Նորություններ
Քաղցկեղի «աշխարհագրությունը»
Քաղցկեղի «աշխարհագրությունը»
02.07.2018

Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու:  Զարգացող երկրներում  միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները:


Պատճառը տրամաբանական է՝ երրորդ աշխարհում կյանքի տևողությունը կարճ է: Սակայն վերջերս մարդիկ այնտեղ նույնպես սկսեցին երկար ապրել, ինչի պատճառով ուռուցքային հիվանդությունների կորը բարձրացավ վեր: Թեև քաղցկեղը միջազգային բնույթ ունի, սակայն աշխարհի տարբեր մասերում այն տարբեր ձևով է տարածված:


Քաղցկեղի որոշ աշխարհագրական առանձնահատկություններ հնարավոր է բացատրել, սակայն քիչ չեն նաև չբացահայտված գաղտնիքները:  Մասնավորապես, քաղցկեղից ամենաբարձր մահացությունը Ջերսի փոքրիկ կղզում է (Մեծ Բրիտանիայի տիրապետության Նորմանդական կղզիներ), որտեղ գտնվում է Ջերալդ Դարելի կողմից հիմնված «վայրի կենդանիների պահպանման աշխարհահռչակ միությունը»: Այստեղ յուրաքանչյուր տարի չարորակ քաղցկեղից մահանում է 100.000 բնակչից` 314-ը: Հարևան Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ցածր է: 


Հունգարիան ունի ուռուցքային հիվանդություններից մահացության ամենաբարձր մակարդակը: Այստեղ քաղցկեղից յուրաքանչյուր տարի մահանում է 100.000 բնակչից 313 մարդ: Քաղցկեղից ամենացածր մահացությունը գրանցվել է Մակեդոնիայից ոչ հեռու, որտեղ 100.000 բնակչից յուրաքանչյուր տարի քաղցկեղի հետևանքով մահանում է 6 մարդ: Տարբերությունը տպավորիչ է:
Ավելի հասկանալի և բացատրելի է քաղցկեղի կոնկրետ ձևերի աշխարհագրությունը:


Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ


Այն առավել տարածված է Նոր Զելանդիայում, Դանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում: Գիտնականները ենթադրում են, որ դա պայմանավորված է այդ երկրներում կենդանի սպիտակուցների և մսի բարձր կիրառմամբ:


Այսպես, Նոր Զելանդիայի բնակիչն ամեն օր կիրառում է 160 գրամ միս և ճարպ: Ճապոնիայում, Իտալիայում և Իսրայելում, որտեղ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, ամենօրյա մսամթերքի և ճարպի կիրառումը 80 գրամը չի գերազանցում:


Արգանդի վզիկի քաղցկեղ


Այս հիվանդությունն աշխարհագրությամբ պայմանավորված չէ, այլ ուղղակիորեն կապված է սեռական կյանքի հետ: Դեռևս անցյալ դարում նկատել են, որ արգանդի վզիկի քաղցկեղից, որպես կանոն, մահանում են ամուսնացած կանայք, իսկ կույսերին և միանձնուհիներին այդ հիվանդությունը շրջանցում է:


Ավելի ուշ այս փաստն ունեցավ իր բացատրությունը: Պարզվեց, որ կանանց մոտ այս հիվանդությունն առաջանում է սեռական ճանապարհով փոխանցվող մարդու պապիլոմայի վիրուսի որոշ շտամերով:


Թոքի քաղցկեղ


Այս հիվանդությունը տարածված է այնտեղ, որտեղ շատ են ծխում: «Պատմականորեն ծխող» Շոտլանդիայում, Իռլանդիայում  և Մեծ Բրիտանիայում  թոքի քաղցկեղի դեպքերն առանձնապես շատ են:


Ստամոքսի քաղցկեղ


Այն շատ է հանդիպում Ճապոնիայում և Ռուսաստանում, երկրներ, որտեղ սննդի մեջ շատ են կիրառում օսլա (կարտոֆիլ, բրինձ, հացամթերք) և քիչ են կիրառում կենդանական սպիտակուց, կաթ, թարմ բանջարեղեն և մրգեր:


Ընդհանրապես, ստամոքսի քաղցկեղը մի շարք գործոններից է կախված: Օրինակ, խոզի մսի կիրառումն ավելի վտանգավոր է, քան ոչխարի կամ տավարի մսի ընդունումը: Ամեն օր կենդանական ճարպ ընդունողների մոտ ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 2.5 անգամ ավելի բարձր է: Հիվանդացությունը կարող է պայմանավորված լինել նաև հողի բնույթով: Այնտեղ, որտեղ հողի մեջ շատ է մոլիբդենը, պղինձը, կոբալտը և քիչ է ցինկն ու մանգանը, ինչպես, օրինակ, Կարելիայում, ստամոքսի քաղցկեղով ավելի շատ են հիվանդանում:

 

Լյարդի քաղցկեղ


Այն հաճախ է ախտորոշվում Հարավարևելյան Ասիայում և Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես նաև Տյումենի մարզի Տոբոլսկի շրջանում:
Օրինակ, Մոզամբիկում 100.000 բնակչից լյարդի քաղցկեղով հիվանդանում են 113-ը, որը 50 անգամ ավելի շատ է, քան` Ֆրանսիայում: Հստակ որոշված է պատճառը: Այն աֆլատոքսին թույնն է, որն օրգանիզմ է թափանցում բորբոսասնկերով վարակված հացահատիկների և ընկուզեղենի (առաջին հերթին` գետնանուշի) միջոցով: Տյումենի մարզում լյարդի քաղցկեղի տարածվածության պատճառը լեղուղիների մակաբուծային հիվանդություններն են:


Շագանակագեղձի քաղցկեղ


Տղամարդկանց ուռուցքաբանության մեջ այսօր այս հիվանդությունը զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Ամերիկացի մասնագետները նախազգուշացնում են աշխարհի զարգացած երկրներում շագանակագեղձի քաղցկեղի իրական համաճարակի մասին և առաջիկա 30 տարում կանխատեսում են հիվանդների քանակի առնվազն եռակի  աճ:


Ամենաքիչը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանում են չինացիներն ու ճապոնացիները՝ իրենց հայրենիքում: Սակայն հենց Հարավարևելյան Ասիայի բնակիչը տեղափոխվում է այլ երկիր, այդ հիվանդության ռիսկը կտրուկ աճում է: Այսպես, Կալիֆորնիայում բնակվող չինացիների մոտ այն 13-16 անգամ բարձր է: Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը կյանքի պայմաններն ու սովորություններն են, օրինակ, հակումը կարմիր մսին և կենդանական ճարպերին: Ենթադրվում է, որ կենդանական ճարպն արյան մեջ բարձրացնում է սեռական հորմոնների մակարդակը, այդպիսով, նպաստելով հիվանդության զարգացմանը: Սննդակարգի մեջ բուսական յուղի և ձկան յուղի ներառումը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը:


Կրծքագեղձի քաղցկեղ


Կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստում են սեռական հորմոնները (էսթրոգենները): Քաղցկեղի այս տեսակի ավելի քան հարյուրամյա ուսումնասիրության փորձը գիտնականներին թույլ տվեց  միանշանակ եզրակացություն կատարել ՝ որքան ուշ է կինն ունենում առաջնեկին, այնքան բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:


Հիվանդանալու հավանականությունն, օրինակ,  երեք անգամ մեծանում է, եթե առաջին ծննդաբերությունը տեղի է ունենում ոչ թե 18, այլ 30 տարեկանում: Այդ պատճառով էլ այն երկրներում, որտեղ կանայք վաղ են ծննդաբերում  (Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, Չինաստան, Ճապոնիա), կրծքագեղձի քաղցկեղով քիչ են հիվանդանում: Կրծքագեղձի քաղցկեղն ամենաշատը  տարածված է Մեծ Բրիտանիայում: Հարկ է նշել, որ շրջակա միջավայրում կան կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության մակարդակի վրա ազդող նյութեր: Օրինակ, ծխախոտի ծուխը պարունակում է էսթրոգենների համարյա ճշգրիտ պատճենները, որոնք նույն կերպ են ազդում՝ նպաստելով քաղցկեղի առաջացմանը:  
Իսկ ահա որոշ բույսեր պարունակում են միացություններ (ֆլավոնոիդներ), որոնք մեզ պաշտպանում են քաղցկեղից: Այդպիսի միացություններ կան (և շատ) թեյի, բրնձի, սոյայի, խնձորի, կաղամբի, հազարի, սոխի մեջ: Սննդի մեջ հենց այս մթերքներից  մի քանիսի կանոնավոր օգտագործմամբ են գիտնականները բացատրում Արևելքում (Չինաստանում, Ճապոնիայում) կրծքագեղձի քաղցկեղի ցածր հիվանդացությունը:


Ամորձու քաղցկեղ


Ամորձու քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցք է: Հիմնականում այս հիվանդությամբ տառապում են սպիտակամաշկ տղամարդիկ (հիվանդացության ամենաբարձր մակարդակը Նորվեգիայում, Դանիայում, Շվեյցարիայում է): Չնայած դժվար է բացատրել, թե  ինչու՞ է  Դանիայում հիվանդացության մակարդակը 4 անգամ ավելի բարձր, քան հարևան Ֆինլանդիայում և 9 անգամ   ավելի բարձր, քան Լիտվայում:

 

Սկզբնաղբյուր. http://medportal.ru/enc/oncology/reading/3/



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր