Պացիենտների համարԱխտորոշում
Ճառագայթային ախտորոշումը ուռուցքաբանությունում
Ճառագայթային ախտորոշումը ուռուցքաբանությունում
08.09.2021

Ճառագայթային հետազոտությունների դերը ուռուցքային հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունքների և հիվանդության ընթացքի գնահատման գործում դժվար է գերագնահատել։


Ուռուցքային հիվանդների մոտ շատ հարցեր են ծագում ժամանակակից ճառագայթային հետազոտական մեթոդների, այս կամ այն հետազոտության պարտադիր և բավարար լինելու վերաբերյալ։


Ճառագայթային հետազոտության ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ ուռուցքաբանության մեջ։ Պացիենտները հարցնում են ինչո՞ւ, օրինակ, որոշ դեպքերում նշանակում են ՀՇ, իսկ այլ դեպքերում՝ ՄՌՇ։



Այսօր ճառագայթային ախտորոշումն իր մեջ միավորում է հետազոտությունների 5 հիմնական եղանակ


  • Ռենտգեն ախտորոշում
  • Համակարգչային շերտագրում
  • Մագնիսառեզոնանսային շերտագրում
  • Գերձայնային ախտորոշում
  • Ռադիոնուկլիդային/ միջուկային ախտորոշում


Ճառագայթային ախտորոշման եղանակներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, որոնք թույլ են տալիս տեսնել մարդու օրգանիզմի այս կամ այն հյուսվածքը։ Այսպես, գլխուղեղը, ողնուղեղը, փափուկ հյուսվածքները (մկանները, ջլերը) ավելի լավ են երևում մագնիսա-ռեզոնանսային շերտագրումով։



Գերձայնային հետազոտությունը լավ արտապատկերում է մակերեսային կառուցվածքները, մկանները, կրծքագեղձը, վահանագեղձը, ավշային հանգույցները։ ԳՁՀ եղանակով հետազոտվում են որովայնի և փոքր կոնքի պարենքիմատոզ օրգանները։


ՀՇ-ն ամենից հաճախ կիրառվում է կրծքավանդակի (թոքեր, միջնորմ), որովայնի օրգանների հիվանդությունների ախտորոշման համար։ ՀՇ-ով լավ երևում են ոսկրային փոփոխությունները։



Միջուկային ախտորոշումը ուռուցքաբանության մեջ հիմնականում կիրառվում է սցինտիգրաֆիայի տեսքով ոսկրերի մետաստատիկ ախտահարումները հայտնաբերելու համար, իսկ հատուկ նյութերի կիրառման դեպքում թույլ է տալիս նաև ախտորոշել ավշային հանգույցների ախտահարումը։



Նշենք նաև, որ ճառագայթային հետազոտության բոլոր եղանակները փոխլրացնում են միմիանց։

Լուրեր, հայտարարություններ
Աեպտեմբերի 21-ին ֆրանսիացի վիրաբույժը վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանույան ազգային կենտրոնում 15.09.2021

Բժիշկները պլանավորում են Հայաստանում ներկայացնել իրենց փորձը․ նրանք կկատարեն վիրահատություններ, հանդես կգան դասախոսություններով և կկազմակերպեն քննարկումներ հայ գործընկերների հետ։

Լեղապարկի լապարասկոպիկ հեռացում 14.09.2021

Վիրահատությունը կատարվում է վերջին սերնդի KARL STORZ էնդոսկոպիկ համակարգով, ինչի շնորհիվ ապահովվում է հետվիրահատական ավելի թեթև ընթացք և արագ ապաքինում։

Շարժունակությունը վերականգնող վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 07.09.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջային հետորովայնամզային մուտքով կատարվել է գոտկային 3, 4, 5-րդ ողերի լայնածավալ ռեզեկցիա, բոլոր վարակված հյուսվածքների դեբրիդմենտ (մաքրում), առաջացած դեֆեկտը լրացնելու համար օգտագործվել է տիտանային ցանցի օղ և կոնքոսկրից վերցված սեփական ոսկոր՝ աուտոգրաֆտ։

Հաճախ տրվող հարցեր