Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք
Լիդիա  Հայրապետյան Գեորգիի

Լիդիա Հայրապետյան Գեորգիի

քիմիաթերապևտ

Գիտական աստիճանը  բ.գ.դ.
Կոչումը պրոֆեսոր



 

 

 



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

 

1969 Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
1969-1972 Աշխատել է ք.Լենինականի օնկոդիսպանսերում որպես ռադիոլոգիական բաժանմունքի վարիչ:
1970–1971 Լենինգրադի ԲՎՊԻ-ում 5 ամիս տևողությամբ անցել է օրդինատուրա` «կլինիկական ուռուցքաբանություն և ռադիոլոգիա» մասնագիտությամբ:
1972-ից ՀՀ ԱՆ  ռադիոլոգիայի և ուռուցքաբանության ԱԳԻ-ում աշխատել է որպես բժիշկ-ուռուցքաբան:
1975-1977 ժամանակահատվածում անցել է ասպիրանտուրա ք. Օբնինսկի ԲՌԻ-ում և պաշտպանել է թեկնածուական թեզը (բ.գ.թ.):
1977-ից Աշխատել է Ռադիոլոգիայի և Ուռուցքաբանության  ԱԳԻ-ի  քիմիաթերապիայի բաժանմունքում:
1991-ից Ղեկավարում է ՀՀԱՆ ՈւԱԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքը: Նույն թվականին պաշտպանել է դոկտորական աստիճան և ստացել է պրոֆեսորի կոչում (դոկտորական աշխատանքը կատարվել է  համատեղ` ՌՖ ԲԳԱ ՌՈւԳԿ, պրոֆ. Վ.Ա. Գորբունովա):
2003-ից Մ. Հերացու անվ. ԵրՊԲ համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր է (ամբիոնի վարիչ ՀՀԳԱ-ի ակադեմիկոս, պրոֆեսոր Հ.Մ. Գալստյան):
2001-ից ԵրՊԲ համալսարանի թեկնածուական աստիճանների շնորհման «մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն» մասնագիտացված խորհորդի անդամ է: Արյան փոխներարկման և հեմոտոլոգիայի ԱԳԻ-ի գիտական խորհրդի անդամ է և պետության կողմից ֆինանսավորվող ԳՀԱ-ի մասնակից:
2014-ից Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի  իսկական անդամ է (Հայաստանի մասնաճյուղ) և բարձր որակաորման բժիշկ: Լ.Գ. Հայրապետյանի ղեկավարությամբ իրականացվել են գիտական և կլինիկական հետազոտոտություններ (հետազոտման II փուլ) նոր ցիտոստատիկների (առանոզա, նիտրուլլին, ցիկլոպլատամ) կիրառմամբ: Բաժանմունքում  մշակվում և ներդրվում են բուժման նորագույն սխեմաներ, ցիտոստատիկների, անտիանգիոգենների և  իմունոմոդուլյատորների ընդգրկմամբ:
xxxxxxxxxxx  

Լ.Գ. Հայրապետյանը հեղինակ է 119 տպագրված գիտական աշխատանքների, այդ թվում 1 մոնոգրաֆիայի: Թեկնածուական աշխատանքների ղեկավար է` 1 ավարտված (Լ.Ն Նանյան) և 1 անավարտ (Ա.Գ. Թադևոսյան):


Մասնակից է բազմաթիվ գիտական կոնֆերանսների, կոնգրեսների, կլոր սեղանների` ESMO, ASCO (Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Բելոռուսիա, Ուզբեկստան, Ղազաղստան, Վրաստան):

Լուրեր, հայտարարություններ
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15.02.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։

«Հարցրու բժշկին». Ի՞նչ է իմունոհիստոքիմիական հետազոտությունը, ո՞ր դեպքերում է այն անհրաժեշտ 10.02.2021

NEWS.am Medicine-ի հերթական հաղորդման հյուրն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում 09.02.2021

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց՝ կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է։

Հաճախ տրվող հարցեր