Պացիենտների համարԲուժում
«Արգանդի վզիկի քաղցկեղ»
«Արգանդի վզիկի քաղցկեղ»
14.08.2021

Ձեր ուշադրությանն է ներկայացվում Գինեկոլոգիական քաղցկեղով պացիենտների շահերի պաշտպանության խմբերի եվրոպական ցանցի (ENGAGe) կողմից կազմված «Արգանդի վզիկի քաղցկեղ» տեղեկատվական թերթիկի հայերեն տարբերակը:


Թերթիկում զետեղված տեղեկատվությունը լիովին ադապտացված է ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար: Հայալեզու տարբերակը համալրում է 10-ից ավելի լեզուներով թարգմանված այս տեղեկատվական թերթիկի շարքը, որն հասանելի է այստեղ:


Թերթիկն արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման և բուժման վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն է պարունակում, որը մշակվել է Եվրոպայի առաջատար ուռուցքաբանական կենտրոնների փորձի հիման վրա:


Տեղեկատվական թերթիկը պատրաստվել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ու միջոցներով և տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։



Բեռնել գիրքը ➡️

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր