Նորություններ
Ներկայացվել է Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը
Ներկայացվել է Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը
12.03.2020

Առողջապահության նախարարության «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կազմակերպվել է քննարկում Կրծքագեղձի քաղցկեղի Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրի վերաբերյալ, որին մասնակցել են ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը և տարբեր բժշկական կազմակերպությունների քիմիաթերապիայի մասնագետները:

ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը և ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը մասնագետներին ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասները: Ներկաներն անդրադարձել են պացիենտների ընդգրկման չափանիշներին, բուժհիմնարկներին Տրաստուզումաբ դեղի տրամադրման, պահպանման, բաշխման  կարգին:

Քիմիաթերապևտների հետ քննարկման արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա կվերամշակվի Կրծքագեղձի քաղցկեղի Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը և կմեկնարկի:

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին 31.03.2020

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ...

Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը 26.03.2020

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում: Առողջապահության նախարարի հրամանով...

«Շնորհակալություն քեզ, կորոնավիրուս, որ մեզ ստիպեցիր վերագնահատել մեր կյանքը»․ քաղցկեղով հիվանդի ուղերձը 25.03.2020

Քաղցկեղով հիվանդ տղամարդը նամակ-ուղերձով դիմել է մեզ։ Ստորև ներկայացնում ենք այն։ Ես Գագոն եմ, վաթսունականներին, ավելի կոնկրետ 1961 թվականի մայիսի 6-ին ծնված, ութսունականներին «պոլիտեխնիկ» ավարտած։ Այդ ժամանակ․․․

Հաճախ տրվող հարցեր