Նորություններ
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց
01.08.2019

2019թ․ հուլիսի 22-26-ը Ուզբեկստանի հանրապետական ուռուցքաբանական գիտական կենտրոնում (Տաշքենդ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) տեխնիկական համագործակցության RER0044 ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց՝ նվիրված արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժման հարցերին (National training course on linac-based 3D conformal radiotherapy):

 

Դասընթացի վարման համար ի թիվս Ավստրալիայից և Ռուսաստանից ժամանած մասնագետների, որպես ԱԷՄԳ-ի փորձագետ-դասախոս, հրավիրված էր նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը։ Դասընթացին մասնակցում էին Տաշքենդի 2 խոշոր ուռուցքաբանական կենտրոնների շուրջ 30 մասնագետներ։

 

Թ․Սաղաթելյանի կողմից ներկայացվեցին դասախոսություններ՝ նվիրված ժամանակակից ճառագայթային բուժման հիմնական հարցերին, տեղի ունեցան բազմաթիվ կլինիկական դեպքերի գործնական քննարկումներ, ինչպես նաև ճառագայթային բուժման մի քանի դեպքերի նախաճառագայթային նախապատրաստության վարպետաց դասեր տեղի մասնագետների հետ։

 


Միաժամանակ ոլորտի ազգային պատասխանատուների հետ քննարկվեցին տարբեր տեղակայման ուռուցքների ճառագայթային բուժման ազգային ուղեցույցների մշակման ուղիները, որոնց համար տրվեցին համապատասխան մեթոդական ցուցումներ։


Քննարկումների առանձին ոլորտ դարձավ նաև հետագա համագործակցության ծավալման հնարավորությունների հարցը:


Վերջին տարիներին ուռուցքաբանությունը, և մասնավորապես ճառագայթային բուժման ոլորտը բուռն զարգացում է ապրում ՈՒզբեկստանում շնորհիվ ոլորտում իրականացվող ծավալուն պետական ծրագրի, որի շրջանակներում կատարվել են շուրջ 100միլիոն դոլարի ներդրումներ՝ ժամանակակից սարքավորումների ներդրման և ինֆրակառուցվածքների արդիականացման համար։


Ծրագրի շրջանակներում վերոնշյալ ուռուցքաբանական կենտրոնները հագեցվել են ճառագայթային բուժման գերժամանակակից ELEKTA Infinity և ELEKTA Synergy Platform գծային արագացուցիչներով, բուժման պլանավորման, անցկացման, որակի ապահովման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից միջոցներով, զգալի տեխնիկական հագեցում է նախատեսվում նաև շրջանային ուռուցքաբանական դիսպանսերներում։

 


Ռեսուրսների սրընթաց աճին զուգահեռ, առավել կենսական է դառնում որակյալ մասնագետների պատրաստման հարցը, ինչին ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամը չէ, որ իր ներդրումն է ունենում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փորձառու անձնակազմը։


Արդեն իսկ 2019թ․ հունվարին ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքն էր ընտրվել որպես վերապատրաստման բազա Ուզբեկստանի Նամանգանի շրջանի ուռուցքաբանական դիսպանսերի 3 մասնագետների մեկամսյա մասնագիտական վերապատրաստման համար, ևս 3 մասնագետների անհատական վերապատրաստում նախատեսված է 2019թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։


Հատկանշական է, որ Ուզբեկստանը միակ երկիրը չէ, որին ճառագայթային բուժման մասնագետների պատրաստման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ՈՒԱԿ-ի մասնագետները։


2018-2019թթ․ ընթացքում ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում վերապատրաստվել են Տաջիկստանի տարբեր կենտրոնների  3 բժիշկներ և 5 տեխնիկ-լաբորանտներ։

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը․ NEWS.am 26.01.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն ծառույանը հարցազրույց է տվել NEWS.am- ին։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին․․․

Իմունիտետն ու քաղցկեղը․ նոր հետազոտություն 25.01.2020

Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը։ Մեթոդն առայժմ կլինիկական...

Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան 24.01.2020

Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները հաճախակի շփոթում են այլ, ոչ այդքան վտանգավոր հիվանդությունների ախտանշանների հետ։ Մինչդեռ քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալի դեր է խաղում հետագա բուժման հաջողության...

Հաճախ տրվող հարցեր