Փետրվարի 4-ը հռչակված է «Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր» (World Cancer Day), որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը և բուժումը:
Հետևելով օրվա խորհրդին, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 4-ը փետրվարի, 2020 հայտարարում է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ (ժ․09.00-16.00)։
Մեր մասնագետները կենտրոնի ամբուլատոր այցելուներին կտրամադրեն անվճար խորհրդատվություն, ինչպես նաև, բժշկի կողմից ցուցման դեպքում, անվճար կիրականացվեն հետևյալ հետազոտությունները․
• Ուլտրաձայնային հետազոտություն (վահանաձև գեղձի, կրծքագեղձի, որովայնի և փոքր կոնքի օրգանների)
• Թվային մամոգրաֆիա
• Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն