Նյարդավիրաբուժության բաժանմունք

 

 Նյարդավիրաբուժության բաժանմունք
 

 Նյարդավիրաբուժության բաժանմունք


Բաժանմունքը կազմավորվել է 1983թ. հոկտեմբերին` բ.գ.թ. Գ.Կ. Ժամկոչյանի ղեկավարությամբ:  Այս տարիների ընթացքում բաժանմունքում կատարվել է ավելին քան 3500 վիրահատություն` կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների և այլ նյարդավիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ:


Բաժանմունքում ներդրված է և հաջողությամբ կիրառվում է ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը:


Բաժանմունքում բուժվում են նյարդային համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններով տառապող հիվանդներ, ովքեր ենթարկվում են բարդագույն վիրահատությունների: Հիվանդների բուժումը հաճախ համակցվում է ճառագայթային և քիմիաթերապևտիկ միջամտություններով:

 

Բաժանմունքն ունի գիտամեթոդական ներդրումներ նյարդաուռուցքաբանության ասպարեզում:

 

Բաժանմունքի անձնակազմի գիտական հետաքրքրություններն են.

 

ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը,

   գլխուղեղի մետաստատիկ ուռուցքների ախտորոշումը և ժամանակակից վիրաբուժական մեթոդների կիրառումը,

հետին գանգափոսի ուռուցքների հեռացման օպտիմալացումը,

 

հիպոֆիզի ադենոմայի կապակցությամբ վիրաբուժական մեթոդների կիրառումը:


Աշխատակազմը.


Բաժանմունքի վարիչ՝  բ.գ.թ. Հարությունյան Լ.Ռ.

levon_neuro@yahoo.com հեռ. (+374 91)  20 41 60


Բաժանմունքի բժիշկ՝  բ.գ.թ. Կիզոկյան Ա.Լ.

akizokyan@gmail.com հեռ.  (+374 55)  77 15 71


Բաժանմունքի բժիշկ՝  Հարությունյան Ռ.Լ

hruben@mail.ru հեռ. (+374 77)  17 99 08

 

Բաժանմունքի բժիշկ՝  Անտոնյան Կ․

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Աշխատանքի ենք հրավիրում հերթապահող լաբորանտների 31.07.2020

Պարտադիր պայմաններն են` ✔️ Համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն, ✔️Լաբորատոր տեխնիկայի հետ աշխատանքի հմտություն, ✔️Աշխատասիրություն, պարտաճանաչություն, բծախնդրություն, արագ կողմնորոշման ունակություն: ✔️Երակային և կապիլյարային ռեժիմներով նմուշառման գերազանց ունակություն:

Կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 30.07.2020

Կրծքագեղձի քաղցկեղի ո՞ր տեսակների դեպքում է ցուցված տրաստուզումաբ դեղամիջոցով բուժումը, և ինչպե՞ս կարելի է ընդգրկվոլ պետական ծրագրի մեջ․ այս բոլոր հարցերը պարզաբանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։

ՈՒԱԿ-ի աշխատակիցները երեխա ունենալու դեպքում միանվագ օգնություն կստանան 29.07.2020

Այսուհետ կենտրոնի աշխատակիցները երեխա ունենալու դեպքում միանվագ օգնություն կստանան հետևյալ բանաձևով․ առաջին երեխայի համար 1x100 000 դրամ, երկրորդի՝ 2x100 000 դրամ, երրորդի՝ 3x100 000 դրամ և այսպես շարունակ։

Հաճախ տրվող հարցեր