Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Ուռուցքային հիվանդների դիսպանսերային հսկողություն․ Ի՞նչ պետք է իմանալ այդ մասին
Ուռուցքային հիվանդների դիսպանսերային հսկողություն․ Ի՞նչ պետք է իմանալ այդ մասին
29.12.2020

 

«Ուռուցքային հիվանդ» հասկացությունը ներառում է ոչ միայն չարորակ նորագոյացություններով և նախաքաղցկեղային հիվանդություններով պացիենտներին, այլև չարորակ ուռուցքներից ապաքինվածներին, քանի որ այդպիսի պացիենտների մոտ առկա է հիվանդության կրկնության կամ  նոր գոյացության առաջացման վտանգ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ուռուցքային հիվանդների հստակ հաշվառումը և դիսպանսերային հսկողությունը։

 

Դիսպանսերային շարունակական հսկողությունը (follow-up) բժշկական ծառայության տեսակ է, որը ներառում է կանոնավոր բուժզննումներ և տարբեր հետազոտություններ՝ պացիենտի վերականգնման գործընթացի մշտադիտարկման, ռեցիդիվի (հիվանդության հնարավոր կրկնության) հայտնաբերման, կողմնակի ազդեցությունների բացահայտման և դրանց բուժման նպատակով:



Ուռուցքային հիվանդների դիսպանսերիզացիան ներառում է հաշվառային փաստաթղթերի լրացում, բազմամասնագիտական թիմի կողմից բուժման ռազմավարության և մարտավարության ընտրություն, հսկողության ժամկետներ և կարգ, հիվանդի և նրա հարազատների հետ աշխատանաքի էթիկական ասպեկտներ։


Ըստ նոր կարգի՝ չարորակ նորագոյացություններով հիվանդները ցմահ գտնվում են դիսպանսերային հսկողության ներքո։ Առավել մեծ է դիսպանսերիզացիայի նշանակությունը արմատական բուժում ստացած պացիենտների համար։


Դիսպանսերային հսկողությունը ճիշտ կազմակերպելու համար քաղցկեղային հիվանդները բաժանվում են կլինիկական խմբերի՝


■ Iա— Չարորակ նորագոյացության կասկածով պացիենտներ;

■ Iբ–  Նախաքաղցկեղային հիվանդություններով պացիենտներ;

■ II — Չարորակ նորագոյացություններով հիվանդներ, որոնք պետք է ստանան հատուկ, այդ թվում՝ արմատական բուժում;

■ III — Չարորակ նորագոյացություններից բուժված անձինք;

■ IV — Հիվանդության բարձիթողի վիճակով պացիենտներ, որոնք պետք է ստանան պալիատիվ կամ սիմպտոմատիկ բուժում։


Ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը այդ կլինիկական խմբերի պացիենտների համար․


 Iա խմբի պացիենտները չարորակ նորագոյացության ախտորաշման հաստատման դեպքում տեղափոխվում են II կամ IV խումբ։

■ Iբ խմբի պացիենտները հատուկ բուժման կարիք ունեն, ինչից հետո դիսպանսերային հահվառման են վերցվում։ 18-24 ամիսների ընթացքում լիակատար առողջացման և ռեցիդիվի բացակայության դեպքում այս խմբի պացիենտները հանվում են հաշվառումից։

■ II խմբի պացիենտները բուժումից հետո տեղափոխվում են III խումբ, իսկ մետաստազների հայտնաբերման դեպքում՝ IV խումբ։



III կլինիկական խմբի դիսպանսեր հսկողությունն ունի հետևյալ ասպեկտները․


 Չարորակ ուռուցքների ռեցիդիվների և մետաստազների վաղ ախտորոշում;

 Հակաքաղցկեղային արմատական բուժումից հետո առաջացող խանգարումների հայտնաբերում և շտկում;

 Ընդհանուր վիճակը բարելավող բուժական միջոցառումների անցկացում;

 Ուռուցքային հիվանդների աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորստի փորձաքննություն, աշխատունակության վերականգնում;

 Առաջնային-բազմակի չարորակ ուռուցքների ախտորոշում, քանի որ նոր գոյացության առաջացման ռիսկն այդպիսի հիվանդների մոտ զգալիորեն բարձր է, քան պոպուլյացիայում։



Դիսպանսեր հսկողության ներքո գտնվող պացիենտների հետազոտման հաճախականությունը կախված է բուժման ավարտից հետո անցած ժամանակից․


Արմատական բուժում ստացած պացիենտները պետք է հետազոտվեն․


 Բուժումից հետո առաջին տարում՝ եռամսյակը մեկ;

 Երկրորդ և երրորդ տարվա ընթացքում՝ կիսամյակը մեկ;

 Հետագայում՝ առնվազն տարին մեկ անգամ։


Արմատական բուժումից հետո առաջին երեք տարում պացիենտներն առավել ուշադրության կարիք ունեն այն պատճառով, որ հենց այդ ժամկետում են առաջանում ռեցիդիվների և մետաստազների 70-75 տոկոսը։

Լուրեր, հայտարարություններ
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15.02.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։

«Հարցրու բժշկին». Ի՞նչ է իմունոհիստոքիմիական հետազոտությունը, ո՞ր դեպքերում է այն անհրաժեշտ 10.02.2021

NEWS.am Medicine-ի հերթական հաղորդման հյուրն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում 09.02.2021

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց՝ կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է։

Հաճախ տրվող հարցեր