10.12.2021
«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդի մոտեցումները» թեմայով կլոր սեղան ՈւԱԿ-ում
Զեկույցներով հանդես եկան ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Նաիրա Ջանոյանը, քիմիաթերապևտներ Աննա Թադևոսյանն ու Կարինա Սողոմոնյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական կլինիկայի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, ինչպես նաև «Նովարտիս»-ի և KAM Oncology Armenia-ի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը։
08.12.2021
2022 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
Կոնգրեսը տեղի կունենա 2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:
Նախատեսվում է մոտ 40 զեկույց և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն:
08.12.2021
Ի՞նչ է քաղցկեղի սքրինինգը․ Հանրային ռադիոյի անդրադարձը
Պարզաբանում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը «Ես առողջ եմ» հաղորդման շրջանակում:
03.12.2021
ՈՒԱԿ-ում միշտ կարևորել են գիտա-կրթական գործունեությունը
Գիտական խորհուրդը քննարկում է ՈւԱԿ-ի գիտական գործունեության ուղղությունները, լսում հաղորդումներ կենտրոնուում կատարվող կարևորագույն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին
02.12.2021
ՈւԱԿի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանն հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ Լուսո» հաղորդմանը
Անդրադարձ է կատարվել օրերս Փարիզում Գյուստավ Ռուսի կենտրոնի և ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին։
29.11.2021
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը այցելել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Հանդիպմանը դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել Փարիզի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի և ՈՒԱԿ-ի միջև կնքված հուշագրի առթիվ:
28.11.2021
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է իր գործընկերային հարաբերությունները
Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման և այդ հիվանդության դեմ պայքարի առաջատար կենտրոնն է Եվրոպայում: 2020թ. Վարկանիշային տվյալների համաձայն այն ընդգրկվել է աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում։
25.11.2021
Առաջին անգամ Հայաստանում ֆին բժիշկների մասնակցությամբ կատարվել է կրծքագեղձի եւ անութային ավշային համակարգի միաժամանակյա միկրովիրաբուժական վերականգնում
Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներ պրոֆեսոր Սինիկկա Սուոմինենը և Կատարինա Սվարվարը, որոնք օրերս այցելել էին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, աշխարհում կրծքագեղձի աուտոռեկոնստրուկցիայի ամենահայտնի մասնագետներից են։ Նրանք եկել էին հայ բժիշկների հետ իրենց փորձով կիսվելու և անհատույց օգնելու հայ կանանց հաղթահարել արմատական մաստէկտոմիայի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները։
20.11.2021
Անի Քոչարը ՈՒԱԿ-ում ներկայացրեց քաղցկեղի դեմ պայքարի իր բարդ ճանապարհը
Պետք չէ սպասել, որևէ բան հետաձգել ու թողնել հաջորդ օրվան. կյանքը հենց հիմա՜ է ու այսօ՜ր։ ©Անի Քոչար «Հանձնվել չկա»
12.11.2021
Տաջիկ բժիշկը ՈւԱԿ-ում կատարելագործման դասընթաց է անցնում
Ինչպես պատմեց Մոհինիսո Սատտորովան, ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում Տաջիկիստանում արդիականացվել են սարքավորումները՝ Դուշանբեի կոբալտային ապարատը բարելավվել է, իսկ Հուջանդ քաղաքում տեղադրվել է նոր ճառագայթային սարք։