Որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանություն

 

 Որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունք


Որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանություն


Որովայնային ուռուցքաբանության բաժանմունքը Բ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ստորաբաժանումներից է, որը հիմնադրվել է 1999թ.։ 2016թ բաժանմուքը ընդլայնել է իր գործառույթները՝ ներառելով նաև կրծքավանդակի  օրգանների օնկովիրաբուժությունը։
Բաժանմունքում աշխատում է 4 բժիշկ և 11 միջին ու կրտսեր բուժաշխատող, ստացիոնար բուժման համար նախատեսված է 36 մահճակալ:

 

Բժիշկներ.

         
     

Գագիկ Աշոտի Համբարձումյան, բ.գ.թ., բաժանմունքի վարիչ

      Վահագն Խաչիկի Խաչատրյան, թոքային վիրաբույժ
      Հարություն Սարգսի Վարդանյան, բ.գ.թ վիրաբույժ
     

Հովհաննիսյան Վիկտորյա Հենրիխի բ. գ. թ. վիրաբույժ

 

Բաժանմունքը բազմապրոֆիլային է։ Նրա աշխատակիցների ջանքերն ուղղված են ստամոքս-աղիքային համակարգի, կրծկավանդակի և հետորովայնամզային տարածության չարորակ նորագոյացությունների վիրաբուժական և համակցված բուժման կատարելագործմանը։

 

Բաժանմունքում տարեկան կատարվում է միջինում 260 վիրահատություն.

 

     

կերակրափող. կերակրափողի հեռացում և մասնահատում` նրա միանվագ պլաստիկ վերականգնումով,  Լյուիսի և Հերլոկի վիրահատություններ, կերակրափողի ախալազիայի և նեղացումների ժամանակ կատարվող վիրահատություններ

      ստամոքս. ստամոքսի հեռացում՝ գաստրէկտոմիա, ստամոքսի սուբտոտալ պրոքսիմալ և դիստալ մասնահատում` լայնածավալ և լայնածավալ-համակցված լիմֆոդիսեկցիայով
     

լյարդ. հեմիհեպատէկտոմիա, լյարդի մասնահատում, լեղածորանի մասնահատում, լեղածորանի արտաքին ու ներքին դրենավորում

      ենթաստամոքսային գեղձ. պանկրեատոդուոդենալ մասնահատում, ենթաստամոքսային գեղձի մասնահատում, լեղուղիների ներքին դրենավորումներ
      կոլոպրոկտոլոգիա. հեմիկոլեկտոմիաներ, սիգմայաձև աղու մասնահատում, Հարտմանի վիրահատություն, ուղիղ աղու առաջային, որովայնա-անալ մասնահատումներ և որովայնա-շեքային էքստիրպացիա:
      Հետորովայնամզային տարածության ուռուցքների հեռացում

 

 Որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունք    Որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունք

 

Թորակալ վիրահատությունների ծավալը

 

      համակցված պնևմաէկտոմիաներ,
      համակցված լոբ- և բիլոբէկտոմիաներ,
      հասարակ պնևմաէկտոմիա, բիլոբ- և լոբէկտոմիաներ,
      ընդլայնված վիրահատություններ,
      սեգմենտար և ատիպիկ մասնահատումներ,
      ախտորոշիչ, հետազոտական թորակոտոմիաներ,
      թոքերի և լյարդի էխինոկոկէկտոմիա (տրանսթորակալ),
      միջնորմի գոյացությունների հեռացում,
      բրոնխիալ խուղակների վերացում,
      դեկորտիկացիա, պլևրէկտոմիա,
      թորակոստոմիա,
      կրծքավանդակի պատի մասնահատում և պլաստիկա:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Որովայնային ուռուցքաբանության բաժանմունք   Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Որովայնային ուռուցքաբանության բաժանմունք   Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Որովայնային ուռուցքաբանության բաժանմունք

 

Բաժանմունքում մշակվել և ներդրվել է ստամոքսի վիրահատությունների ժամանակ D2 լայնածավալ լիմֆոդիսեկցիայի կատարումն` առանց պանկրեատոսպլենեկտոմիայի։


Մշակվել են գաստրոպլաստիկ վիրահատությունների տարբերակներ՝ գաստրէկտոմիայից հետո ախտաբանաֆիզիոլոգիական փոփոխությունները մեղմելու և կյանքի որակը բարելավելու նպատակով։


Ուսումնասիրվում են կոլոռեկտալ քաղցկեղի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի ուռուցքների համակցված բուժման հնարավորությունները՝ կիրառելով ճառագայթային բուժման, քիմիա- և իմունաթերապիայի զանազան տարբերակները։


Բաժանմունքում կատարվող գիտապրակտիկ հետազոտությունները ներկայացվում են միջազգային և ԱՊՀ երկրների ուռուցքաբանների համաժողովներում, տպագրվում են բժշկական պարբերականներում։ Վերջին 10 տարիներին հրապարակվել են ավելի քան 60 գիտական աշխատանքներ, պաշտպանվել են 1 դոկտորական և 2 թեկնածուական ատենախոսություններ։ Բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության №4 ամբիոնի կլինիկական բազա է:

 

Բաժանմունքը հագեցված է համաշխարհային չափանիշներին համապաստխանող սարքերով.

 

      ժամանակակից կարող սարքեր (Joհnson&Joհnson),
      էլեկտրովիրաբուժական սարքեր (ինչպես մոնոպոլյար այնպես էլ բիպոլյար սարքավորումներ),
      նորագույն սերնդի ուլտրաձայնային դանակ. Harmonic scalpel:

 

 

Ղեկավար. Գագիկ Աշոտի Համբարձումյան, բժշկական գիտությունների դոկտոր
Հեռախոս. + 374 10 28 71 62
Էլ. հասցե.  ghambardzumyan@rambler.ru

 

 

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ 29.08.2019

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին 22.08.2019

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը...

Հաճախ տրվող հարցեր