Նորություններ
Հայաստանում արդեն ուռուցքային հիվանդների ռեեստր է ստեղծվում
Հայաստանում արդեն ուռուցքային հիվանդների ռեեստր է ստեղծվում
03.02.2016

Ներկայումս Հայաստանում արդեն ստեղծվում է ուռուցքային հիվանդների ռեեստր: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով Հայաստանում հետազոտություններ անցկացնող Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի օրդինատորների վերջերս կատարած առաջարկը:

Նա նշել է, որ եթե ավելի ճշգրիտ ներկայացնենք, նման ռեեստր գոյություն ունի, պարզապես ներկայում բոլոր տվյալները թվայնացվում են, եւ մոտավորապես վեց ամիս անց մենք ուռուցքային հիվանդների ժամանակակից տվյալների բազա կունենանք, որը վիճակագրական վերլուծության ավելի լայն հնարավորություններ կընձեռի: Նա հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:

Հարվարդի Հանրային առողջության դպրոցից Ակհիլա Աննամրեդդին եւ Ջոն Սքոթը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել էին, որ ուռուցքային հիվանդների ռեեստրն անհրաժեշտություն է զարգացած առողջապահական համակարգով յուրաքանչյուր երկրի համար, որովհետեւ այն կարող է զգալիորեն օգնել ինչպես բժիշկներին, այնպես էլ առողջապահության կազմակերպման ոլորտի մասնագետներին:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր