Մեր մասին
               
     

 

     

 

 

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։


Այստեղ ապահովվում է ամբողջ շղթան․ ուռուցքների առաջնային ախտորոշումից մինչև համալիր բուժում, պացիենտների դիսպանսեր հսկողություն և պալիատիվ խնամք։


70-ամյա պատմության ընթացքում ՈՒԱԿ-ն անընդհատ ներդրել է քաղցկեղի բուժման և ախտորոշման նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ։ Այն անընդհատ արդիականացվում է՝ ժամանակի պահանջներին լիովին համապատասխանելու համար։


Տարեկան կենտրոնում բուժում են ստանում 12000 պացիենտ, կատարվում է մոտ 4000 վիրահատություն, 5000 քիմիաթերապիայի և մոտ 2000 ճառագայթային թերապիայի կուրս։ Դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մոտ 30000 մարդ։


 

ՈՒԱԿ-ը նաև գիտական և կրթական կենտրոն է․ այստեղ գործում է Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի ամբիոն, որտեղ ուռուցքաբաններ են պատրաստվում ողջ երկրի համար։

 

     
       
 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր