Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք և ընդունարան

ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բազմաթիվ այցելուներին, առանց կուտակումների ու հերթերի սպասարկելու նպատակով, ընդլայնվել է բուժհաստատության ընդունարանը, ներդրվել է հերթի կառավարման և հերթագրման ժամանակակից համակարգ։

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան    Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան    Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան
     
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան   Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Տեղեկատու

 

 

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք
Դիսպանսեր և պոլիկլինիկական  ծառայությունը ստեղծվել է 2000թ. սեպտեմբերի 1-ին: Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները.

 

2-վիրաբուժական,
էնդոկրինոլոգիական,
գինեկոլոգիական,
կրիոթերապևտիկ,
          ատամնաբուժական:


Միաժամանակ կատարվում են նեղ մասնագիտացված ուռուցքաբանների (թոքաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաուռուցքաբան, մանկական ուռուցքաբան, ցավի մասնագետ) խորհրդատվություններ: Դիսպանսեր և պոլիկլինիկական ծառայությունում  գործում է մատենավարական բաժինը, որտեղ առաջնային հիվանդները հաշվառվում են և հետագայում գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:

 

Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Հ․ Հակոբյան   Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Հ․ Հակոբյան


Գործունեությունը

 

Պոլիկլինիկայում կազմակերպվում է հիվանդների զննումը՝ ախտորոշումը հաստատելու և բուժման հետագա մարտավարությունը պլանավորելու նպատակով, ինչպես նաև` չարորակ ուռուցքներով հիվանդների դիսպանսեր հսկողությունը:


2000 թվականից` առայսօր, մատենավարական բաժնում առկա է  բարորակ, նախաուռուցքային և չարորակ ուռուցքներով հիվանդների մոտավորապես 100.000 ամբուլատոր քարտ: Դիսպանսեր և պոլիկլինիկական  բաժանմունքը  յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 30.000 հիվանդ: Բաժանմունքը համագործակցում է  տարբեր բժշկական  հաստատությունների, ինչպես նաև ԲՍՓՆ հետ՝  ներկայացնելով հիվանդի մասին տվյալներ:

 

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Դիսպանսեր և պոլիկլինիկական  ծառայություն

  Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Ն․ Հարությունյան

 

Բաժանմունքը ներկայում գործում է հետևյալ  կազմով.


Բաժանմունքի վարիչ. վիրաբույժ-ուռուցքաբան Հրայր Սամվելի Հակոբյան
Էլ. հասցե. Hrayr-h@mail.ru
Հեռ. +374 91 51 77 38


Բժիշկներ.


Բազիկյան Արա Կարապետի, տնօրենի խորհրդատու
Անտոնյան Վարուժան Քամերոնի, վիրաբույժ-ուռուցքաբան
Հարությունյան Նաիրա Ռոլանդի, վիրաբույժ-ուռուցքաբան
Մկրտչյան Նաիրա Սերգեյի, էնդոկրինոլոգ
Գրիգորյան Անահիտ Սլավիկի, մանկաբարձ-գինեկոլոգ
Բազիկյան Նելլի Արայի, ատամնաբույժ

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

Հաճախ տրվող հարցեր