Պացիենտների համարԱխտորոշում
Ինչպե՞ս իմանալ, արժե՞, արդյոք, հետազոտվել թոքի քաղցկեղի կապակցությամբ
Ինչպե՞ս իմանալ, արժե՞, արդյոք, հետազոտվել թոքի քաղցկեղի կապակցությամբ
14.04.2017

Գիտնականները պնդում են, որ հիվանդների մեծ մասը լիարժեք չի պատկերացնում թոքի քաղցկեղի սքրինինգի իրականացման պոտենցիալ օգուտներն ու ռիսկերը, ինչպես նաև որոշակի գաղափար չունի այն մասին, թե ու՞մ և ե՞րբ պետք է իրականացնել այն:


Թոքի քաղցկեղի հետազոտությունը համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) կիրառմամբ այս հիվանդության զարգացման բարձր ռիսկով անձանց համար կենսական կարևոր թեստ է: Չնայած ակնհայտ առավելությանը՝ ռադիացիոն ճառագայթումը պայմանավորում է այս սքրինինգի ամենամյա իրականացման մի շարք պոտենցիալ ռիսկեր: Գիտնականների նոր հետազոտությունը ցույց տվեց, որ հիվանդների կողմից այդ հարցերի ըմբռնումը բարելավելու նպատակով անհրաժեշտ է բժշկի և հիվանդի միջև հարթ փոխհարաբերություն:


Թոքի քաղցկեղի հետազոտություն խորհուրդ է տրվում իրականացնել 55 տարեկան և ավելի այն անձանց, ովքեր ծխախոտ օգտագործում են ավելի քան 30 պայմանական ծխելու տարի (1 պայմանական տարին համարժեք է 1 տարվա ընթացքում ամեն օր 20 ծխախոտ ծխելուն): Համարվում է, որ բնակչության այդ խմբի համար թոքի քաղցկեղի սքրինինգի իրականացման օգուտը գերազանցում է պոտենցիալ ռիսկը:

 

- Այս սքրինինգային ծրագրի թերություններից մեկն այն է, որ հիվանդներից ոչ բոլորն են օգուտ ստանում, մինչդեռ  վնաս ստանում են բոլորը,- հայտարարեց հետազոտության գլխավոր հեղինակ Փիթեր Մազզոնը(Peter J. Mazzone),- բացի այդ, օգուտի և ռիսկի միջև հաշվեկշռի կետը կարող է տեղաշարժվել՝ պայմանավորված հիվանդի անհատական գնահատականով:


Նոր հետազոտության ընթացքում գիտնականները մշակեցին ծրագիր, որը ներառում է հիվանդի նախնական խորհրդատվություն և թոքի քաղցկեղի սքրինինգ անցնելու հետ կապված որոշում կայացնելուն օժանդակություն: Ծրագրի տարբեր կրթական բաղադրիչները կենտրոնացած էին հետազոտության իրականացման համապատասխանության պահանջների, օգուտների և ռիսկերի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր հիվանդի համար անհատական դրական և բացասական արդյունքների վրա: Գիտնականներն առաջարկում են կրթական միջոցառումների ընթացքում փորձարկման մասնակիցներին հարցեր տալ:


Ուսումնասիրությունը ցոյց տվեց, որ հիվանդներն ունեին անբավարար գիտելիքներ թոքի քաղցկեղի սքրինինգի դրական և բացասական կողմերի մասին: Ուսումնական նյութերը դիտելուց և պրակտիկ բժիշկների խորհրդատվությունից հետո փորձարկման մասնակիցների գիտելիքի մակարդակը զգալիորեն բարձրացավ: Կրթական միջոցառումների իրականացումից հետո որոշում կայացնելիս հիվանդներն իրենց անհամեմատ վստահ էին զգում, նշեցին մասնագետները: Միևնույն ժամանակ, սքրինինգի իրականացման օգուտները նրանց համար ավելի հասկանալի դարձան:


Գիտնականները եկան այն եզրակացության, որ խորհրդատվությունը և թոքի քաղցկեղի հետազոտության հետ կապված որոշում կայացնելուն օժանդակությունը կարող է օգտակար լինել ճիշտ կողմնորոշվելու համար, որը կհամապատասխանի յուրաքանչյուր հիվանդի անհատական արժեքներին: Այդ ընթացքում կիրառվող ուսումնական նյութերը պետք է հարմարեցված լինեն տարբեր կրթական մակարդակով անձանց համար:


Ուսումնասիրությունը նաև ցույց տվեց, որ բժշկի այցի ժամանակ ստացված գիտելիքը ժամանակի ընթացքում նվազում է, այդ պատճառով անհրաժեշտ է կրթական միջոցառումներ իրականացնել թոքի քաղցկեղի ամենամյա` յուրաքանչյուր սքրինինգի իրականացումից առաջ: Այդպիսի միջոցառումները նաև լրացուցիչ հնարավորություն են ստեղծում ծխախոտից հրաժարվելու կապակցությամբ խորհրդատվության համար և բարձրացնում են բժշկի ու հիվանդի միջև փոխհարաբերության և փոխըմբռնման մակարդակը:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր