Նորություններ
Մահացել է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանը
Մահացել է  պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանը
26.09.2019

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը խորը վշտով հայտնում է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանի անժամանակ մահվան բոթը:

 

Պրոֆեսոր Քարամյանը, լինելով մեծ էնտուզիաստ, իր գործի մեծագույն գիտակ և տաղանդավոր մանկավարժ, ստեղծել և երկար տարիներ ղեկավարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը` զարգացնելով ժամանակակից ուռուցքաբանության կարևորագույն ոլորտներից մեկը, լինելով նաև իսկական մարդու, բժշկի ու գիտնականի օրինակ իր բազմաթիվ աշակերտների և գործընկերների համար: Անգնահատելի է նրա վաստակը մեր երկրում ճառագայթային բուժման, միջուկային ախտորոշման և ռադիոյոդային բուժման ներդրման ու զարգացման գործում: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ գիտական աշխատանքներ, մենագրություններ ու դասագրքեր, իր ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ:


Մենք կհիշենք Սամվել Կարապետովիչին որպես իր կոչմանը նվիրված բժշկի, գիտնականի և մանկավարժի, իսկական Մարդու, բարի և իմաստուն Ուսուցչի, լավ Բարեկամի և պատրաստակամ Գործընկերոջ:


Ս. Քարամյանի մահը ծանր և անդառնալի կորուստ է իր ընտանիքի, գործընկերների, բժշկական հանրության և ամբողջ երկրի համար:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր