Նորություններ
Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ. Արմեն Տանանյան
Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ. Արմեն Տանանյան
05.07.2015

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում առանձին սեկցիայով հանդես եկան ուռուցքաբանության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Զրուցեցինք Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի հետ, ով նաև համանախագահ էր:

–   Ի՞նչ տպավորություններ ունեք:

Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն ՏանանյանՎ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան–   Նախ, կարող եմ ասել, որ շատ լավ կազմակերպվածություն կար սկսած հանդիսավոր բացումից վերջացրած ներկայացված զեկույցներից: Տարբեր սեկցիաներ էին աշխատում, կար ոգևորություն, ինչն էլ, անշուշտ, կնպաստի Հայաստանում բժշկական որակի բարձրացմանը: Մեծ նշանակություն ունի փորձի փոխանակումը: Իսկ ամենակարևորն ու հաճելին այն էր, որ համագումարին մասնակցում էին մեծ թվով սփյուռքահայ մեր հայրենակիցները:

–   Ո՞րն է եղել Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը այս համագումարին:

–   Երկու հոդված ունեի, որոնք էլ ներկայացրել եմ: Առաջինը վերաբերում էր Հայաստանում քաղցկեղով հիվանդների ընդհանուր վիճակագրությանը: Լինելով նեղ մասնագետ՝ որովայնային վիրաբույժ, ներկայացրել եմ նաև ստամոքսի վիրահատությունների հետ կապված ռեկոնստրուկցիաները:

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ     Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ     Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ

–   Ի՞նչ ձեռքբերումներ կան ոլորտում:

–   Իհարկե՛, ուռուցք ախտորոշումը մարդկանց մոտ առաջացնում է հոգեբանական մեծ խնդիր, միանգամից խուճապի են մատնվում: Սակայն վերջին տարիների նվաճումները և աշխատանքը բերեց նրան, որ մարդիկ քաղցկեղ ախտորոշումից սկսել են չվախենալ: Շատ կարևոր է այն հայտնաբերել առաջին փուլերում և թույլ չտալ նրա զարգացմանը:

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ     Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ     Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր