Նորություններ
Ախտորոշումն` ուռուցք. առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին
Ախտորոշումն` ուռուցք. առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին
25.03.2019

10 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ն իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն այդքան էլ հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում...##, ինչպե՞ս բուժվել և չհիվանդանալ: Ինչու՞ են հիվանդները շատացել:

Ուռուցքով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում աճում է: Սա պայմանավորված է ո՛չ միայն հիվանդացության աճով, այլ նաև հայտնաբերման լավացմամբ: Ավելացել է կյանքի տևողությունը, իսկ տարիքը հիվանդության զարգացման գլխավոր գործոնն է: Բժշկության ձեռքբերումների շնորհիվ սկսել են երկար ապրել նաև ուռուցքով հիվանդները, ինչը նույնպես ավելացնում է ուռուցքային հիվանդների քանակը:

Հիվանդները շատ են, քանի որ սխա՞լ են բուժվում:

Կալիֆորնիական համալսարանի բժշկական ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսորը, 25 տարի ուսումնասիրելով քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը, եկավ այն եզրակացության, որ, իբր, քիմիաթերապիա ստացած հիվանդները միջինն ապրում են 3 տարի, իսկ ով հրաժարվել է բուժումից՝ 12.5 տարի:

Բժիշկները վաղուց գիտեին, որ քիմիաթերապիան քաղցկեղի ժամանակ ոչ միշտ և ոչ բոլորին է օգնում: Վերջերս պարզ է դարձել, թե` ինչու: Նախկինում համարվում էր, որ ուռուցքը բաղկացած է մեկ տեսակի բջիջներից: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուռուցքը, որպես կանոն, համասեռ չէ և բաղկացած է ցողունային բջիջների մի քանի պուլից: Քիմիաթերապիան մի շարք դեպքերում անարդյունավետ է, քանի որ ազդում է մի տեսակի բջիջների վրա, իսկ մյուս պուլի ռեցեպտորները բուժմանը «չեն պատասխանում»: Քաղցկեղը հաղթահարելու շանսերը մեծացնում է օնկոռադիոլոգիայի կիրառումը:

Հնարավո՞ր է քաղցկեղով երկար ապրել

Ուռուցքով հիվանդների կյանքի տևողությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ուռուցքի տեղակայմամբ և վերջինիս ագրեսիվությամբ, հիվանդի առողջական վիճակով և տարիքով, ինչպես նաև նրա ստացած բուժմամբ: Սակայն կարևոր է, թե որ փուլում է հայտնաբերվել հիվանդությունը: Չարորակ նորագոյացությունները վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 85%: Որոշ տեղակայումների դեպքում (օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում) բուժված հիվանդների թիվը կազմում է 95%: Ցավոք, հիվանդների 50%-ը բժշկի տեսադաշտում հայտնվում է հիվանդության 3-4-րդ շրջանում: Ընդ որում, անթույլատրելի է հաճախ տեսանելի տեղակայման բարձիթողի նորագոյացությունները. ինչպիսիք են բերանի խոռոչի (61,3%), ուղիղ աղու (46,9%), արգանդի վզիկի (32,9%), վահանաձև գեղձի (29,6%) ուռուցքները: Ցավոք, ընդհանուր պրակտիկայի բժիշկների մոտ դեռևս շատ ցածր է ուռուցքների նկատմամբ զգոնությունը: Դեռ դիսպանսեր հսկողությունը նույնպես չի արդարացրել հույսերը: Նորագոյացություններով հիվանդների ընդամենը 18%-ն է հայտնաբերվել կանխարգելիչ զննումների ընթացքում:

Ինչպե՞ս զգալ հիվանդությունը:

Եթե մարդն զգում է ընդհանուր թուլություն, տրամադրության անկում, առանց պատճառի քաշի կորուստ, անհրաժեշտ է դիմել բժշկի: Չի կարելի անուշադրության մատնել նաև խալի մգանալը, ձևախախտումը կամ չափերի մեծացումը, երկարատև չլավացող վերքերը, արյան հայտնվելը (մեզի, կղանքի, հազի ժամանակ խորխի մեջ ), աղիների գործունեության խանգարումը, մարմնի վրա ավշային հանգույցների կամ նորագոյացությունների առաջացումը, ձգձգվող հազը:

Որո՞ն ք են կանխարգելիչ միջոցառումները

Մի՛ ծխեք. ծխելը թոքի քաղցկեղի ռիսկը մեծացնում է 30 անգամ: Մի՛ չարաշահեք սպիրտը, ալկոհոլը հրահրում է լյարդի քաղցկեղը: Մի՛ տարվեք շատակերությամբ և քաղցրակերությամբ. սննդակարգի մեջ ճարպերի և ածխաջրերի բարձր պարունակությունը նպաստում է ուռուցքի առաջացմանը: Պաշտպանվե՛ք արևից, այն կփրկի մելանոմայից: Ֆիզիկական ակտիվությունը կնվազեցնի ցանկացած տեսակի քաղցկեղի ռիսկը: Անցե՛ք կանխարգելիչ զննումներ. վաղ ախտորոշումն անվանում են նաև պատվաստում քաղցկեղի դեմ:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր