Մասնագետների համարԸնդհանուր ուռուցքաբանություն
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության պատկերը Հայաստանի հանրապետությունում
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության պատկերը Հայաստանի հանրապետությունում
17.03.2015

Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը սոսկ առողջապահական խնդիր չէ: Հաշվի առնելով հիվանդացության և մահացության ցուցանիշների տարեց տարի արձանագրվող աճը աշխարհի գրեթե բոլոր երկրներում (միջինում 34%), այն ձեռք է բերում պետական նշանակություն: Մյուս կողմից, հիվանդների համալիր բուժման համար անհրաժեշտ ֆինանսական ներդրւմները և հետագա հսկողությունն ու հաշմանդամության բարձր տոկոսը, խնդրին տալիս են նաև ֆինանսատնտեսական, սոցիալական և հոգեբանական բնույթ: Հետևաբար, չարորակ նորագոյացությունների դեմ տարվող պայքարը բազմագործոն է և ունի ինչպես առողջապահական, այնպես էլ բարոյահոգեբանական, ֆինանսատնտեսական, սոցիալական և պետական բաղադրիչներ:

 

Վերջին տարիներին լայն թափով զարգացող դեղագործական արդյունաբերության կողմից շուկա հանվող նորագույն հակաուռուցքային դեղերը, այդ թվում նաև թիրախային հատկությամբ  օժտված դեղանյութերը, որոնք շատ թանկարժեք են, մատչելի չեն հիվանդերի ճնշող մեծամասնության համար: Արդյունքում, հիվանդների մի ստվար զանգված չի կարողանում ստանալ արդյունավետ բուժում, քանի որ պետության կողմից հատկացվող ֆինանսական ներդրումներով հնարավոր չէ ապահովել արդյունավետ համալիր բուժում, իսկ բնակչության սոցիալական վիճակը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Կարևոր գործոն է ապահովագրական բժշկությունը, սակայն այն  դեռևս բավարար զարգացում չի ստացել մեր հանրապետությունում, չնայած կատարվում են լուրջ քայլեր այս ուղղությամբ, որպիսի ներդրվի պարտադիր ապահովագրական համակարգը:

 

Նշենք նաև, որ տեխնիկական գիտությունների զարգացմանը զուգընթաց, ստեղծվում են ճառագայթային բուժման հզոր սարքեր, որոնցով կանխվում է առողջ հյուսվածքների ճառագայթահարումը և ճառագայթների խուրձը նպատակային ուղղվում է ախտաբանական օջախին: Այդ նորագույն սարքերը նույնպես շատ թանկ են և դրանց ձեռքբերումն  ու շահագործման հանձնելը և դրանցով իրականացվող բուժումը  շատ ծախսատար են:

 

Այժմ, ինչպիսին է պատկերը Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա կտրվածքով: Եթե 2000թ. բնակչության չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշը 100 հազ. բնակչի հաշվով կազմել է 167.7 (5413 առաջնային հիվանդ), ապա 2004թ. այն հասել է 190.7 (6174 հիվանդ), իսկ 2010թ.`  233.6 (7593 հիվանդ):

 

Հետևաբար 20002004թթ. ընթացքում հիվանդների թիվն աճել է 761ով, իսկ 100 հազ. բնակչի հաշվով հիվանդացության ցուցանիշը` մոտ 23.0 միավորով: Հաջորդ  5ամյակում հիվանդների թիվը կրկնակի է աճել` 1419ով, իսկ հիվանդացության ցուցանիշը`  42.9ով: 

 

Ընդհանուր հաշվով վերջին 10 տարվա ընթացքում առաջնային հիվանդների թիվը աճել է 2180–ով, հասնելով 7593, իսկ ինտենսիվ ցուցանիշը աճել է 65.9 միավորով:

 

Ինչ վերաբերում է երեխաների (014 տարեկան) հիվանդացությանը, ապա 20002010թթ. ընթացքում առաջնային հիվանդների թիվը Հայաստանում տատանվել է 5570–ի սահմաններում, իսկ 100 հազ. 014 տ. տարիքի երեխաների շրջանում` 1.72.1 սահմաններում:

 

Բավականին բարձր է հիվանդության բարձիթողությունը. 2000թ. առաջնային հիվանդների շրջանում III –IV փուլերն արձանագրվել են 43.9 % մոտ  (5413ից 2377ի մոտ), 2004թ.  45.5%ի մոտ (6174ից 2812–ի մոտ), իսկ 2010թ.` 50.0 / 7593ից  3803ի մոտ/:

 

Հետևաբար, չարորակ ուռուցքների բարձիթողության դեմ տարվող պայքարը, որը առողջապահության առաջնային օղակի գործառույթն է, չի կարելի որակել որպես արդյունավետ և այս հարցում առաջընթաց չկա:

 

Դրա ապացույցն է նաև չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշի  ուսումնասիրությունը: 

 

Այսպես, եթե 2000թ. չարորակ ուռուցքներից մահացել է 3914 հիվանդ, որը 100 հազ. բնակչի հաշվով կազմում է 121.3, ապա 2004թ. 4395 հիվանդ (100 հազարի հաշվով 136.8), իսկ 2010թ. 5707 հիվանդ (100 հազարի հաշվով 175.8): Այսպիսով, եթե առաջին 5ամյակում  մահացության ցուցանիշն աճել է 15.5 միավորով, ապա երկրորդ 5ամյակում 39.0 միավորով, թեև մահացության ցուցանիշն ունի աճի միտում, այնուհանդերձ իր տեմպերով 23.5  միավորով հետ է մնում նախորդ 5ամյակի ցուցանիշից:

 

Աղյուսակ 1. 

 

Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը 

Հայաստանի Հանրապետությում 2005 և 2010թթ.

 

 

Տեղակայման 

անվանումը

 

Հիվանդացություն

 

Բացարձակ 

թվերով 

 

100հազ. բնակչի հաշվով

2005 թ.

2010 թ.

2005 թ.

2010 թ.

Թոք

1064

1198+134

33.1

36.7+3.6

Կրծքագեղձ

930

982+55

55.6

58.5+3.1

Ստամոքս

527

605+78

17.9

18.3+0.4

Հաստ աղի

346

442+98

10.7

13.5+2.8

Ուղիղ աղի

153

217+64

4.7

6.5+1.8

Միզապարկ

259

395+136

8.0

12.0+4.0

Շագանակագեղձ

177

235+58

11.5

14.8+3.3

Արգանդի վզիկ

207

278+71

12.4

16.5+4.1

Արգանդի մարմին

162

191+29

9.7

11.3+1.6

Ձվարաններ

181

184+3

10.8

11.0+0.2

Կոկորդ

132

149+7

4.1

4.5+0.4

Արյունաստեղծ և ավշային համակարգ

429

469+40

13.4

14.3+0.9

Բոլոր տեղակայումները  միասին

6174

7593+1419

142.3

233.6+91.3

 

Հետևաբար,  մահացության ցուցանիշը 10 տարվա կտրվածքով աճել է 54.5 միավորով, մինչդեռ հիվանդացության ցուցանիշի աճը նույն ժամանակահատվածում կազմել է 65.9 միավոր (տարեկան հիվանդացության միջին աճը կազմել է 6.6 միավոր): Ուստի հիվանդացության ցուցանիշն աճում է ավելի արագ տեմպերով, քան մահացության ցուցանիշը, քանի որ  մահացության ցուցանիշի 10 տարիների տարեկան միջին  աճը կազմել  է  5.4 միավոր:

 

Չարորակ ուռւոցքների ընդհանուր կառուցվածքում առանձին օրգանների ախտահարման տեսակարար կշիռը  2005 և 2010թթ. այսպիսին է:

 

Տասնամյակներ շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցնում է թոքի քաղցկեղը, որի ինտենսիվ ցուցանիշը 100 հազ. բնակչի հաշվով վերջին 5 տարում աճել է 3.6 միավորով , հասնելով 36.7:

 

Երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, որի ինտենսիվ ցուցանիշն աճել է 3.1 միավորով, հասնելով 58.5: Կին ազգաբնակչության շրջանում ամենաբարձրը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշն է (100 հազ. կին  բնակչի  հաշվով 58.5): 

 

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ստամոքսի քաղցկեղը, սակայն աճման տեմպերի առումով զգալի ետ է մնում թոքի և կրծքագեղձի  քաղցկեղի աճման տեմպերից  (ընդամենը 0.4):

 

Հաջորդը հաստ աղու քաղցկեղն է, որի աճման տեմպը վերջին 5 տարիների ընթացքում կազմել է 2.8, առաջ անցնելով ստամոքսի քաղցկեղի աճման տեմպերից 7 անգամ:

 

Աճման ամենաբարձր տեմպերը մեր հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում: 100 հազ. կին բնակչի հաշվով  այս տեղակայման քաղցկեղի ցուցանիշն աճել է 4.1 միավորով, իսկ միզապարկի քաղցկեղի դեպքում 4.0 միավորով: Զգալի աճ է արձանագրվում նաև շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը (աճը կազմում է 3.4):

 

Չնայած բացարձակ թվերով պատկերն այլ է, այնուհանդերձ հիվանդացության մակարդակն  ընդունված է հաշվարկել ինտենսիվ ցուցանիշներով, 100 հազ. բնակչության հաշվով: Այդ առումով 2010թ. առաջին հորիզոնականը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը` 58.5, երկրորդ տեղում է թոքի  քաղցկեղը` 36.7; երրորդում` ստամոքսի ախտահարումը` 18.3;  IV  արգանդի վզիկի` 16.5; V – շագանակագեղձի` 14.8; VI  արյունաստեղծ  և ավշային համակարգի`14.3; VII – հաստ աղու`13.5; VIII – միզապարկի` 12.0; IX արգանդի մարմնի` 11.3; X – ձվարանների` 11.0 ; XI – ուղիղ աղու` 6.5;  XII – կոկորդի`  4.5:

 

Կանանց վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վըզիկ, արգանդի մարմին, ձվարաններ) չարորակ ուռուցքները քաղցկեղի  ըդհանուր կառուցվածքում կազմել են 21.8%, ստամոքս աղիքային  համակարգի  ախտահարումները 27.3%, բրոնխների և թոքի – 15.7%, միզուղիների ախտահարումները – 7.3%, արյունաստեղծ և ավշային համակարգ 6.2%: Մնացած օրգանների և համակարգերի ախտահարումները միասին վերցրած կազմում են 21.7%:

 

Վերլուծության տվյալները վկայում են, որ չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերման համար առողջապահական մարմինների ուշադրությունը պետք է սևեռել առավել հաճախ հանդիպող չարորակ ուռուցքների հայտնաբերման  գործին: 

 

Եթե համեմատենք 2009 և 2010թթ. պատկերը, ապա տեսնում ենք, որ  2010թ. 98 դեպքով նվազել է թոքի քաղցկեղով հիվանդների  թիվը, կրծքագեղձի քաղցկեղը` 60 հիվանդով, կոկորդի քաղցկեղը 7 դեպքով, արգանդի մարմնի քաղցկեղը 13 դեպքով, միզապարկի քաղցկեղը 7 դեպքով:

 

Աղյուսակ 2.

2010թ. հիվանդացությունը  ըստ օրգանհամակարգերի

 

Կանանց վերարտրադողական օրգաններ

Կրծքագեղձ

982

Արգանդի վզիկ

278

Արգանդի մարմին

191

Զվարաններ

184

Վուլվայի և հեշտոցի

21 

Ընդամենը

1656 ϳ٠  21.8%

Աղեստամոքսային համակարգ

Ստամոքս

665

Հաստ աղիք

442

Ուղիղ աղիք

217

Լյարդ

292

Ենթաստամոքսային գեղձ

280

Կերակրափող

52

Լեղապարկ  և լեղուղիներ

94

Բարակ աղիներ

33

Ընդամենը

2075 ϳ٠   27.3%

Թոքեր և բրոնխեր

1198 ϳ٠  15.7 %

Միզապարկ

Միզապարկ

395

Երիկամներ

158

Ընդամենը

553 ϳ٠  7.3%

 

Արյունաստեղծ և ավշային համակարգ

469 ϳ٠  6.2%

Մնացած օրգաններ

1642 ϳ٠  21.7%

 

Դրան հակառակ, 83 դեպքով աճել է ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղը, 25 դեպքով շագանակագեղձի և 6 դեպքով արգանդի վզիկի քաղցկեղը:

 

Ընդհանուր  առմամբ, 2010թ. հիվանդների  ընդհանուր թիվը  2009թ. համեմատ նվազել է 80 դեպքով, իսկ ինտենսիվ ցուցանիշը նվազել է 3.2ով:

 

2005թ. ՈւԱԿի հսկողության ներքո գտնվել են բուժված 26.512 հիվանդներ , որը 100 հազ. բնակչի հաշվով կազմում է 824.4: 

 

2007թ. հսկողության տակ եղած բուժված հիվանդների թիվը հասել է 28.439ի (100 հազարի հաշվով 882.4), 2009թ վերջում հաշվառման մեջ եղել է 30.117 բուժված հիվանդ (100 հազարի հաշվով  928.4), իսկ 2010թ. վերջում հսկողության տակ եղած բուժված հիվանդների թիվը կազմել է 31972 (100 հազարի հաշվով 993): Այլ կերպ ասած, վերջին 5 տարիներում առկա է բուժված հիվանդների կուտակման ցուցանիշի աճ 12%ով (2010թ. համեմատած 2005թ. հետ, բսւժված հիվանդերի թիվն աճել է 5460):

 

Մեր կողմից ուսումնասիրվել է նաև հիվանդների 5 տարվա ապրելիության ցուցանիշը 19992003թթ. և 20042008թթ. ժամանակահատվածում և այդ ցուցանիշի դինամիկան ըստ օրգանների ախտահարման:  

 

Աղյուսակ 3.

 

 

Ուռուցքի 

տեղակայում

 

 տարվա ապրելիության ցուցանիշ

Դինամիկան

%  %

19992003թթ.

% %

20042008թթ.

% %

Թոք

8.7

10.0

+1.3

Կրծքագեղձ

41.9

48.3

+6.4

Ստամոքս

13.8

14.5

+0.7

Հաստ աղի

28.3

25.9

2.4

Ուղիղ աղի

30.6

31.9

+1.3

Միզապարկ

24.8

33.0

+8.2

Շագանակագեղձ

31.5

25.2

6.3

Արգանդի վզիկ

52.8

47.3

5.5

Արգանդի մարմին

49.1

46.5

2.6

Ձվարաններ

17.3

24.0

+6.7

Կոկորդ

28.0

38.6

+10.6

 

Բերված տվյալներից երևում է, որ երկրորդ 5ամյակի ընթացքում հիվանդների 5 տարվա ապրելիության ցուցանիշը բարելավվել է կոկորդի, ձվարանների, կրծքագեղձի, միազապարկի, թոքի և ստամոքսի քաղցկեղի դեպքում, միասին վերցրած 5.0%ով: Իսկ ցուցանիշների վատթարացում է արձանագրվել  շագանակագեղձի, արգանդի վզիկի և մարմնի ու հաստ աղու քաղցկեղի դեպքում (միասին  վերցրած միջինում  4.2%ով):

 

Մեր կողմից ուսումնասիրվել են նաև չարորակ ուռուցքների տարածվածության առանձնահատկությունները մեր հանրապետությունում:

 

Քարտեզագրման ճանապարհով ուսումնասիրվել են առանձին օրգանների չարորակ ուռուցքներով հիվանդացությունը բոլոր մարզերում:

 

2010թ. հիվանդացության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Լոռվա մարզում` 100 հազար բնակչի հաշվով  290.7, այնուհետև  Կոտայքում   և Շիրակի մարզում` 254.0, որից հետո Երևանում` 241.2: Արարատի մարզում ցուցանիշը հասել է 221.0ի, իսկ Վայոց ձորում ու Տավուշում 218.6, Արագածոտնում և Արմավիրի մարզում 210212.0, Սյունիքում 200.0:

 

Հանրապետությունում չարորակ ուռուցքներով հիվանդացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում ` 166.8:

 

Հետևաբար, 29.2 հազ. քառակուսի կմ տարածք զբաղեցնող մեր հանրապետությունում բնակչության չարորակ ուռուցքներով հիվանդացության պատկերը խիստ խայտաբղետ է: Այսպես, Լոռվա մարզում հիվանդացությունը 124 միավորով բարձր է, քան Գեղարքունիքում, Կոտայքում և Շիրակի մարզում 87 միավորով, իսկ Երևանում 74.4 միավորով: Ասպես է եղել տասնամյակներ շարունակ:

 

Ինչով բացատրել այս փաստը: Մենք հակված ենք այս փաստը բացատրել Լոռվա մարզում հանքարդյունաբերության զարգացմամբ, Շիրակում և Երևանում` էկզոգեն գործոններով և, մասնավորապես էկոլոգիական խնդիրներով (ավտոտրանսպորտ, ծխախոտի գործածմամբ և այլն):

 

Ինչպիսին է չարորակ ուռուցքներից մահացության պատկերը ըստ մարզերի: 2010թ. Հանրապետությունում 100 000 բնակչի շրջանակներում  չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշը կազմել է 169.0: Այս հարցում ևս առաջին հորիզոնականում է Լոռվա մարզը` 214, այնուհետև Շիրակի մարզը` 189, Երևանը` 177.1, Կոտայքն ու Արարատը` 174, Սյունիքի մարզում 169.3: Արագածոտնում, Արմավիրում ու Տավուշում գրանցվել է մահացության միջին ցուցանիշ` 141148.0: Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Վայոց ձորում` 116.4 և Գեղարքունիքում` 121.7:

 

Հետևապես, Լոռվա մարզում չորարոկ ուռուցքներից մահացության ցուցանիշը 100 հազ. բնակչի հաշվով  9297.0 միավորով բարձր է, քան Վայոց ձորում կամ Գեղարքունիքում և 45 միավորով գերազանցում է ամբողջ հանրապետության միջին մակարդակը: Մահացության ցուցանիշը հանրապետության միջին մակարդակից բարձր է Երևանում, Արարատի, Կոտայքի, Լոռվա և Շիրակի մարզերում: Մահացության ցուցանիշը միջին հանրապետականից ցածր է Վայոց ձորում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Տավուշում և Արմավիում:

 

Մեր կողմից ուսումնասիրվել է նաև առանձին օրգանների չարորակ ուռուցքներով ախտահարման հաճախականությունը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես բացարձակ  թվերով, այնպես էլ 100 հազ. բնակչի հաշվով (ինտենսիվ ցուցանիշ):

 

Թոքի քաղցկեղ: Հանրապետությունում 2010թ. հայտնաբերվել է թոքի քաղցկեղով 1198 առաջնային հիվանդ, որը 100 հազ բնակչի հաշվով կազմել է 36.7: Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կոտայքի մարզում` 50.4, այնուհետև Տավուշում` 45.1, Շիրակում, Արարատում  ու Արմավիրում` 39.039.5, Արագածոտնում և Սյունիքում` 37.4 և 36.4 համապատասխանաբար: Երևանում այս ցուցանիշը կազմել է 34.5: Հիվանդացության ամենացածր մակարդակը եղել է Գեղարքունիքի  և  Վայոց ձորի մարզերում` 24.0 և 28.6 համապատասխանաբար: Հետևապես, Կոտայքի մարզում, Տավուշում, Շիրակում, Արարատում ու Արմավիրում թոքի քաղցկեղով հիվանդացությունը 11070 %  ավելի  բարձր է, քան հանրապետության մյուս մարզերուն:

 

Կրծքագեղձի քաղցկեղ: 2010թ. հանրապետությունում հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղով 982 առաջնային հիվանդ: Հիվանդացությունը 100 հազ. կին բնակչի հաշվով կազմում է 58.5: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում  և Լոռվա մարզում` 71.0, այնուհետև Կոտայքում` 64.0 և Վայոց Ձորում` 60.7, Արմավիրում` 58.2, Շիրակում` 54.0: Հիվանդացության միջին ցուցանիշ է արձանագրվել  Սյունիքում` 45.3, Արարատում` 42.2, Արագածոտնում` 37.1 և Գեղարքունիքում` 34.3: Ամենացածր ցուցանիշը եղել է Տավուշի մարզում ` 32.4:

 

Ստամոքսի քաղցկեղ: 2010թ. հանրապետությունում հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղով 605 առաջնային հիվանդ (հիվանդացության ցուցանիշը 100 հազ. բնակչի հաշվով կազմում է 18.3): Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռվա մարզում  23.8. Կոտայքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում ցուցանիշը եղելէ գրեթե նույնը և տատանվել է 21.5 – 22.3 սահմաններում, մնացած մարզերում 17.818.6 սահմաններում: Երևանում ցուցանիշը կազմել է 16.5, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արմավիրի մարզում` 13.7: Հետևապես, ստամոքսի քաղցկեղով հիվանդացությունը հանրապետության բոլոր մարզերում ու քաղաքներում գրեթե միանման է, բացառությամբ  Արմավիրի մարզի:

 

Հաստ աղու քաղցկեղ: 2010թ. առաջնային հիվանդների թիվը եղել է 442 (ինտենսիվ ցուցանիշը հանրապետությունում կազմել է 13.5): Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում և Շիրակի մարզում` 17.0, այնուհետև Կոտայքում` 14.2 և Լոռվա մարզում 13.1: Հիվանդացության միջին մակարդակ է արձանագրվել Արագածոտնի և Արարատի մարզերում` 11.9 և 12.5: Ցածր ցուցանիշներ են գրանցվել մնացած մարզերում` 8.59.5, իսկ ամենացածրը եղել է Սյունիքի մարզում` 7.4: Երևանում այդ ցուցանիշը կազմել` 16.9:

 

Ուղիղ աղու քաղցկեղ: 2010թ. առաջնային հիվանդների թիվը կազմել է` 217 (ինտենսիվ  ցուցանիշը 6.5): Վերջին 10ամյակում զգալի նվազել է վերջնաղու քաղցկեղով հիվանդացությունը և դրան հակառակ, կրկնակի անգամ աճել է հաստ աղու քաղցկեղային ախտահարումը: Վերջնաղու քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Սյունիքում` 14.1, ինչը ավելի քան 100 % գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը: Մյուս մարզերում ու քաղաքներում ուղիղ աղու քաղցկեղով հիվանդացության մակարդակը եղել է միանման և տատանվել է 6.57.7 սահմաններում: Երևանում այն կազմել է 6.9, իսկ ամենացածր ցուցանիշներն  արձանագրվել են Գեղարքունիքի  մարզում` 3.7, Արագածոտնում ու Շիրակում` 4.2 և 4.6 համապատասխանաբար:

 

Միզապարկի քաղցկեղ: 2010թ. հայտնաբերվել է միզապարկի քաղցկեղով 395 առաջնային հիվանդ (ինտենսիվ ցուցանիշը 12.0): Ամենաբարձր  ցուցանիշն արձանագրվել է Լոռվա մարզում 17.8 և Կոտայքում 15.2 ու Վայոց ձորում`14.3: Միզապարկի քաղցկեղով հիվանդացության մակարդակը բարձր է նաև Շիրակի մարզում` 13.8, Երևանում` 12.7 ու Տավուշում` 12.4: Միջին ցուցանիշներ են արձանագրվել Արարատում` 10.0, Արագածոտնում` 9.8 և Գեղարքունիքում` 8.6: Ամենացածր ցուցանիշները  գրանցվել են Արմավիրում` 7.3 և Սյունիքում` 7.4: 

 

Շագանակագեղձի քաղցկեղ: 2010թ. հանրապետությունում արձանագրվել է 235 առաջնային հիվանդ (ինտենսիվ ցուցանիշը 14.8): Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Կոտայքում, Սյունիքում և Երևանում – 17.718.3: Բարձր են  եղել  ցուցանիշները նաև Լոռվա մարզում` 16.6, Շիրակի մարզում` 14.5, Արագածոտնում և Արարատում 13.814.0: Միջին  ցուցանիշներ են գրանցվել Գեղարքունիքում` 9.0, Արմավիրում և Վայոց ձորում` 10.7: Ամենացածր  ցուցանիշն արձանագրվել է Տավուշի մարզում` 5.2:

 

Նշենք նաև, որ շագանակագեղձի  քաղցկեղով հիվանդացությունը տարեց տարի աճում է: 2009թ. համեմատ ինտենսիվ  ցուցանիշն աճել է 1.5ով: Աճման տեմպի այսպիսի միտում նկատվում է մի շարք օրգանների քաղցկեղային ախտահարման առումով, մասնավորապես  շագանակագեղձի, կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի մարմնի:

 

Արգանդի վզիկի քաղցկեղ: 2010թ. առաջնային հիվանդների թիվը եղել է 278 (ինտենսիվ  ցուցանիշը 16.5): Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Շիրակում` 25.6, Արմավիրում` 24.2 և Կոտայքում` 23.3: Ցուցանիշները բարձր են եղել նաև Գեղարքունիքում` 17.6, Լոռվա  մարզում  և Սյունիքում` 16.1: Միջին մակարդակ է արձանագրվել Վայոց ձորում` 10.7, Երևանում և Արարատի մարզում` 13.3 ու Արագածոտնում 14.3: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է  Տավուշում` 7.7:

 

Կոկորդի քաղցկեղ: 2010թ. առաջնային հիվանդների թիվը կազմել է 149 (ինտենսիվ ցուցանիշը 4.5): Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորի մարզում` 8.9, որը գրեթե 5 անգամ բարձր է Կոտայքի` 1.7 և Տավուշի մարզի` 1.9 ցուցանիշներից և 3 անգամ  ավելին, քան Արմավիրի, Գեղարքունիքի  ու  Լոռվա մարզերի` 3.8 ցուցանիշից: Հիվանդացութան  միջին մակարդակ է գրանցվել Սյունիքի ու Շիրակի մարզերում (5.2 և 6.3 համապատասխանաբար): Հիվանդացության ամենացածր մակարդակն արձանագրվել է Արագածոտնում` 4.9, Երևանում` 4.7 և Արարատի մարզում` 4.3:

 

Արյունաստեղծ և ավշային համակարգի չարորակ հիվանդություններ

 

2010թ. առաջնային հիվանդների  թիվը կազմել է 469 (ինտենսիվ ցուցանիշը 14.3): Հիվանդացության  ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորում` 19.7, ամենացածրը` Կոտայքում` 11.0: Հիվանդացության ցուցանիշը բարձր է եղել  Շիրակում` 17.4, Սյունիքում` 15.6 և Երևանում` 15.1: 

 

Մյուս մարզերում տատանվել է 12.5 – 14.9 սահմաններում:

 

Չարորակ ուռուցքներից մահացության պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2010թ.

 

Չարորակ ուռուցքներից 2009թ. հանրապետությունում մահացել է 5448  հիվանդ, իսկ 2010թ. – 5525 հիվանդ, որը 100 000 բնակչի հաշվով կազմում է 167.8  և 169.0 համապատասխանաբար:

 

Թոքի քաղցկեղ  մահացությունը 2010թ. 100 հազ. բնակչի հաշվով կազմել է 34.5, նախորդ տարվա համեմատ նվազելով 1.2 միավորով: Մահացության ամենաբարձր ցուցանիշներ գրանցվել են Տավուշի մարզում` 48.3, Կոտայքում`  44.3 և Արարատի  մարզում` 42.3: Մահացության ցուցանիշները միջին մակարդակի  վրա են եղել  31.733.4  Երևանում, Արմավիրի, Շիրակի և Սյունիքի  մարզերում: Ամենացածր ցուցանիշներն  արձանագրվել են Գեղարքունիքում ` 25.2, Լոռվա մարզում`  27.4 և Վայոց Ձորում`28.6:

 

Կրծքագեղձի քաղցկեղ – 2010թ. մահացել է 564 հիվանդ, որը 100 հազ. բնակչի հաշվով կազմում է 33.6 (նախորդ տարվա համեմատ աճել է 1.6 միավորով): Ամենբարձր ցուցանիշներն  արձանագրվել են Լոռվա մարզում` 46.3 և Երևանում` 40.2: Մահացության ցուցանիշները միջին մակարդակի վրա են եղել Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերում, տատանվելով 32.536.4 սահմաններում: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են մյուս մարզերում  23.425.9: Կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշը  խիստ ցածր է եղել Վայոց ձորի մարզում` 14.2:

 

Ստամոքսի քաղցկեղ  մահացությունը հանրապետությունում կազմել է 15.8 (մահացել է 519 հիվանդ): Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1.0 միավորով: Մահացության ամենաբարձր  ցուցանիշն արձանագրվել է Տավուշի մարզում` 20.9, Կոտայքում, Լոռվա մարզում և Արագածոտնում` 19.019.8: Մյուս մարզերում մահացությունը եղել է միջին մակարդակի վրա, տատանվելով 15.317.9 սահմաններում: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի և Արմավիրի մարզերում` 13.3 և 10.9 համապատասխանաբար: Երևանում ցուցանիշը եղել է միջին` 14.1:

 

Հաստ աղու քաղցկեղ  մահացության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 9.7 միավոր (նախորդ տարում 9.0): Մահացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում` 13.4, Շիրակում`12.0, Լոռվա` 11.0 և Կոտայքի` 10.2 մարզերում: Միջին ցուցանիշներ են գրանցվել Սյունիքի` 8.9,  Արարատի` 7.5, Արագածոտնի` 6.3 մարզերում: Ցածր ցուցանիշներ են գրանցվել Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում` 5.3 և 5.9: Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Վայոց ձորի` 1.7 և Տավուշի` 2.6  մարզերում:

 

Ուղիղ աղու քաղցկեղ  2010թ. մահացության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 4.4 (նախորդ տարում 5.2), նվազելով 0.8 միավորով: Քաղցկեղի այս տեղակայումից մահացությունը հանարապետությունում կրկնակի անգամ ցածր է հաստ աղու համանման ցուցանիշից: Ամենաբարձր  ցուցանիշը  արձանագրվել է Սյունիքի  մարզում` 8.1 , որից հետո Երևանում` 5.5: Ամենացածր  ցուցանիշը գրանցվել է Արագածոտնում` 0.7 (շուրջ 11 անգամ ցածր, քան Սյունիքում): Մահացության ցուցանիշը միջին մակարդակի վրա է եղել մյուս մարզերում, տատանվելով  2.45.3 –ի սահմաններում:

 

Միզապարկի քաղցկեղ  մահացության ինտենսիվ ցուցանիշը հանրապետությունում 2010թ. կազմել է 7.5, նախորդ տարվա համեմատ մնալով նույն մակարդակի վրա: Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Կոտայքի` 9.9 , Լոռվա` 9.2  և Տավուշի`  8.5 մարզերում: Արարատի մարզում, Արագածոտնում և Երևանում այն տատանվել է 7.0  7.8–ի սահմաններում, իսկ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում` 4.9, Սյունիքում` 3.7: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորի մարզում` 1.7:

 

Շագանակագեղձի քաղցկեղ  մահացության ինտենսիվ  ցուցանիշը հանրապետությունում 2010թ. կազմել է 11.8, նախորդ տարվա համեմատ նվազելով 1.5 միավորով: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորրում` 17.9, Արարատում` 16.8, Լոռվա մարզում` 16.6 և Շիրակում` 16.0: Սյունիքում այդ ցուցանիշը կազմել է 12.1, Կոտայքում` 11.7, Արմավիրում` 9.2, Արագածոտնում`  7.0: Ամենցածր ցուցանիշները գրանցվել են Տավուշի` 3.9 և Գեղարքունիքի մարզերում` 4.9: Երևանում շագանակագեղձի քաղցկեղից մահացության ինտենսիվ ցուցանիշը կազմել է 12.2:

 

Արգանդի վզիկի քաղցկեղ   մահացության ցուցանիշը կազմել է 8.0, նախորդ տարում` 7.6: Մահացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Սյունիքում` 13.1, Շիրակում` 11.7, Գեղարքունիքում և Վայոց ձորում` 10.8: Ցուցանիշները  միջին մակարդակի վրա են  եղել Կոտայքում` 8.9, Լոռվա մարզում` 7.0, Արմավիրում` 6.9, Արագածոտնում` 5.7 և Արարատում` 4.9: Երևանում մահացության ցուցանիշը կազմել է 8.5, իսկ ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Տավուշի մարզում`  1.2:

 

Կոկորդի քաղցկեղ  մահացության ցուցանիշը հանրապետությունում 2010թ. կազմել է` 2.6, նվազելով նախորդ տարվա ցուցանիշից 50% ով: Մահացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորում` 8.9: Մնացած մարզերում մահացության ցուցանիշը տատանվել է 2.24.2 –ի սահմաններում: Երևանում կոկորդի քաղցկեղից մահացության ցուցանիշը կազմել է 2.5, իսկ հանրապետությունում ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում`1.2, իսկ Արագածոտնի մարզում կոկորդի քաղցկեղից մահ չի արձանագրվել:

 

Արյունաստեղծ և ավշային համակարգ  չարորակ ուռուցքներից մահացության ինտենսիվ ցուցանիշը հանրապետությունում 2010թ. կազմել է 7.8, նախորդ տարվա համեմատ նվազելով է գրեթե 50%ով (14.4): Մահացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռվա մարզում` 10.6, այնուհետև Արագածոտնի` 9.8 և Շիրակի` 9.2 մարզերում: Արարատի մարզում, Սյունիքում, Արմավիրում և Տավուշում ցուցանիշը տատանվել է 7.17.8ի  սահմաններում, Գեղարքունիքում այն կազմել է 6.6, Կոտայքում` 4.6: Երևանում մահացության ցուցանիշը կազմել է 8.3, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորում` 3.4: 

 

Հեղինակ. Գալստյան Հ.Մ., Բազիկյան Գ.Կ., Պողոսյան Պ.Բ., Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Սկզբնաղբյուր. Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012
 
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր