Նորություններ
Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը
Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը
17.05.2014

Հայաստանում են Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) ներկայացուցիչները, ովքեր Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հետ այս օրերին Երևանում անցկացնում են առաջին համատեղ գիտաժողովը:

Գիտաժողովը նվիրված է կրծքագեղձի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի, լեյկեմիայի բուժման նորագույն մեթոդների ներդրմանը բժշկության մեջ:

Մեդ-Պրակտիկը զրուցեց գիտաժողովը հյուրընկալած Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Ի՞նչն է առիթ հանդիսացել նման խոշոր կոնֆերանսի կազմակերպման համար:

–   Մենք ուզում ենք միավորել հետազոտողների, պրակտիկ բժիշկների, առողջապահության աշխատակիցների ուժերը, ընթացքի մեջ դնել ներքին ինտեգրացիան: Մյուս խնդիրն արտաքին ինտեգրացիայի կազմակերպումն է, այսինքն՝ ինտեգրացիա արտասահմանյան կառույցների հետ: Դա կարևորագույն հարց է ուռուցքաբանության մեջ: Այս հանդիպումից ակնկալում ենք շարունակական համագործակցություն: Արտասահմանից շատ հեղինակավոր մասնագետներ են մասնակցում կոնֆերանսին: Բազմազան են նրանց մասնագիտական հետաքրքրությունները՝ ինչպես հիվանդությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը, այնպես էլ պացիենտների շարունակական հետազոտությունը և բուժումը:

–   Ի՞նչ կտան կոնֆերանսի շրջանակում նախատեսված հանդիպումները բժիշկներին:

–   Քննարկվում են ո՛չ միայն կոնկրետ բուժական մեթոդներ, այլև այնպիսի հարցեր, ինչպիսիք են վաղ ախտորոշումը, կանխարգելումը: Մենք կունենանք փորձի փոխանակում, գիտական նվաճումների գնահատում, ու դրանց ներդրում նաև Հայաստանում…

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը     Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը     Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը

–   Նման հանդիպումները լավ հնարավորություն են նաև համեմատություններ անելու... ինչքանո՞վ ենք մենք համաքայլ աշխարհին ուռուցքաբանության ոլորտում:

–   Մենք ունենք լավ կենտրոններ, ամբիոններ, լուրջ ավանդույթներ ուռուցքաբանության ոլորտում: Ես համոզված եմ՝ մեր մասնագետներն էլ ծանրակշիռ ասելիք ունեն հյուրերին, և դա ևս համագործակցության հիմք կդառնա:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆ. Հայրապետ ԳալստյանՈւռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆ. Հայրապետ Գալստյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում անդրադարձավ ոլորտի մի քանի կարևոր խնդիրների:

–   Ի՞նչ բացեր, թերացումներ եք նկատում ոլորտում, ի՞նչն անհրաժեշտ կհամարեիք փոխել:

–   Մեր հասարակությունում լուրջ խնդիր է հատկապես այն, որ մարդիկ ժամանակին չեն հետազոտվում, բժշկի չեմ դիմում, գալիս են՝ դանակը ոսկորին հասած: Հիվանդությունը բարձիթողիի մատնելը  լուրջ խնդիր է: Ինչքան էլ այդ մասին խոսում ենք զանգվածային լրատվամիջոցներով, արդյունք առանձնապես չենք ստանում: Մարդիկ չեն գիտակցում, որ որքան խորանում է հիվանդությունը, այնքան վիրահատության ծավալն է մեծանում՝ ընդհուպ ամբողջ օրգանի հեռացումը: Երկրորդը նորագույն սարքավորումների հարցն է: Դրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում, որոնք սակայն թանկ արժեն: Սա, իհարկե, խնդիր է ամբողջ աշխարհում:

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը     Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը     Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը

–   Դուք խոսեցիք պալիատիվ ծառայության ներդրման մասին. ի՞նչ է այն:

Կան հիվանդներ, ովքեր հարազատներ չունեն, կամ՝ ունեն, բայց չեն կարողանում ապահովել նրանց խնամքը տանը: Այս ծառայությունը հնարավորություն կտա ոչ տնային պայմաններում ապահովելու և պահպանելու հիվանդի կյանքի որակը: Խոսքը և՛ դեղորայքային, և՛ ոչ դեղորայքային խնամքի մասին է: Մենք նախատեսում ենք տասը մահճակալանոց ծառայություն՝ վճարովի հիմունքներով: Իհարկե՛, տասը մահճակալը քիչ է, բայց սա առաջին փորձն է Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է զարգացնել պալիատիվ ծառայությունը:

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը     Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Նարիմանյան     Հնդկաստանի հայտնի ուռուցքաբան Դինեշ Փենդհարկար

–   Ի՞նչ ակնկալիքներ ունեք կոնֆերանսից:

–   Շատ դրական, արդյունավետ միջոցառում է: Միայն դասախոսություններ չեն, այլ փորձի, կարծիքների փոխանակում: Նպատակը մեկն է՝ բուժման որակի արդյունավետության, հիվանդների կյանքի որակի բարձրացում:

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., դոց. Սամվել ԴանիելյանԱրյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., դոց. Սամվել Դանիելյանը մեզ հետ զրույցում ևս մեծապես կարևորեց այս կոնֆերանսի կազմակերպումը:

–   Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունն ուռուցքաբանության ոլորտում մեծագույն կազմակերպություններից է աշխարհում, որը, կարելի է ասել, տենդենցների օրենսդիրն է: Նրա Հայաստանում ներկայությունը մեզ համար մեծ պատիվ է:

–   Ի՞նչ շարունակություն է նախատեսվում այս կոնֆերանսով սկսված համագործակցությանը:

–   Սա ուսուցողական բնույթի կոնֆերանս է, որի արդյունքում, հուսով եմ, կձևավորվի համագործակցություն: Նրանք մեզանից պետք է ունենան նույն տպավորությունը, ինչ մենք՝  իրենցից: Պիտի փորձենք:

–   Ինչպիսի՞ն է հայ մասնագետների տրամադրվածությունը:

-Շատ լավ: Ներկա են մեծաքանակ մասնագետներ: Ուրախ եմ, որ մեր բժիշկները գիտակցում են՝ ուսուցումն անվերջ է. այն չի ավարտվում ուսանողական սեղանով:

Հնդկաստանի հայտնի ուռուցքաբան Դինեշ ՓենդհարկարԵրևանում ընթացող կոնֆերանսից իր տպավորությունների, ակնկալիքների մասին Մեդ-Պրակտիկի հետ զրույցում պատմեց նաև Հնդկաստանից ժամանած հայտնի ուռուցքաբան Դինեշ Փենդհարկարը:

–   Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա այս կոնֆերանսը մասնակիցներին:

–   Կարծում եմ՝ մասնակիցներին կփոխանցի առաջին հերթին այն գաղափարըը, որ նրանք պետք է միասնական լինեն իրենց աշխատանքում: Երբ բոլոր մասնագետները համագործակցեն, մեր արդյունքները, միանշանակ, շատ ավելի լավը կլինեն:

–   Որո՞նք են հետագա պլանները:

–   Կոնֆերանսը կազմակերպված է Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության կողմից, որի անդամ են ուռուցքաբաններ ամբողջ աշխարհից: Մենք փորձում ենք բժիշկներին հասցնել ամենավերջին տվյալները, ոլորտի նորությունները: Մասնագետները պետք է տեղյակ լինեն, թե ինչ ուղղությամբ են շարժվում տենդենցները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆ. Հայրապետ Գալստյան     Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը     Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., դոց. Սամվել Դանիելյան     

–   Ինքներդ առաջին անգա՞մ եք Հայաստանում, ի՞նչ տպավորություններ ունեք:

–   Այո՛, առաջին: Շատ ուրախ եմ տեսնել, թե ինչ բարձր մակարդակ է այստեղ: Ես համոզված եմ, որ նման մասնագետներով Հայաստանը կարող է շատ առաջ գնալ: Իսկապես լավ հիմք կա:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր