Նորություններ
ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի
ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի
19.02.2020

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնը։ Ընթացիկ սեզոնում Հայաստանում, համաձայն լաբորատոր հետազոտությունների, շրջանառվում են գրիպի Ա H1N1 ենթատեսակի, Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ:


Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի թոքաբան Նունե Գրիգորի Ազիզյանը հիշեցնում է, որ այդ վիրուսները կարող են ախտահարել շնչառական համակարգը (շնչուղիները, բրոնխները, թոքերը) և առաջացնել տարատեսակ բարդություններ։ Այդ բարդություններից խուսափելու համար բժիշկը կոչ է անում հետևել բուժման տարրական կանոններին․ պահպանել անկողնային ռեժիմ, օգտագործել շատ հեղուկ, չզբաղվել ինքնաբուժությամբ։ Իսկ բարդությունների փոքր ինչ կասկածի դեպքում դիմել բժշկի։


Նշենք, որ ՈՒԱԿ-ը ընդլայնել է իր թոքաբանական կարողությունները, և ունի բրոնխների և թոքերի բոլոր (ոչ միայն ուռուցքային) հիվանդությունների (բրոնխիտ, թոքաբորբ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այլն) ախտորոշման (ռենտգեն, լաբորատոր-գործիքային) և բուժման բոլոր հնարավորությունները, ինչպես ամբուլատոր եղանակով, այնպես էլ ստացիոնար պայմաններում։


Մանրամասների համար զանգահարեք տեղեկատու (010) 236829։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Հայտարարություն 03.04.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով, Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը ․․․

Բժիշկները ուռուցքով հիվանդներին կորոնավիրուսի վարակումից պաշտպանվելու խորհուրդներ են տվել 03.04.2020

Արտերկրի բժիշկներն ուռուցքով հիվանդներին կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդներ են տվել, քանի որ մարդկանց այս խումբը, COVID-19-ի առումով, գտնվում է բնակչության խոցելի խմբում...

Գիտնականները բացահայտել են քաղցկեղի մետաստազավորմանը նպաստող մեխանիզմը 02.04.2020

Ուռուցքային բջիջները, որոնք տարբերվում են հիմնական բջիջներից, այլ օրգաններ ընկնելու և մետաստազներ տարածելու համար պետք է ստեղծեն «մետաստատիկ խորշ»...

Հաճախ տրվող հարցեր