Նորություններ
Նոր սարք և նոր վիրաբուժական մոտեցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Նոր սարք և նոր վիրաբուժական մոտեցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
17.12.2019

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը համալրվել է նոր սարքով՝ LEICA CM1520 կրիոստատով, որը նախատեսված է շտապ (cito) ներվիրահատական հետազոտությունների համար։

 

LEICA CM1520 կրիոստատը սառեցնող սարք է, որն ապահովում է մինչև -35° սառեցում և հնարավորություն է տալիս պատրաստել բարձրորակ նմուշներ։


Ինչպես պարզաբանեց բաժանմունքի վարիչ Զարուհի Հարությունյանը, այս սարքը թույլ կտա իրականացնել շտապ ներվիրահատական հետազոտություններ գրեթե բոլոր օրգան-համակարգերի նորագոյացությունների վերաբերյալ։

 

Այսուհետ վիրաբույժները 15-20 րոպեի ընթացքում կստանան ճշգրիտ պատասխան, նորագոյացությունը բարորակ է, թե՝ չարորակ, եզրերում ուռուցքային բջիջներ կան, թե՝ ոչ (աբլաստիկությունը), և, ըստ այդմ, կորոշեն վիրահատության ծավալը և օրգանի պահպանման հնարավորությունը։
Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի պարագայում վիրաբույժը կորոշի․ կրծքագեղձը հեռացնել ամբողջությա՞մբ, թե՝ մասնակի, պահակային ավշահանգույցները հեռացնել ամբողջությա՞մբ, թե՝ մասնակի, և այլն։

 

«Մենք գիտենք, թե կրծքագեղձի հեռացումը որքան մեծ սթրես է կնոջ համար, իսկ ավշահանգույցների հեռացումը կարող է հանգեցնել հաշմանդամության։ Փաստորեն, այս նոր սարքի օգնությամբ շտապ ներվիրահատական հետազոտությունը թույլ կտա ավելի փոքր ծավալի և օրգանապահպան վիրահատություններ կատարել, վստահ լինելով, որ ախտահարված հյուսվածքները հեռացվել են ամբողջությամբ», - ասաց Զ. Հարությունյանը ։



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր