Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք և ընդունարան

 ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԵՎ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բազմաթիվ այցելուներին, առանց կուտակումների ու հերթերի սպասարկելու նպատակով, ընդլայնվել է բուժհաստատության ընդունարանը, ներդրվել է հերթի կառավարման և հերթագրման ժամանակակից համակարգ։


 

  

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


 


Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները.

 

2-վիրաբուժական
էնդոկրինոլոգիական
գինեկոլոգիական
ուրոլոգիական
մաշկաբանական
          թոքային
 

անհետաձգելի օգնության (emergency care)

  մեկուսարան

 

 

   


Ամբուլատոր-դիսպանսեր  ծառայությունում կատարվում են նեղ մասնագիտացված ուռուցքաբանների (թոքաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաուռուցքաբան, մանկական ուռուցքաբան, ցավի մասնագետ) խորհրդատվություններ: Ծառայությունում  գործում է մատենավարական բաժինը, որտեղ առաջնային հիվանդները հաշվառվում են և հետագայում գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:

 

Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Հ․ Հակոբյան   Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Ն․ Հարությունյան
 

 




Գործունեությունը


Բաժանմունքում իրականացվում է բարորակ և չարորակ ուռուցքներով հիվանդների հետազոտություն, ախտորոշման ճշգրտում, համապատասխան մասնագետների հետ խորհրդատվություններ և հետագա ստացիոնար բուժման անհրաժեշտության դեպքում ուղորդվում ՈՒԱԿ-ի համապատասխան ստացիոնար բաժանմունք։ Բաժանմունքի վիրահատարանում  կատարվում է ամբուլատոր փոքր վիրաբուժական միջամտություններ՝ պապիլոմաների, նևուսների, աթերոմաների, լիպոմաների, ֆիբրոմաների, հեմանգիոմաների հեռացում, պունկցիոն, տրեպան բիոպսիաներ, վիրակապություններ և այլն։  


 

   


 

 

Չարորակ ուռուցքներով և նախաքաղցկեղային հիվանդություններով հիվանդները ստացիոնար կամ ամբուլատոր բուժումների ավարտից հետո բաժանմունքում վերցվում են դիսպանսեր հսկողության և ԱՆ-ի կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխան պարբերաբար ենթարկվում հետազոտությունների և մասնագիտացված խորհրդատվությունների։

 

Բաժանմունքի Emergency-ում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի օգնություն ծանր հիվանդներին։


Բաժանմունքը  յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 30.000 հիվանդի: Բաժանմունքը համագործակցում է  տարբեր բժշկական  հաստատությունների, ինչպես նաև ԲՍՓ-ների հետ՝  ներկայացնելով հիվանդի մասին տվյալներ:

 

Բաժանմունքը  յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 30.000 հիվանդ: Բաժանմունքը 

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Սիգմայաձեվ աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 20.07.2021

Կատարվել է կոլոնոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերվել է սիգմայաձև աղու ուռուցք և հենց տեղում կատարվել է բիոպսիա ուռուցքի տեսակը որոշելու նպատակով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է քաղցկեղ։

ՈւԱԿ-ում կատարվել է երիկամի լապարոսկոպիկ մասնահատում 15.07.2021

Հեռացվել է երիկամի մի մասը ուռուցքի հետ միասին, պահպանելով երիկամի առողջ հատվածը։ Այդպիսով նպաստելով նրան, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդի մոտ հետվիրահատական շրջանում բացառվի քրոնիկ երիկամային անբավարարության զարգացման ռիսկը։

Հաճախ տրվող հարցեր