ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա Հայկական ուռուցքաբանական կոնգրես

Գրանցվել

2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

«Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է իր հեթական ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական IV-րդ կոնգրեսը, որն այս տարի տեղի կունենա փետրվարի 2-5 Հայաստանի տեսարժան վայրերից մեկում` Ջերմուկ քաղաքում։

Կարդալ ավելին
speakers
2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
«Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»
Գրանցվել

2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

Կոնգրեսին կարելի է մասնակցել երկու տարբեր կարգավիճակով՝ զեկուցող և պատվիրակ:

Կոնգրեսի գիտական թեմաների մրցույթով հետաքրքրված լինելու դեպքում կարող եք դիտարկել Կոնգրեսի ընթացքում մեկ գիտական ելույթով հանդես գալու հնարավորությունը՝ առավելագույնը 13-15 րոպե տևողությամբ:

Կոնգրեսին մասնակցությունը վճարովի է՝ անկախ մասնակցության ձևաչափից․ վաղ գրանցման (մինչև 2023թ․ դեկտեմբերի 22-ը ներառյալ) արժեքն է 60 000 ՀՀ դրամ, ուշացված գրանցման (մինչև 2024թ․ հունվարի 19-ը)՝ 80 000 ՀՀ դրամ։ Վճարն իր մեջ ներառում է մասնակցության վճարը, գիշերակացը (երեք գիշեր)` երկտեղանի համարում 1 անձի համար, ինչպես նաև Երևան-Ջերմուկ-Երևան ուղևորափոխադրումը:

Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի հաշվեհամարին՝ ՀՎՀՀ՝ 01010458, Հ/Հ՝ 163078400682 և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:
Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցությունը` վաղ ամրագրման դեպքում, 40 000 ՀՀ դրամ է:

Գրանցման համար սեղմեք Գրանցվել կոճակը:

Գրանցվել