Նորություններ
Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցում
Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցում
18.11.2015

Բուժսպասարկման որակի բարելավման նպատակով կենտրոնում իրականացվում է բուժանձնակազմի շարունակական ուսուցում, ակտիվ մասնակցություն առղջապահական համակարգի հասարակական կյանքին:


Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը  խնդիր է ինչպես աշխարհի պետությունների առողջապահական համակարգերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման և հետազոտության ընթացքում պացիենտների մոտ կարող են զարգանալ ներհիվանդանոցային վարակներ, որոնց ցուցանիշների բարձրացումը նպաստում է վարակային բարդությունների բուժման նպատակով հակաբիոտիկների կիրառմանը:

 

Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցումՀակաբիոտիկների ոչ ռացիոնալ կիրառումը երկարացնում է  բուժման տևողությունը, բարձրացնում բուժման արժեքը, առաջացնում լրացուցիչ հիվանդացություն,  ձևավորվում են մանրէների հակաբիոտիկակայուն շտամներ, որոնք կարող են տարածվել նաև բուժհիմնարկի սահմաններից դուրս, փոխելով նաև ազգաբնակչության շրջանում շրջանառվող մանրէների որակական հատկանիշները:


Հակաբիոտիկակայուն շտամների ձևավորման կանխարգելման նպատակով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից նոյեմբերի 16-22-ը աշխարհում «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսով քարոզարշավ է իրականացվում:

 

Հակաբիոտիկների իրազեկման շաբաթվա շրջանակներում կենտրոնում կազմակերպվել է սեմինար-դասախոսություն՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մասնագետների մասնակցությամբ:

 

Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցում


Դասախոսության շրջանակներում քննարկվեցին հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և այդ խնդիրներին առնչվող մի շարք այլ հարցեր:

 

Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցումՀակաբիոտիկային դեղորայքը թանկ ռեսուրս է, որն անհրաժեշտ է պահպանել հետագա սերունդների համար: Միայն դրանց ճիշտ օգտագործումը կարող է պահպանել այդ դեղերի կարևորագույն հատկությունները, ինչին կնպաստի բուժանձնակազմի կողմից ո՛չ միայն ճիշտ օգտագործումը, այլև ազգաբնակչության շրջանում դրանց անկանոն օգտագործման կանխումը: Հակաբիոտիկները կարելի է օգտագործել միայն որակավորված բժիշկների նշանակումներին համապատասխան: 


Ուռուցքաբանության ազգային կենտրոնն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հետ միասին, կոչ է անում առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին միանալ իրազեկման շաբաթին: 

 

Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցում

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր