26.03.2022
ՈՒԱԿ-ում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը
Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։
24.03.2022
Ի՞նչ է տուբերկուլոզը․ պարզաբանում է ՈՒԱԿ-ի թոքաբան Նունե Ազիզյանը
Օրվա խորհրդի շրջանակներում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանը զրուցել է MedmediaTV-ի հետ:
23.03.2022
Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման հյուրն է Հրայր Հակոբյանը
Ո՞ր խալերը կարող են դառնալ չարորակ ուռուցք:
Ո՞ր խալերն են ցուցված հեռացնելու համար:
Խալի ինչպիսի՞ փոփոխությունների դեպքում է անհրաժետ դիմել բժշկի:
21.03.2022
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը առաջինը Հայաստանում ներդրել է միկրոալիքային աբլյացիայի մեթոդը․ 168.am
Այս մեթոդի ներազդման սկզբունքը նույնն է, ինչ մեզ հայտնի միկրոալիքային վառարաններում․ միկրոալիքային ճառագայթման ազդեցությամբ տեղի է ունենում քաղցկեղային հյուսվածքների տաքացում և մեռուկացում։
18.03.2022
Newarmenia-ի հարցազրույցը Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանի հետ
«Եթե հաշվի առնենք միջազգային փորձը, ապա այս օրենքը կնպաստնի երկրում ծխող մարդկանց քանակի նվազմանը, ինչպես նաև կպաշտպանի չծխողներին»:
17.03.2022
Առաջին ալիքի Լուրերի անդրադարձը ՈւԱԿ-ում ստեղծված Քաղցկեղի ռեգիստրին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը փաստում է. «Եվս մեկ քայլով գնացինք առաջ, և ստեղծվեց քաղցկեղի ռեգիստրը, որի շնորհիվ կհավաքագրվի ճշգրիտ վիճակագրություն Հայաստանում քաղցկեղի մասին, ձեռք կբերվեն բավարար տեղեկություններ, կհայտնաբերվեն խնդիրներն ու կլուծվեն»:
11.03.2022
Հանրային Ռադիո-ի «Ես առողջ եմ» հաղորդման հյուրերն են Անդրեյ Մինասյանց ու Արմեն Խանոյանը
Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին ՀՀ օրենքը ինչպե՞ս կազդի քաղցկեղի վիճակագրության վրա:
10.03.2022
Հետեվեք մեր նորություններին տելեգրամյան ալիքով
Տելեգրամյան ալիքին միանալու համար անցեք այս հղմամբ՝
https://t.me/Oncology75
08.03.2022
Նարեկ Մանուկյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ
Բոլոր ժամանակներում դուք եք դարձրել այս աշխարհը բարի և հիասքանչ, սեր ու կյանք նվիրել, հույս և հավատ ներշնչել, եղել ոգեշնչման և ստեղծարար մղումների աղբյուր։
07.03.2022
Նունե Ազիզյանը արժանացել է «ՈՍԿԵ ԴԱՓՆԻ» մրցանակի
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում նորանոր ձեռքբերումներ: