Օնկոուրոլոգիական բաժանմունք

Օնկոուրոլոգիական բաժանմունք

 

Ուրոլոգիական բաժանմունքը գործում է ՈւԱԿ հիմնադրումից ի վեր:

 

Բաժանմունքը ծավալված է 35 մահճակալներով: Ուրոլոգիական բաժանումնքը ունի 13 աշխատակից, որոնցից 5 բժիշկ և 7 քույրեր: Մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել  մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում միզասեռական օրգանների հիվանդությունների դեպքում:

 

Ուրոլոգիական բաժանմունքի բժիշկները համարվում են Եվրոպական և Հայկական Ուրոլոգիական Ասոցացիայի լիիրավ անդամներ, մասնակցում են վերջիններիս տարեկան գիտաժողովներին, ցուցաբերում են ակտիվ մասնակցություն: Բաժանմունքում իրականացվում են նաև փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր: Վերջին 10 տարիներին հրապարակվել են ավելի քան 50 գիտական աշխատանքներ, պաշտպանվել են 5 թեկնածուական թեզեր:  Բաժանմունքը նաև հանդիսանում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուրոլոգիայի և օնկոլոգիայի ամբիոնների կլինիկական բազա:

 

Տարեկան բաժանումնքում բուժօգնություն են ստանում ավելի քան 450 հիվանդներ: Բոլոր հիվանդներին ցուցաբերվում է անհատական մոտեցում, բուժումն ապահովում է կյանքի բարձր որակ:


Ուրոլոգիական բաժանմունքը հագեցված է համաշխարհային ստանդարտներին համապաստխանող բոլոր սարքավորումներով    
•    Լապարասկոպիկ և բաց վիրահատական սարքավորումներ
•    Էնդոսկոպիկ սարքավորումներ (ինչպես մոնոպոլյար այնպես էլ բիպոլյար սարքավորումներ)
•    Նորագույն սերունդի Հարմոնիկ ուլտրաձայնային դանակ
•    Ֆլյուորեսցենտային ֆոտոդինամիկ սարքավորում, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում ախտորոշել միզապարկի քաղցկեղը

 

Շնորհիվ ախտորոշիչ սարքավորումների, բաժանմունքում հնարավոր է տարբեր տեղակայման ուռուցքների և նորագոյացությունների  հայտնաբերման նպատակով իրականացնել հետևյալ գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.
•    ուլտրաձայնային հետազոտութուն , 
•    դոպլերոգրաֆիա ,
•    ինվազիվ  ախտորոշիչ հետազոտություններ ,
•    էնդոսկոպիկ հետազոտություններ,
•    տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ և էնդոսկոպիկ բիոպսիա :

 

Միզապարկի քաղցկեղի դեպքում  հաճախ պահանջվում է կոմբինացված բուժում, ինչը կարելի է հնարավորինս արդյունավետ  իրականացնել միայն բազմապրոֆիլ մասնագիտացված կենտրոնում:

 

Միզապարկի մակերեսային քաղցկեղի  դեպքում իրականացվում  են հետևյալ բուժումները.


1.    Միզապարկի մոնոպոլյար տրանսուրետրալ մասնահատում
2.    Միզապարկի բիպոլյար տրանսուրետրալ մասնահատում
3.    Միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ
4.    Ներմիզապարկային քիմիաթերապիա,  իմունոթերապիա (BCG)


Միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում իրականացվում են հետևյալ բուժումները.


1.    Արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորումով (ինչը թույլ է տալիս պահպանել  ինքնուրույն միզարձակությունը՝ ապահովելով կյանքի բարձր որակ)
2.    Արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով


Միզապարկի մետաստաթիկ քաղցկեղի դեպքում իրականացվում են հետևյալ բուժումները.


1.    Քիմիաթերապիա
2.    Պալիատիվ ճառագայթային բուժում:


Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշումով կլինիկա են ընդունվում բազմաթիվ հիվանդներ, որոնք ստանում են.


1.    վիրահատական բուժում (արմատական պրոստատէկտոմիա),
2.    դիստանցիոն ճառագայթային բուժում,
3.    հորմոնալ թերապիա,
4.    քիմիաթերապիա:

 

Երիկամի քաղցկեղի դեպքում իրականացվում են հետևյալ բուժումները.


1.    Երիկամի մասնահատում՝ լապարասկոպիկ և բաց եղանակներով
2.    Նեֆրէկտոմիա՝ լապարասկոպիկ և բաց եղանակներով
3.    Նեֆրէկտոմիա՝ հետորովայնամզային  լիմֆադենէկտոմիայով
4.    Նեֆրէկտոմիա՝ ստորին սիներակի թրոմբի հեռացումով
5.    Նեֆրէկտոմիա՝  հարակից օրգանների կոմբինացված մասնահատումով
6.    Պալիատիվ նեֆրէկտոմիա
7.    Թիրախային և պալիատիվ թերապիա


ՈՒԱԿ-ը մեծ փորձ ունի ամորձու և առնանդամի ուռուցքների բուժման գործում: 


Ամորձու քաղցկեղի  դեպքում իրականացվում  են հետևյալ բուժումները.


1.    Օրխոֆունիկուլէկտոմիա՝ ադյուվանտ պոլիքիմիաթերապիայով
2.    Հետորովայնամզային լիմֆադենէկտոմիա
3.    Քիմիաթերապիա և ճառագայթաբուժում

Առնանդամի քաղցկեղի  դեպքում իրականացվում են հետևյալ բուժումները.


1.    Առնանդամի ամպուտացիա
2.    Առնանդամի էկստիրպացիա
3.    Էմասկուլացիա
4.    Երկկողմանի աճուկազդրային լիմֆադենէկտոմիա՝ ըստ Դյուկենի

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել 13.11.2019

Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է, և այդ ախտորոշումը կարող է լսել մոլորակի յուրաքանչյուր ութերորդ կին։ Լավ նորությունն այն է, որ այս հիվանդությունը հաջողությամբ բուժվում է...

ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով 11.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով...

ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը 07.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը կենտրոնի բժշկական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց բաժանմունքի վերջին շաբաթների...

Հաճախ տրվող հարցեր