Նորություններ
Զարգացումները և բարեփոխումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակական են
Զարգացումները և բարեփոխումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակական են
29.08.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ինտենսիվ կերպով զարգանալ՝ նպաստելով բժշկական օգնության բարձր որակի ապահովմանը և պացիենտների հարմարավետությանն ու արագ ապաքինմանը։ Նախորդ շաբաթ Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքը համալրվել է գերմանական Heyer մակնիշի արտադրության նոր անզգայացման սարքով և թոքերի արհեստական շնչառության սարքով: Անզգայացման սարքը կոմպլեկտացված է գազային անալիզատորով, մոնիտորով, նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական տարիքի ռեժիմներով:


Սարքավորումների շարունակական ձեռքբերումներից բացի ինտենսիվ կատարվում են նաև շենքի վերանորոգման աշխատանքներ:

 

Ընթացիկ շաբաթում փոխարինվում են մոտավորապես 2000 մ2 հին պատուհանները` նորերով: Ավարտին են մոտենում երկու վիրաբուժական բաժանմունքների կապիտալ վերանորոգման աշխատանքները և պատրաստվում ենք հանդիսավոր բացմանը:

 

   

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր