Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք

ՈւԱԿ. ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք


Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք


Ճառագայթային բուժումն իոնիզացնող ճառագայթների կիրառումն է ուռուցքային և որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից է: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների ավելի քան կեսն իրենց բուժման ընթացքում ստանում է ճառագայթային բուժում:
 
Մի շարք դեպքերում, օրինակ, մաշկի, ստորին շրթունքի, գլխի և պարանոցի ուռուցքների, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի բուժման դեպքում ճառագայթային բուժումը կարող է լինել բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդների մեծ մասի լիովին առողջացում: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ բուժում` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և կյանքի որակը բարելավելու նպատակով:
             
  Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք  
             


Տեխնիկական հագեցվածությունը  և գործունեությունը


Առավել հաճախ կիրառվում է, այսպես կոչված, հեռահար ճառագայթային բուժումը, որի դեպքում ճառագայթահարումը կատարվում է մարմնից որոշակի հեռավորության վրա գտնվող հատուկ սարքերի միջոցով:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ հասանելի են հեռահար ճառագայթային բուժման ժամանակակից մոտեցումները:

 

Բաժանմունքը հագեցված է հեռահար ճառագայթային բուժման ապահովման ժամանակակից սարքերով և լուծումներով.

 

     

Էլեկտրոնների գծային արագացուցիչ ELEKTA Compact (2013թ.): Շվեդական արտադրության արագացուցչային համալիրը թույլ է տալիս իրականացնել լիարժեք եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժում (3D-CRT), որը ներկայում ուղեցուցային մոտեցում է չարորակ նորագոյացությունների մեծ մասի ճառագայթային բուժման գործընթացում: Արագացուցիչը հագեցված է բազմաթերթ կոլլիմատոր կոչվող սարքով, որի շնորհիվ հնարավոր է ճառագայթման փնջերը հարմարեցնել ճառագայթվող ուռուցքների չափերին և ձևին` առավելագույն պաշտպանելով շրջակա առողջ հյուսվածքները:

      Կոբալտային գամմա-թերապևտիկ սարք TERABALT (2006թ.): Չեխական արտադրության այս սարքն աչքի է ընկնում մեծ հուսալիությամբ և բազմաթիվ իրավիճակներում կարող է արդյունավետ ու մատչելի տարբերակ լինել շատ ուռուցքային հիվանդությունների բուժման համար: Սարքը ամբողջովին արդիականացվել է 2014 թվականին` հագեցվելով գործունեության կառավարման թվային համակարգով:
     

Օրթովոլտային ռենտգեն թերապևտիկ սարք: Սարքը մեծ առավելություն ունի մակերեսայնորեն տեղակայված ախտաբանական գործընթացների ճառագայթման համար և լայնորեն կիրառվում է մաշկի նորագոյացությունների, մի շարք բարորակ և ոչ ուռուցքային գործընթացների բուժման համար:

 

Բաժանմունքում յուրաքանչյուր պացիենտի բուժումն իրականացվում է ըստ անհատական մշակված պլանի՝ միջազգային ուղեցույցերին համապատասխան:

 

  Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք  

 

Ճառագայթային բուժման նախապատրաստման և պլանավորման փուլի համար բաժանմունքը հագեցած է մի շարք ժամանակակից բարձր տեխնոլոգիական լուծումներով.


     

ՀՇ սիմուլյատոր (Siemens Somatom Emotion, 2014),

      կոնվենցիոն սիմուլյատրո (Simulix, 2002),
     

Oncentra Masterplan ճառագայթային բուժման պլանավորման համակարգ (3-աչափ կոնֆորմալ ՌԹ),

      Terraplan ճառագայթային բուժման պլանավորման համակարգ (2-2.5D-ՌԹ):

 

Բաժանմունքում տարեկան ճառագայթային բուժում են ստանում շուրջ 1300 ուռուցքաբանական հիվանդներ` տարբեր տեղակայման, այդ թվում` գլխուղեղի, գլխի և պարանոցի, կրծքագեղձի, կրծքավանդակի օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի, միզասեռական օրգանների, որովայնի խոռոչի օրգանների նորագոյացություններով, արյունաբանական հիվանդություններով: Ռադիոթերապիան իրականացվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ` համակցված կամ` որպես համալիր բուժման բաղադրիչ մաս:


Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ոլորտի մի շարք այլ հեղինակավոր կառույցների հետ` մշտապես ջանալով լավագույն միջազգային մոտեցումները ներդնել` ի նպաստ Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության զարգացմանը: ԱԷՄԳ հետ համագործակցության ծրագրերը թույլ են տվել զգալիորեն արդիականացնել բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կազմակերպել բժիշկների և բժշկական ֆիզիկոսների բազմակի վերապատրաստումներն արտերկրում:


Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմն իր ճանաչումն է գտել նաև միջազգային հարթակում. վերջին տարիներին բաժանմունքին վստահվել է ԱԷՄԳ աջակցությամբ արտերկրյա մասնագետների 1-3 ամսյա մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում ՈՒԱԿ-ում, իսկ բաժնի բժիշկներից ներգրավվել են ԱԷՄԳ և այլ միջազգային կազմակերպությունների միջազգային ծրագրերում որպես փորձագետ-դասախոսներ:

 

Բաժանմունքի բժիշկներն ակտիվորեն ներգրավված են նաև տարբեր գիտական և գիտակրթական ծրագրերում, բազմիցս մասնակցել են տեղական և միջազգային գիտական և գիտա-գործնական միջոցառումների, անդամակցում են տարբեր հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունների (ESTRO, ESMO, ASCO և այլն): 

 

 

Վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում


2019 թվականի փետրվարին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում ներդրվեց ռադիոնուկլիդային բուժման եղանակ՝ վահանաձև գեղձի քաղցկեղի բուժում ռադիոակտիվ յոդով (I-131):

 

Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք

 

Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր  հայրենակիցները ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:

 

Այսօր միջազգային ներկա չափանիշներին համապատասխանող ռադիոյոդային բուժման համար բաժանմունքում առկա են բոլոր պայմանները՝ ժամանակակից սարքեր, հարմարավետ հիվանդասենյակներ, միջազգային նորագույն մոտեցումներ:

 


Բաժանմունքի վարիչ


Թաթուլ Շոպենի Սաղաթելյան,  բ.գ.թ,
Էլ. հասցե. tatul_sagh@yahoo.com, saghatelyan@armtelemed.org
Հեռախոս. +374 91 42 19 28

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ 29.08.2019

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին 22.08.2019

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը...

Հաճախ տրվող հարցեր