Նորություններ
Փոքրիկ տոնախմբություն ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքում
Փոքրիկ տոնախմբություն ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքում
24.05.2018

Սույն թվականի ապրիլի 19-ին ՈՒԱԿ-ի Մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի ցերեկային ստացիոնարի մանկական բաժինը լի էր տոնով և ուրախությամբ, քանզի բաժանմունքը պատրաստվում էր տոնել Կենտրոնի ամենափոքրիկ պացիենտի Ալվարդի 5 ամյակը:


Միջոցառմանը մասնակցեցին շատ թվով մարդիկ՝ բժշկական անձնակազմ, փոքրիկի բարեկամներ, հյուրեր եվ այլք:


Միջոցառմանը ներկա էին բոլոր այն բժիշկ մասնագետները, ովքեր անձամբ են զբաղվում երեխայի բուժմամբ: Նշենք, որ երեխայի մոտ թախտորոշվել է գլխուղեղիուռուցք, ինչի կապակցությամբ վիրահատվել է և Կենտրոնում ստանում է ճառագայթային/համակցված քթ բուժում:


Տվյալ միջոցառմանն իրենց անմիջական աջակցությունն են ունեցել Մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Հ.Է. Պետրոսյանը, ՈՒԱԿ-ի կլինիկական հոգեբան Ա. Բաղդասարյանը, «Երազանք» նախաձեռնությունը, որն, ի դեպ, արդեն հասցրել է իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ Կենտրոնում քիմիաթերապևտիկ բուժումներ ստացող երեխաների և դեռահասների/թվով 7 հոգի/շրջանակում, իրականացնելով նրանց առաջնային ցանկություններն ու բաղձալի երազանքները: Տվյալ նախաձեռնության հիմնադիրն է հանդիսանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մագիստրատուրայի 1-ին  կուրսի ուսանողուհի Լիանա Ասոյանը և նրա օգնական Ջուլիա Բարսեղյանը:

 

 


Միջոցառման հատուկ հյուրերն են եղել փոքրիկի կողմից շատ սիրված երգչուհիներ Լիդուշիկն ու Սաթին: Նշենք նաև որ միջոցառման ժամանակ նաև անց է կացվել մանկական շոու ծրագիր՝ հրավիրված ծաղրածուների մասնակցությամբ: Անտարբեր չեն մնացել նաև մի շարք մարդիկ, ովքեր իրենց ցանկությունն են հայտնել՝ փոխանցելով հաճելի նվերներ փոքրիկին:


Փոքրիկ Ալվարդի ծնունդը իսկապես վեր էր ածվել հեքիաթի: Նրա համար օրը լի էր հեքիաթային տպավորություններով, նվերներով և անակնկալներով: Իրենց շնորհակալական խոսքը հավաքված  բուժանձնակազմին և հյուրերին հայտնեցին փոքրիկի մայրիկն ու մտերիմները:

 

 


Միջոցառման կազմակերպիչ և հոդվածի հեղինակ`

կլինիկական հոգեբան Աննա Բաղդասարյան

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր