Պատմությունը
               
     

 

     

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի պատմությունը սկիզբ է առնում 1946 թվականից, երբ Երևանում բացվեց 80 մահճակալանոց Ռենտգենաբանության և Ռադիոլոգիայի ինստիտուտը։ 1977թ. ինստիտուտն անվանվեց հիմնադիր՝ ակադեմիկոս Վ.Ա. ֆանարջյանի անվամբ։

 

1981թ. ինստիտուտը տեղափոխվեց նորակառույց 9 հարկանի 500 մահճակալանոց շենքերի համալիր, որտեղ գործում են 15 վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ռադիոթերապևտիկ և 10 ախտորոշիչ բաժանմունքներ, պոլիկլինիկա, զանազան օժանդակ ծառայություններ։

 

1985թ. ինստիտուտը վերանվանվեց Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն, իսկ 2004 թվականից` հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո, կոչվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն (ՈւԱԿ)։

 

Այժմ ՈւԱԿ-ն ունի ավելի քան 570 աշխատակիցներ։ Բժիշկների ընդհանուր թիվը 160 է, որոնցից 75-ը բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ են։

 

     
       
 

 

Լուրեր, հայտարարություններ
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել 13.11.2019

Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է, և այդ ախտորոշումը կարող է լսել մոլորակի յուրաքանչյուր ութերորդ կին։ Լավ նորությունն այն է, որ այս հիվանդությունը հաջողությամբ բուժվում է...

ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով 11.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով...

ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը 07.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը կենտրոնի բժշկական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց բաժանմունքի վերջին շաբաթների...

Հաճախ տրվող հարցեր