Օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

Օնկոգինեկոլոգիական բաժանմունք


1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

 

ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի կազմում գործում է Օնկոգինեկոլոգիա–1 բաժանմունքը` 30 տարուց ավելի, ծավալված՝ 30 մահճակալով: Բաժանմունքում հետազոտվում  և բուժվում են կանանց սեռական օրգանների բարորակ, սահմանային և 1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունքչարորակ ուռուցքներով հիվանդներ Հայաստանից և արտերկրից: Հիվանդների բուժման ադեկվատ սխեման մշակվում և իրագործվում է ժամանակակից ախտորոշիչ մեթոդների` կոլպոցերվիկոսկոպիայի, հիստերոսկոպիայի, հիստերոգրաֆիայի, սոնոգրաֆիայի, լապարոսկոպիայի տվյալների և մորֆոլոգիական, կենսաքիմիական, իմունաբանական, հորմոնալ հետազոտությունների տվյալների հիման վրա:


Բաժանմունքում կատարվում են համաշխարհային օնկոգինեկոլոգիական պրակտիկայում ընդունված վիրաբուժական բոլոր միջամտությոինները, ինչպիսիք են՝ արգանդի պարանոցի,  արգանդի մարմնի, հեշտոցի չարորակ ուռուցքների ընդլայնված վիրահատությունները և կանանց սեռական օրգանների բարորակ ուռուցքների վերականգնողական միջամտությունները:

Յուրաքանչյուր տարի բաժանմունքում կատարվում են 550-ից ավելի վիրահատություններ: Վիրահատությունների մեծամասնությունն իրականացվում է լապարոսոկոպիկ մեթոդով:

 

1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք      1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք      1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք


Ժամանակակից քիմիաթերապիայի կիրառումը նպաստում է վիրաբուժական բուժման արդյունավետության բարձրացմանը: Օնկոգինեկոլոգիական հիվանդների բուժման արդյւնավետության բարձրացման նպատակով մշակվում և կիրառվում են ժամանակակից գիտական նոր մեթոդներ` արգանդի պարանոցի նախաուռուցքային ախտաբանությունների, արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների հետվիրահատական բարդությունների կանխման վերաբերյալ:

 

1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 


Բաժանմունքում մշակվող գիտական ուսումնասիրությունների արդյունքները բժիշկների կողմից ներկայացվում են տարբեր գիտաժողովներում, Անդրկովկասում և արտասահմանում կազմակերպվող ուռուցքաբանների համագումարներում: Բաժանմունքում հետդիպլոմային վերապատրաստում և ուսուցում են անցնում բժիշկներ և կլինիկական օրդինատորներ Հայաստանից և արտերկրից:

 

2018-ին բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է, պացիենտներին հատկացվում են հարմարավետ, մեկ հիվանդի համար նախատեսված հիվանդասենյակներ:


Բաժանմունքում աշխատում է 6 բժիշկ, որոնցից 2-ը գիտությունների թեքնածու են, 2-ն աշխատում են թեքնածուական թեզի մշակման վրա:


Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Արամի Ջիլավյանը: 

 

«Բաժանմունքը համալրվել է ժամանակակից սարքերով՝ կոլպոսկոպ, հիստերոսկոպ, արտաքին սեռական օրգանների և արգանդի պարանոցի տարբեր հիվանդությունների լազերային թերապիայի սարք»։

 

 

 


Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի 19.02.2020

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնը։ Ընթացիկ սեզոնում Հայաստանում, համաձայն լաբորատոր հետազոտությունների, շրջանառվում են գրիպի Ա H1N1 ենթատեսակի...

Հաճախ տրվող հարցեր