Պացիենտների համարՀիվանդություններ
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
06.12.2019

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է այդ հիվանդության հետևանքով։ Ռուսաստանում 100 հազար բնակչության համար արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման դեպքերը յուրաքանչյուր տարի կազմում է 16,2, մահացությունը՝ 10,1։

Համարվում է, որ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է (ՄՊՎ)։ Այսօր հայտնի է ՄՊՎ ավելի քան 70 տեսակ, արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը մասնակցում  են 16, 18, 31, 45, 51–53  տեսակները, այսպես կոչված` ուռուցքածինները։
Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը կարելի է կանխել, եթե ժամանակին հայտնաբերվի դիսպլազիան՝ արգանդի վզիկի բջիջներում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք նպաստում են  ուռուցքի առաջացմանը կամ վկայում են ուռուցքային հիվանդության սկզբնական փուլի մասին։ Այս նպատակով իրականացվում է բջջաբանական սքրինինգ՝ կանանց արգանդի վզիկի քսուկի բջջաբանական կանխարգելիչ հետազոտություն` ՊԱՊ թեստի օգնությամբ։


Սքրինինգային հետազոտությունները հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը և վերջինից մահացությունը, քանի որ դրանց օգնությամբ չարորակացման գործընթացը հայտնաբերվում է ամենավաղ շրջանում։


Այսպես, Սկանդինավյան երկրներում, որտեղ բջջաբանական սքրինինգը արդյունավետ է կազմակերպված, արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունը նվազել է 50–70 %-ով՝ նախաուռուցքային վիճակների և վաղ շրջանում գտնվող ուռուցքների ժամանակին հայտնաբերման և բուժման շնորհիվ։


ԱՄՆ-ում բոլոր աղջիկներին սեռական կյանք սկսելուց հետո կամ 20 տարեկանից հետո իրականացվում է կրկնակի  ՊԱՊ թեստ՝ մեկ տարի ընդմիջումով։ Եթե թեստի արդյունքը բացասական է, հետազոտությունը կրկնում են յուրաքանչյուր երեք տարի հետո։ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան կոլեգիան խորհուրդ է տալիս ՊԱՊ թեստն իրականացնել յուրաքանչյուր տարի՝ գինեկոլոգիական հետազոտության ընթացքում։ Արգանդի վզիկի քաղցկեղը և դիսպլազիան կարող են առաջանալ տեսանելիորեն անփոփոխ արգանդի վզիկում, այդ պատճառով բջջաբանական հետազոտության համար քերուկ վերցնում են բոլոր կանանցից՝ անկախ տեսանելի ախտաբանության առկայությունից։ Եթե թեստի արդյունքները դրական կամ կասկածելի են, իրականացվում է կոլպոսկոպիա և արգանդի վզիկի ուղղորդված բիոպսիա։ Անկախ  ՊԱՊ թեստի արդյունքից, կոլպոսկոպիա իրականացվում է, եթե կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի լորձաթաղանթի ցանկացած տեսանելի փոփոխություն կամ հայտնաբերվել է մարդու պապիլոմա վիրուս։

Լուրեր, հայտարարություններ
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին 31.03.2020

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ...

Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը 26.03.2020

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում: Առողջապահության նախարարի հրամանով...

«Շնորհակալություն քեզ, կորոնավիրուս, որ մեզ ստիպեցիր վերագնահատել մեր կյանքը»․ քաղցկեղով հիվանդի ուղերձը 25.03.2020

Քաղցկեղով հիվանդ տղամարդը նամակ-ուղերձով դիմել է մեզ։ Ստորև ներկայացնում ենք այն։ Ես Գագոն եմ, վաթսունականներին, ավելի կոնկրետ 1961 թվականի մայիսի 6-ին ծնված, ութսունականներին «պոլիտեխնիկ» ավարտած։ Այդ ժամանակ․․․

Հաճախ տրվող հարցեր