Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունք

 

 Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունք

 

Մանկական ուռուցքաբանության բաժանմունքը ինքնուրույն գործում է 1994թ-ի հունիս ամսից: Բաժանմունքը ունի 30 մահճակալ: Մինչ այդ` 1983թ-ից, 20 մահճակալով Մանկական ուռուցքաբանության բաժանմունքը գործել է ՈւԱԿ-ի Էնդոկրինալոգիայի բաժանմունքին կից: Բաժանմունքում կատարվում է երեխաների լիարժեք և վերջնական ախտորոշում, համալիր բուժում:


Երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում են հետևյալ չարորակ գոյացությունները.

 

     

Հոջկինի և Ոչ հոջկինյան լիմֆոմաներ

    Ոսկրային սարկոմաներ
      Վիլմսի ուռուցք     Հերմինոգեն ուռուցքներ
     

Նեյրոբլաստոմա

    Փափուկ հյուսվածքային սարկոմաներ
     

Գլխուղեղի ուռուցք

    Ռետինոբլաստոմա

 

Բաժանմունք դիմող հիվանդների մոտ բարորակ ուռուցքներից ավելի հաճախ հանդիպում են հեմանգիոմաներով դեպքերը:

 

Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք


Կիրառվում են հեմանգիոմաների հետևյալ բուժման մեթոդները.

 

     

Վիրահատություն

    Էլեկտրոհեռացում
      Կրիոթերապիա     Հորմոնոթերապիա
     

Սկլերոզացնող բուժում

       

 

Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք

 

Մեծահասակների մոտ առավել հաճախ հանդիպում են հետևյալ ուռուցքները.

 

     

Կրծքագեղձի քաղցկեղ

                                                                      Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Սարգսյան
      Ձվարանների քաղցկեղ                                                                      
     

Արգանդի վզիկի  քաղցկեղ                                                               

                                                                     
      Ստամոքս-աղիքային տրակտի ուռուցքներ                                                                      
      Թոքի քաղցկեղ                                                                      
      Լիմֆոմաներ և այլն:                                                                      
Ժամանակ առ ժամանակ բաժանմունքի բժիշկները մասնակցում են բժշկական սեմինարների, կոնֆերանսների, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում, որտեղ ծանոթանում են ուռուցքաբանության բնագավառում բուժման և կանխարգելման արդի միջոցներին: Բուժանձնակազմը զինված է բարձր մասնագիտական, մարդասիրական, հոգեբանական ունակություններով:

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք

 

Մասնագիտական գործունեության  շրջանակները  ընդգրկում են ժամանակակից ուռուցքաբանության այնպիսի ոլորտները, ինչպիսիք են ընդհանուր, որովայնային, կրծքագեղձի, վահանաձև գեղձի  և  դիմածնոտային տեղակայումների ուռուցքները£ Իրականացվում են ժամանակակից ուռուցքաբանությունում ընդունված վիրահատական բուժման բոլոր ծավալները: Կլինիկայում մեր կողմից մշակվում և  ներդրվում են  տարբեր տեղակայումների չարորակ ուռուցքներով հիվանդների ախտորոշման, զուգակից և համալիր բուժման նոր եղանակներ, որոնք էապես բարելավում  են բուժման ինչպես մոտակա, այնպես էլ հեռավոր արդյունքները£ Իրականացվում են խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Մ․ Կոստանյան

  Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Մ․ Կոստանյան

 


Ուսուցում


Բաժանմունքում  իրականացվում է կլինիկական օրդինատորների հետդիպլոմային եռամյա կրթություն «Ուռուցքաբանություն» մասնագիտությամբ, ինչպես նաև ուռուցքաբանների, վիրաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի 1-7 շաբաթական թեմատիկ վերապատրաստում:


ՈՒսուցումն իրականացվում է 3տարի տևողությամբ, հատուկ մշակված ծրագրով:


Ծրագիրը ներառում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում.

 

     

դասախոսություններ ուռուցքաբանության բոլոր ոլորտների վերաբերյալ,

      գործնական և սեմինար դասընթացներ,
     

մասնակցություն հիվանդների գործնական վարմանը կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,

     

մասնակցություն վիրահատություններին:

 

Գիտահետազոտական աշխատանքներ

 

Գիտահետազոտական աշխատանքները և հետազոտություններն իրականացվում են ուռուցքաբանության զանազան ուղղություններով: Աշխատանքները տարվում են տարբեր տեղակայումների չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունքների բարելավման ուղղությամբ:

 

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Հակոբյան   Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Հակոբյան

 

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանության բաժանմունք


Բաժանումնքում յուրաքանչյուր տարի բուժօգնություն է ստանում ավելի քան 450 հիվանդ: Բաժանմունքի մասնագետների կողմից իրականացվում են քիթ-կոկրդ-ականջ (ՔԿԱ) օրգանների, դեմքի և պարանոցի բարորակ ու չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի ախտահարումների դեպքում անհրաժեշտ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ախտորոշիչ, վիրաբուժական և ոչ վիրահատական միջամտություններ,  ինչպես նաև բուժման ամբողջ ընթացքում և դրա  ավարտից հետո` շարունակական (դիսպանսեր) հսկողություն:

 

       

Բաժանմունքում իրականացվող ախտորոշիչ միջոցառումները ներառում են.

      քթի և հարակից խոռոչների նորագոյացությունների բիոպսիա՝ էնդոնազալ և  բաց եղանակներով (տեղային և ընդհանուր) անզգայացմամբ,
     

ըմպանի գոյացությունների բիոպսիա,

      կոկորդի նորագոյացությունների բիոպսիա՝ ներկոկորդային (տեղային անզգայացմամբ) և բաց եղանակներով (ընդհանուր անզգայացմամբ),
      պարանոցի նորագոյացությունների բիոպսիա` բարակ ասեղային և/կամ բաց բիոպսիայի եղանակով:
         
        Կենտրոնում իրականացվում են նաև ՔԿԱ օրգանների ախտաբանությամբ հիվանդների ախտորոշման, բուժման ու հետագա հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պարակլինիկական հետազոտությունները, այդ թվում.
      քթի, հարակից խոռոչների, պարանոցի համակարգչային շերտագրում (անհրաժեշտության դեպքում՝ ներերակային կոնտրաստավորմամբ),
      պարանոցի օրգանների և նորագոյացությունների ուլտրաձայնային հետազոտություն,
      պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
      նորագոյացությունների պունկտատների և բիոպտատների մորֆոլոգիական՝ բջջաբանական, հյուսվածքաբանական և իմունոհյուսվածքաքիմիական հետազոտություններ:

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Զարգարյան   Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Զարգարյան   Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Պողոսյան

 

         
       

Բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունները ներառում են.


      վիրահատություններ քթի և հարակից խոռոչների բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքերում.
        գոյացությունների էնդոնազալ հեռացում,
        ռինոտոմիա ըստ Մուրի և Դենկերի,
        հայմորոտոմիա ըստ Կադուիլ-Լյուքի,
        ֆրոնտոտոմիա,
        պատանեկան անգիոֆիբրոմաների հեռացում ,
      տոնզիլէկտոմիա, ֆարինգոտոմիա՝ ըմպանի ուռուցքների հեռացմամբ, բաց եղանակով
      վիրահատություններ կոկորդի նորագոյացությունների ժամանակ,
        ձայնալարերի գոյացությունների հեռացում էնդոլարինգեալ եղանակով` (առանց արտաքին կտրվածքի) տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
        թիրեոտոմիա՝ ձայնալարերի ուռուցքների հեռացում բաց վիրահատական եղանակով,
        կոկորդի մասնահատում,
        կոկորդի արմատական հեռացում,
      վիրահատություններ պարանոցի միջային և կողմնային կիստաների, պարանոցի ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումների կապակցությամբ, այդ թվում` պարանոցի արմատական և սելեկտիվ լիմֆոդիսեկցիաներ,
        շնչափողի մասնահատում:
        վիրահատություններ ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, արտաքին քթի մաշկի նորագոյացությանների ժամանակ,
        տրախեոտոմիա՝ կոկորդի և վահանագեղձի տարաբնույթ ախտաբանությամբ պայմանավորված դժվարաշնչությունների ժամանակ:

 

ՔԿԱ օրգանների չարորակ նորագոյացությունների դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչի լիարժեք հնարավորությունները կան ՈՒԱԿ-ում:

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի 19.02.2020

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնը։ Ընթացիկ սեզոնում Հայաստանում, համաձայն լաբորատոր հետազոտությունների, շրջանառվում են գրիպի Ա H1N1 ենթատեսակի...

Հաճախ տրվող հարցեր