Նորություններ
ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը
ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը
26.03.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտվեց ՈւԱԿ-ի և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպած «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը, որի մեկնարկը տրվել էր մարտի 17-ին: Հիշեցնենք, որ կոնֆերասնի նպատակը` ուռուցքաբանության ոլորտի մասնագետների և հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելն էր ազգաբնակչության իգական սեռի շրջանում հանդիպող ուռուցքային հիվանդությունների՝ մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի և կանանց վերարտադրողական օրգանների չարորակ ուռուցքային հիվանդությունների վրա։

 

Կոնֆերանսի ընթացքում առաջատար ուռուցքաբանները խոսեցին կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման կարևորագույն հարցերի մասին, քննարկվեց նաև կանանց մոտ հանդիպող քաղցկեղի մյուս տեսակների՝ արգանդի, արգանդի վզիկի, ձվարաննների բուժման ժամանակակից եղանակները: Իրենց զեկույցներով հանդես եկան Քարամյանը, Կ.Բազիկյանը, Ամալյաք Ջիլավյանը, քիմիաթերապևտներ Նանյանը, Հասմիկ Պետրոսյանը, Բախշինյանը, Արաքսիա Հովհաննիսյանը:

 


Կոնֆերանսին ներկա էին նաև «Շենգավիթ» ԲԿ բժիշկ-ռեպրոդուկտոլոգներ Մարգարիտա Գրիգորյանը և Քրիստինե Խուդավերդյանը: Իր զեկույցում Մ. Գրիգորյանը ներկայացրեց «Պտղաբերության պահպանումը գոնստեկտոմիայից առաջ» թեման և ընդգծեց, որ քաղցկեղի բուժման մեթոդը հանգեցնում է կնոջ և տղամարդու վերարտադրողականության իջեցմանը` վնասելով սեռաբջիջների քանակը և որակը: Վերարտադրողականության կենտրոոնի բժիշկները հանդես եկան առաջարկով` ստեղծել համատեղ բժշկական թիմ, կազմված` ուռուցքաբանից, ռեպրոդուկտոլոգից, ուրոլոգից և վիրաբույժից, ովքեր կօգնեն  հիվանդներին, որոնք ունեն ինչպես խորհրդատվության, այնպես էլ քաղցկեղի բուժումից հետո հետագա հղիության անվտանգությունը ապահովելու կարիք:

 

 

Հաշվի առնելով հարցի բոլոր նրբությունները` բժիշկների թիմային աշխատանքը կտա ավելի ճիշտ և արդյունավետ լուծում` չանտեսելով նաև հիվանդի համար հոգեբանական և բժշկական ճիշտ մոտեցման անհրաժեշտությունը: 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր