Կլինիկա-կենսաքիմիական լաբորատորիա
Կլինիկա-կենսաքիմիական լաբորատորիա   Կլինիկա-կենսաքիմիական լաբորատորիա   Կլինիկա-կենսաքիմիական լաբորատորիա

 

Կլինիկա-կենսաքիմիական լաբորատորիա

 
Լաբորատորիան հիմնվել է ականավոր վիրուսաբան և իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Արշավիրի Քամալյանի ղեկավարությամբ:
 
Լաբորատորիան հագեցած է երկու ավտոմատ անալիզատոր սարքերով (բաց և փակ համակարգ), կիսաավտոմատ բազմաալիքային սպեկտրալուսաչափերով, լյումինեսցենտային և փոխակերպված մանրադիտակներով, ստանդարտ ուղղահայաց էլեկտրաֆորեզի սարքով, սառնարաններով (-20-80 ), լամինար բոքսով:
 
Սարքավորումների գերակշռող մասը տրամադրվել է ֆրանսիական “Science sans Frontieres” («Գիտությունն առանց սահմանների») ասոցիացիայի գործընկերների կողմից, ինչպես նաև ձեռք է բերվել «Տաշիր» ասոցիացիայի բարեգործական օգնության շնորհիվ:
 
Լաբորատորիայում իրականացվում է ինչպես գիտական, այնպես էլ պրակտիկ գործունեություն:
 

Լաբորատոր հետազոտությունների ուղղություններն են. 

     

Իմունային համակարգի բջջային և հումորալ օղակների ակտիվացման տարբեր մեթոդների արդյունավետությունը,

      Ուռուցքային և ոչ ուռուցքային ախտահարումների ժամանակ ցիտոկինային համակարգի վիճակը,
      Ինտերֆերոնների և նրանց ինդուկտորների դերը ուռուցքային հիվանդների մոտ իմունային անբավարարության կանխարգելման և բուժման ժամանակ,
     

մարդու և կենդանիների վիրուսային պաթոգենեզի ուսումնասիրում,

     

Նոր հակավիրուսային և հակաուռուցքային պրեպարատների սքրինինգ բջջային կուլտուրաների վրա.


Գիտական նպատակներով լաբորատորիայում գոյություն ունի վիրուսների և բջջային կուլտուրաների բանկ.

 

 Վիրուսներ – HSV-1, EMCV, PV-1, FMDV-A, , FMDV-O, FMDV-Asia, ASFV.

 Բջջային կուլտուրաներ – RD, HeLa, SCK-N-MC, L-22, BNK-21, VERO, Hep-2, Hep-2G

 

Լաբորատորիայի պրակտիկ աշխատանքն իր մեջ ներառում է հետևյալ ուղղությունները.

 

     

Օնկոմարկերների, բիոմարկերների և հորմոնների որոշումը,

      Վիրուսային ինֆեկցիաների շիճուկաբանական ախտորոշումը,
     

Բուժման բոլոր փուլերում իմունաբանական մոնիթորինգ,

     

Իմունաբանական և ցիտոկինային համակարգի հիմնական պարամետրերի որոշումը` համապատասխան իմունաթերապիայի ընտրության նպատակով,

     

Իմունային համակարգի վրա ազդող պրեպարատների ընտրությունը ըստ in vitro իմունաբաղկացուցիչ բջիջների

զգայունության` իմունաթերապիայի անհատականացման նպատակով

 

Գիտական կապեր

 

Լաբորատորիան սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, ինչպես նաև Նիցցայի Համալսարանի Կենտրոնի հետ: Բացի այդ, լաբորատորիան օգտվում է ֆրանսիական «Գիտությունն առանց սահմանների» կազմակերպության գիտա-խորհրդատվական և բարեգործական օգնությունից:

 

Լաբորատորիայի վարիչը գիտությունների դոկտոր Զարա Ռուբենի Տեր-Պողոսյան, ով ՀՀ ԳԱԱ 042 –Փորձարարական կենսաբանություն  մասնագիտական խորհրդի անդամ է:

Տպագիր աշխատանքները 2009-2014 թթ. ընթացքում – 27,   որից բարձր իմպակտ-ֆակտորով (Medline) -14.

Լաբորատորիայի անձնակազմը –երկու բժիշկ (կենսաբանական գիտությունների թեկնածու), երկու լաբորանտ, մայրապետ:

 

Լաբորատորիայի աշխատակիցները ԱՊՀ երկրների Ալերգաբանների և իմունաբանների միության, ինչպես նաև Ալերգաբանության և իմունաբանության Եվրոպական ակադեմիայի անդամներ են:

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո 08.01.2019

Կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացումը (լիմֆեդեմա) տարածված բարդություն է: Այս հիվանդության առաջացումը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է վիրահատության ծավալից...

Մետաստազներ. բուժումը հնարավոր է 25.12.2018

Մեր օրերում քաղցկեղը դադարել է անբուժելի հիվանդություն համարվել: Սակայն շատ դեպքերում ուռուցքային պրոցեսը հայտնաբերվում է ուշ շրջանում, երբ հիմնական ուռուցքն արդեն մետաստազներ է ...

Քիմիաթերապիա. դիմանալ և ապաքինվել 19.12.2018

Քիմիաթերապիայի իրականացման ընթացքում հիվանդի ինքնազգացողությունն ու տրամադրվածությունն, անկասկած, անդրադառնում է հակաուռուցքային բուժման արդյունավետության վրա: Դեղորայքի ճիշտ ընտրությունը...

Հաճախ տրվող հարցեր