Նորություններ
Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ
Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ
05.06.2015

Վերջին տարիներին, անգամ առանց պաշտոնական տվյալների ուսումնասիրության, բոլորիս համար պարզ է, որ ուռուցքային հիվանդությունները` շատ այլ հիվանդությունների հետ, մեծ աճ են գրանցել:

–   Ուռուցքային հիվանդացությունն, իրոք, աճել է և նաև՝ երիտասարդացել ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դա, կարծում եմ, ուրբանիզացիայի, հասարակության զարգացման հետ է կապված: Այդ թիվը մեծ է նաև այն պատճառով, որ արդյունավետ բուժման հետևանքով հիվանդները երկար են ապրում ու յուրաքանչյուր անգամ այցելելիս, տվյալ տարում կրկին գրանցվում են: Սակայն, ինչ խոսք, առաջնային հիվանդների թիվը և՛ մեզ մոտ, և՛ արտերկրում աճել է:

–   Ի՞նչ զարգացումներ կան այդ հիվանդությունների ախտորոշումը և ընթացիկ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

–   Ախտորոշիչ մեթոդները բավականին լայն տարածում ունեն: Վաղուց բոլորիս հայտնի տոմոգրաֆիկ, հիստոլոգիական և այլ մեթոդներից զատ, 15-20 տարի է, ինչ ներդրվել է օնկոմարկերների որոշումը, ընդ որում, հետազոտությունների ցանկը շարունակում է ավելանալ: Օնկոմարկերների զգայունությունը բավականին բարձր է հատկապես հորմոնակախյալ` կանանց վերականգնողական օրգանների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցքների դեպքերում: Շատ հաճախ այդ մեթոդների զգայունության հաշվին է որոշվում՝ ինչպես ավելի ճիշտ սկսել բուժումը. վիրահատությա՞մբ, թե՞ բուժման այլ մեթոդներով՝ հասնելու օնկոմարկերների ցանկալի նվազագույն քանակին, որից հետո միայն վիրահատելու որոշում կայացնել:

–   Փաստորեն, դա այնքան էլ նորություն չէ, եթե տարիներով կիրառվում է: Իսկ նոր այլ մեթոդնե՞ր…

Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ–   Մեզ մոտ արդեն գենետիկական հետազոտություններ են իրականացվում: Ուռուցքի և՛ ֆենոտիպը, և՛ գենոտիպն են որոշում, իսկ մոտ ժամանակներս հնարավոր կլինի նախապես պարզել, թե քիմիաթերապիան կոնկրետ դեպքում որքանով է զգայուն: Դեղորայքի նկատմամբ զգայունությունը կլինիկորեն այնքան էլ նկատելի չէ: Մի բան փաստ է. նույն հաստ աղիքի ուռուցքը՝ մի դեպքում նույն քիմիաթերապիան ազդում է, մյուս դեպքում՝ ոչ: Դա է պատճառը, որ աշխարհում սկսել են ավելի մանրամասն ուսումնասիրել ուռուցքի կենսաբանությունը՝ հասկանալու, ինչով է պայմանավորված: Չէ՞ որ քիմիաթերապիան և մյուս բուժման մեթոդները չափազանց լուրջ ու թանկ միջոցներ են, ուստի հարկ է ի սկզբանե հնարավորինս ճիշտ գնահատել իրականացման նպատակահարմարությունը:

–   Հետազոտություններից որ՞ն է առավել կարևոր՝ գնահատելու բուժման արդյունավետությունը:

–   Կարևոր ցուցանիշ է օնկոմարկերների որոշումը: Վիրահատությունից առաջ օնկոմարկերների ստուգումը գրեթե պարտադիր է, հատկապես հորմոնակախյալ ուռուցքների ժամանակ: Ընդ որում անհրաժեշտ է հենակետային ցուցանիշ ունենալ, ինչն օգնում է կողմորոշվելու վիրահատական եղանակի ընտրությանը դիմելուն, կամ, առահասարակ, դիմելուն: Եթե ցուցանիշը բարձր է, ուրեմն օնկոգործընթացը բավականին ակտիվ է: Այդ դեպքում լրջորեն քննարկվում է, թե ո՞ր մեթոդից է արդյունավետ բուժումն սկսելը: Օնկոմարկերի դերն այս պարագայում մեծ է, որոնք որոշվում են նաև վիրահատությունից առնվազն 2-3 շաբաթ հետո, երբ օրգանիզմը վիրահատության ստրեսներից հանգստանում է, և յուրաքանչյուր քիմիաթերապիայի կուրսից առաջ ու հետո: Արդյունքում հնարավոր է դառնում պարզել՝ որքանով է բուժումն արդյունավետ:

–   Լինո՞ւմ են գործընթացի ակտիվության և հետազոտությունների արդյունքների միջև անհամապատասխանություններ: Լաբորատորիաների մեծ ցանցը դրանց վերահսկողությունն անկասկած դարձնում է դժվար: Որքանո՞վ են վստահելի մարդկային կյանքի համար այդքան կարևոր այդ արդյունքները:

–   Սա ամենադժվար հարցն է: Լաբորատոր ախտորոշիչ ծառայություններում խնդիր է հավաստի տվյալներ տալը: Հարկ է նախապես պարզել՝ որքանով է տվյալ լաբորատորիան վարկանշային: Սա կարևոր է, քանի որ բժիշկը ստիպված է ընդունել հետազոտության արդյունքը որպես փաստ:

–   Անդրադառնանք բուժման հարցերին: Ուռուցքով հիվանդների վիրահատություններ իրականացվում են ո՛չ միայն մասնագիտացված կենտրոններում…

Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ–   Բնականոն դիտարկում է… Դա կապված է հիվանդների ընտրության հետ: Այստեղ հաճախ դեր է խաղում հոգեբանական առումով ուռուցքաբանական կլինիկայից խույս տալը: Հարկ է իրազեկել ազգաբանակչությանը, որ ուռուցքաբանների մոտեցումը վիրաբուժական տեսակետից շատ դեպքերում այլ է, քան ընդհանուր վիրաբուժական ցանցում: Այստեղ խնդիրը միայն ուռուցքը հեռացնելը չէ, հաճախ մասնագիտական արմատական մոտեցում է պահանջվում՝ անատոմիական զոնաների պրակտիկ իմացությամբ: Կարևոր է նաև որոշում կայացնելը՝ ինչի՞ց սկսել. վիրահատությու՞ն, քիմիոթերապի՞ա, թե՞ ճառագայթում: Այսինքն, խոսքը համալիր բուժման մասին է:
Ըստ վիճակագրության ուռուցքաբանության մասնագիտացված կենտրոններում կատարված վիրահատությունները 15-20%-ով առավել արդյունավետ են:

–   Դժվարություններ լինո՞ւմ են առաջնային օջախը ճիշտ որոշելու հարցում:

–   3-5 տոկոս դեպքերում մետաստազների առկայությամբ անգամ հնարավոր չէ գտնել առաջնային օջախը:

–   Որքանո՞վ է կարևոր բուժման ընթացքում հիվանդի ընդհանուր օրգանիզմի վերահսկողությունը: Գաղտնիք չեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հետևանքներն ու հնարավոր բարդությունները:

–   Խիստ կարևոր է: Քիմիաթերապիան կարող է լուրջ բարդություններ առաջացնել, ինչի մասին պարտադիր է հիվանդին և հարազատներին տեղեկացնել: Նախքան քիմիաթերապիան անհրաժեշտ է հետազոտել հիվանդին՝ օրգանիզմի տանելիությունը որոշելու: Այդ նպատակով հարկ է պարբերաբար՝ յուրաքանչյուր քիմիաթերապիայից առաջ, ընթացքում և ավարտին, արյան հետազոտություններ իրականացնել, էխոկարդիոգրաֆիա` սրտի վիճակը վերահսկելու, նյարդային համակարգի հետազոտություն՝ նեյրոպաթիկ իրավիճակները հայտնաբերելու և այլն: Իհարկե, կլինիկական նշաններն էլ են հուշում` երբ ինչ անել: Բուժման գործընթացում կարևոր է նաև դեղորայքի ընտրությունը, առավել վստահելի են բրենդային դեղերը:

– Ուռուցքային հիվանդությունների բուժման ծախսերը բավականին բարձր են, և, հաշվի առնելով մեր ազգաբնակչության սոցիալապես ոչ բարվոք վիճակը, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ խնդիր է դա շատերի համար: Առանց այն էլ ախտորոշման արդյունքում սթրեսի մեջ հայտնված հիվանդը միաժամանակ հայտնվում է նաև բուժման ծախսերը հոգալու անկարողության սթրեսային վիճակում: Ստացվում է, որ ոչ բոլորն ունեն բուժման և ուրեմն` ապրելու իրավունք…

Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ–   Վճարման խնդիրներ, իհարկե, կան: Պետությունն այստեղ իր մասնաբաժիններն ունի և հնարավորինս փորձում է թեթևացնել նրանց վիճակը: Խնդիրն այն է, որ, առհասարակ, բժշկության ոլորտում մատուցվող ծառայությունները գնահատված չեն: Մեր երկրում և նրա սահմաններից դուրս վճարման տարբերությունը կարող է գերազանցել մի քանի անգամ: Եթե գնահատված լինեին, կգործեին վճարման տարբեր եղանակներ: Եղանակներից մեկը հնարավորինս պետության մասնակցությունն է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներին:

–   Ի՞նչ կասեք մասնավոր կլինիկաներում բուժման` քիմիոթերապիայի որակի և դրա հսկողության մասին: Այժմ շատ դժվար է կողմնորոշվել բազմաթիվ կլինիկաների ցանցում, երբ հատկապես բժշկությունից ոչինչ չես հասկանում: Այդ դեպքում սխալները, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ, այդպես էլ մնում են չհասկացված և չբացահայտված:

 

–   Մասնագիտացված տարբեր կենտրոնները որքան շատ լինեն, այնքան աշխատանքներն ավելի լավ և դրական արդյունք կունենան: Ինչ վերաբերում է մասնավոր կլինիկաներին, նրանք առաջին հերթին աշխատում են ստանալ ուռուցքաբանական ծառայություն մատուցելու լիցենզիա, որից հետո հրավիրել լիցենզավորված քիմիաթերապևտներ: Անկախ նրանից, մասնավոր կլինիկա է, թե՝ ոչ, Առողջապահության նախարարության (ԱՆ) վերահսկողություն պետք է լինի: Գործում է ԱՆ գլխավոր մասնագետների քիմիաթերապևտների ինստիտուտ, որը վերահսկում է գործառույթները, նաև փորձում կարգավորել դրանք:

–   Մեզ մոտ, որքան գիտեմ, ընդունված չէ հիվանդին տեղեկացնել իր ախտորոշման և վիճակի մասին: Այդ մասին ասվում է միայն հարազատներին: Այդ դեպքում հիվանդի վերաբերմունքն իր առողջական խնդիրներին կարող է լինել ոչ ճիշտ և անլուրջ: Հասուն մարդը միշտ էլ պարտավոր է իր վիճակի մասին հնարավորինս լիարժեք պատկերացում ունենալ և, ըստ այդմ, ծրագրել իր անելիքը…

–   Այս հարցում, իհարկե, հայկական կենսակերպն իր տեղն ունի: Որպես բժիշկ կարող եմ ասել. երբ հիվանդը տեղեկացված է, նրա հետ հեշտ է աշխատել, միանգամից քննարկել բուժման հարցերը, կարողանում ենք ծրագրել ժամանակաչափը: Հիվանդներից շատերը գիտեն ինչի համար են եկել, սակայն խույս են տալիս պարզ խոսելուց: Մոտեցումն անհատական է: Մի բան հստակ է՝ հիվանդին խաբելու իրավունք չունենք: Ընդհանուր առմամբ, բուժման ընթացքում մոտ 90% դեպքերում հիվանդներին պարզ է դառնում իրավիճակը:

–   Այս հիվանդության ախտորոշմանը հիմնականում զուգակցում է դատապարտվածության զգացողություն, եթե անգամ բուժման ճիշտ կազմակերպումը առողջանալու երաշխիքներ տա:

–   Ուռուցքային հիվանդությունը մյուս հիվանդությունների նման ենթակա է բուժման: Ասեմ ավելին. այս հիվանդությունից մահացության տոկոսն ավելի ցածր է, քան սրտային և մի քանի այլ` ոչ ուռուցքային հիվանդություններից, որոնցից, ի դեպ, ոչ-ոք այսքան չի վախենում: Ուռուցքի ախտոշումը բերում է սարսափի մթնոլորտ: Այդ վիճակը փոխելու համար ազգաբնակչության հետ պետք է աշխատել: Ուռուցքային հիվանդությունը վերջնական դատապարտվածության մասին չի խոսում: Նրանք հիվանդներ են, ովքեր նույնպես արդունավետ բուժում կարող են ստանալ, շարունակել ապրել ու աշխատել. խնդիրը ժամանակին դիմելն է:

 Ուշացած դեպքերն, անկասկած, լարվածություն են առաջացնում նաև բժիշկների մոտ, որի պարագայում հաջողության հասնելու համար պետք է օգտագործել ուռուցքաբանության ամբողջ արսենալը` բոլոր մեթոդները և ձեռքերը երբեք վայր չդնել:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր