Նյարդավիրաբուժության բաժանմունք

 

   Նյարդավիրաբուժության բաժանմունք 

 

 Նյարդավիրաբուժության բաժանմունք


Բաժանմունքը կազմավորվել է 1983թ. հոկտեմբերին` բ.գ.թ. Գ.Կ. Ժամկոչյանի ղեկավարությամբ:  Այս տարիների ընթացքում բաժանմունքում կատարվել է ավելին քան 3500 վիրահատություն կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների և այլ նյարդավիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ:


Բաժանմունքում ներդրված է և հաջողությամբ կիրառվում է ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը:


Բաժանմունքում բուժում են ստանում նյարդային համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններով տառապող բազմաթիվ հիվանդներ, ովքեր ենթարկվում են բարդագույն վիրահատությունների: Հիվանդների բուժումը հաճախ համակցվում է ճառագայթային և քիմիաթերապևտիկ միջամտություններով:

 

Բաժանմունքն ունի գիտամեթոդական ներդրումներ նյարդաուռուցքաբանության ասպարեզում:

 

Բաժանմունքի անձնակազմի գիտական հետաքրքրություններն են.

 

ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը,

   գլխուղեղի մետաստատիկ ուռուցքների ախտորոշումը և ժամանակակից վիրաբուժական մեթոդների կիրառումը,

հետին գանգափոսի ուռուցքների հեռացման օպտիմալացումը,

 

հիպոֆիզի ադենոմայի կապակցությամբ վիրաբուժական մեթոդների կիրառումը:


Աշխատակազմը.


Բաժանմունքի վարիչ՝  բ.գ.թ. Հարությունյան Լ.Ռ.

levon_neuro@yahoo.com հեռ. (+374 91)  20 41 60


Բաժանմունքի բժիշկ՝  բ.գ.թ. Կիզոկյան Ա.Լ.

akizokyan@gmail.com հեռ.  (+374 55)  77 15 71


Բաժանմունքի բժիշկ՝  Հարությունյան Ռ.Լ

hruben@mail.ru հեռ. (+374 77)  17 99 08

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ 29.08.2019

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին 22.08.2019

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը...

Հաճախ տրվող հարցեր