Նորություններ
Բուժքույրերի շարունակական կրթություն: Սեմինար-քննարկումներ ՈՒԱԿ-ում
Բուժքույրերի շարունակական կրթություն: Սեմինար-քննարկումներ ՈՒԱԿ-ում
08.11.2017

Այսօր  ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկում բուժքույրերի մասնակցությամբ: Սեմինարի թեման էր բուժքույրական գործի հոգեբանական կողմերը,  քիմիաթերապևտիկ բուժման եղանակները և  դրանց բարդությունները, որտեղ իրենց թեմաներով հանդես եկան ՈՒԱԿ-ի կլինիկական հոգեբան Ա.Լ.Բաղդասարյանն և բուժքույր Ա.Հովսեփյանը: Ա.Բաղդասարյանը ներկայացրեց «Բուժքույրական գործի էթիկա, դեոնթոլագիա թեմաները և մանրամասնորեն ներկայացրեց տվյալ գործի կարևորագույն հոգեբանական կողմերը»: Ա.Հովսեփյանի կողմից ներկայացվեց քիմիաթերապիայի, նրա հակաթիրախային դեղամիջոցների և քիմիո-ռադիոթերապիայի ժամանակակից մեթոդներն ու միջոցները:

 

ՈՒԱԿ-ի տնօրինությունը հատուկ կարևորության է արժանացնում հիվանդների հոգեբանական վիճակը, ըստ այդմ ՝կենտրոնը հանդիսանում է ՀՀ բացառիկ բուժկենտրոններից մեկը, որը ապահովում է պատշաճ հոգեբանական աջակցություն այն մարդկանց, ովքեր հետազոտվում կամ տարբեր տիպի բուժումներ են ստանում Կենտրոնում:


Նմանատիպ պարբերաբար անցկացվող սեմինարները նպաստում են բուժքույրերի գիտելիքների համալրմանը: Քննարկմանը ներկա էին բժշկական կենտրոնի ողջ քույրական կազմը, ովքեր լսեցին ներկայացված զեկույցները, փոխանակվեցին միմյանց հետ իրենց փորձով, հնչեցին բազմաթիվ հուզող հարցեր, ինչպես նաև՝ ներկայացվեց ոլորտի թեմային վերաբերող միջազգային նորություններն ու տենդենցները: 

 

 


Կրկնենք, որ սեմինար-քննարկումները շարունակական բնույթ են կրում:


Ի դեպ՝ տվյալ սեմինարների անցկացման կազմակերպիչն է ՈՒԱԿ-ի գլխավոր բուժքույր Ռ.Վ.Մարդանյանը:


Հաջորդ հանդիպման թեման կլինի. «Ներհիվանդանոցային վարակը» և «Բուժքրոջ դերը ներհիվանդանոցային վարակի կանխարգելման գործում»:

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր