ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կլինիկական կենսաքիմիայի և իմունաբանության լաբորատորիայում շուրջօրյա ռեժիմով իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝
հեմատոլոգիական | ||
կենսաքիմիական | ||
իմունոլոգիական | ||
շճաբանական |
Լաբորատորիայում իրականացվում է առանձին օրգանների և օրգան համակարգերի հիվանդությունների համալիր ախտորոշում, օրինակ՝ երիկամի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, վահանաձև գեղձի ֆունկցիայի, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, անեմիաների և այլն։
Լաբորատորիայի հագեցվածությունը և սարքերը
Լաբորատորիան հագեցած է համշախարհային բարձրակարգ արտադրության նորագույն և ամբողջապես ավտոմատացված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ հետազոտություններ, իսկ որակի բազմաստիճան հսկողությունը օգնում է պահպանել այդ հետազոտությունների չափորոշիչները։
Ընդհանուր կլինիկական լաբորատորիա
Կլինիկական լաբորատորիան համալրված է նաև Urysis 1000i սարքով, որը հնարավորություն է տալիս իրականացնել մեզի կլինիկական հետազոտություն ՝ գլյուկոզայի, կետոնային մարմինների , բիլիրուբինի, ուռոբիլինի որոշման համար։ |
Իմունաբանական լաբորատորիա
Cobas e 411 իմունոլոգիական վերլուծիչը ամբողջությամբ ավտոմատացված համակարգ է, որը համարվում է առաջատար IVD-ի (in vitro diagnostics) ոլորտում։
|
Կենսաքիմիական լաբորատորիա
Կենսաքիմիական լաբորատորիան հագեցած է Cobas Integra400 սարքով։
Ավտոմատ բիոքիմիական անալիզատոր Cobas c 111-ը էքսպրես լաբորատորիային ապահովում է չափվող պարամետրերի լայն տեսականի և STAT (цито) նմուշները հեշտորեն չափելու հնարավորություն։
Արյան մակարդելիության հետազոտություններն իրականացվում են ֆրանսիական start -4 սարքի միջոցով, որն այսօր համարվում է արյան մակարդուկի ձևավորման ժամանակի չափման ճշգրտության ոսկե էտալոն։
Այս սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել փակ-թեստ համակարգով, փորձանմուշների ոչ կոնտակտային խառնիչով, որով բացառվում է նմուշների խաչաձև աղտոտման հնարավորությունը և ապահովում է արդյունքների ճշգրտությունն ու հավաստիությունը։
Մանրէաբանական լաբորատորիա
Մանրեաբանական լաբորատորիայում կատարվում են բոլոր մանրէաբանական հետազոտությունները` ցանկացած կլինիկական նմուշով (արյուն, վերքային արտադրություն, մեզ, հեշտոցային արտադրություն, պունկտատ և այլն)` հակաբիոտիկային զգայունության որոշմամբ:
Դոնորական կետ
Լաբորատորիայում գործում է նաև դոնորական կետ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://bit.ly/2JvcFvH։
Հետազոտվեք և կանխարգելեք քաղցկեղը ժամանակին |
Հեռ․ +37410205050, ներքին՝139
դոնորական արյան կետ՝155