Ողջույնի խոսք

Հարգելի´ քաղաքացիներ


Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ հիվանդությունների աճ է գրանցվում: Ցավոք, այս առումով բացառություն չէ նաև Հայաստանը: Միաժամանակ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշը հիմնականում ունի անկման միտում: Ժամանակակից գիտության և բժշկության առաջընթացը թույլ է տալիս հաջողությամբ բուժելու քաղցկեղի բազմաթիվ տեսակներ, որոնք նախկինում  համարվում էին դատավճիռ:

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում չարորակ հիվանդությունների դեմ պայքարում նշանակալից արդյունքներ գրանցելու համար: Կենտրոնը ուռուցքաբանության ոլորտում ունի գիտական և կլինիկական մեծ ներուժ և փորձ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պարբերաբար կատարելագործում են իրենց հմտությունները արտասահմանյան առաջատար կլինիկաներում անցկացվող վերապատրաստումների շնորհիվ, իսկ տեսական գիտելիքներն ընդլայնում են տեղական և միջազգային կոնֆերանսներին, գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին իրենց ակտիվ մասնակցությամբ:

 

Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային ամենահեղինակավոր կլինիկական ուղեցույցների հիման վրա: ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը իր որակյալ և արդյունավետ գործունեության համար որդեգրել է “բարձրորակ մասնագետ, բարեխիղճ վերաբերմունք, արդյունավետ բուժում” սկզբունքը, որով և առաջնորդվում է:


Մենք կարևորում ենք Ձեր առողջությունը:

 

ԱՐՄԵՆ ՏԱՆԱՆՅԱՆ

 

 

Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ 29.08.2019

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին 22.08.2019

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը...

Հաճախ տրվող հարցեր