Պացիենտների համարԲուժում
Այսուհետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիա ստացող հիվանդները կարող են խուսափել մազաթափությունից
Այսուհետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիա ստացող հիվանդները կարող են խուսափել մազաթափությունից
29.06.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում տեղադրվել է նոր սարք, որը հնարավորություն է տալիս խուսափել մազաթափությունից կամ նվազեցնել այն քիմիաթերապիայի ժամանակ։

 

Հայտնի է, որ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մազերի կորուստն է, ինչը պացիենտները, հատկապես կանայք, շատ ծանր են տանում։ 

 

«Գլխամաշկի սառեցման միջոցով մազերի կորստի կրճատումը կամ մազաթափության կանխումը պացիենտի մոտ ինքնավստահության զգացողություն և բուժման հանդեպ դրական վերաբերմունք է առաջացնում, ինչը քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում առավելություն է համարվում», - ասաց Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։

 

Paxman ընկերության սարքը կիրառում է հիպոթերմիայի մեթոդը՝ գլխի մաշկի խորը սառեցում, որը հանգեցնում է անոթների նեղացման և դեպի գլխամաշկ արյան հոսքի կրճատման։ Դա բերում է նրան, որ քիմիաթերապևտիկ դեղերը քիչ քանակով են հասնում մազարմատներին և քիչ են վնասում դրանք։

 

Սարքը ներառում է մի քանի տարբեր չափերի սաղավարտներ, որոնք ադապտացվում են պացիենտի գլխի կառուցվածքին և չափին։ Այն ունի վահանակ, որի միջոցով կառավարվում է սառեցման ջերմաստիճանը և ժամանակը։

 

Paxman ընկերության հետազոտությունները վկայում են, որ սառեցնող սաղավարտի որպես մազաթափության դեմ միջոցի արդյունավետությունը 50-90 տոկոս է տարբեր դեղամիջոցների օգտագործման դեպքում։


  

 

Լուրեր, հայտարարություններ
Էվելինա Բախշինյան․ «Բրախիթերապիայի դերն օնկոգինեկոլոգիայում» 06.04.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Էվելինա Բախշինյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի արդյունքում սպասվում է 20 տոկոսով մահացության անկում․ Արթուր Ավետիսյան 05.04.2021

Ներկա պահին շարժական մամոգրաֆը գտնվում է Վանաձոր քաղաքում։ Երեք ամսվա ընթացքում այստեղ հետազոտվել է 1300 կին, 13-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։

Զարուհի Հարությունյան․ «Իմունոհիստոքիմիայի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ» 03.04.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ Զարուհի Հարությունյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Հաճախ տրվող հարցեր