Պացիենտների համարԲուժում
Միոմա. վիրահատե՞լ, թե` ոչ
Միոմա. վիրահատե՞լ, թե` ոչ
04.11.2015

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է: Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր ունեն միոմա և ընտրության առջև են կանգնած` կատարե՞լ վիրահատություն, թե` ոչ: Ո՞ր որոշումն է ճիշտ:

Վիրահատական միջամտությունը պետք չէ

  • Երբ միոմայի չափերը փոքր են և հանգույցները որոշակի տեղակայում ունեն: Նման դեպքում բուժումը կարող են անցկացնել պահպանողական մեթոդներով:

  • Եթե կինը պլանավորել է երեխաներ ունենալ: Այսօր գոյություն ունեն արգանդի փոքր չափերի միոմայի դեպքում պտուղը պահպանելու և ծննդաբերությունը վարելու մեթոդներ: Որպես կանոն, նման ծննդաբերության ժամանակ հեռացնում է նաև միոման: Այլ բարենպաստ իրավիճակներում վիրահատությունը կատարվում է մինչև հղիությունը: Նման դեպքերում ցուցված է նաև լապարոսկոպիկ վիրահատությունը: Երբեմն հարկ է լինում հեռացնել արգանդի մի մասը, որի պարագայում հնարավոր է ժամանակի ընթացքում հղիանալ և երեխա ունենալ:

 

Վիրահատությունն անհրաժեշտ է

  • Երբ ուռուցքը ճնշում է հարակից օրգաններին՝ խախտելով դրանց գործառույթները: 

  • Եթե հանգույցները շատ արագ աճում են կամ արդեն մեծ չափերի են հասել: Ընդունված է կարծել, որ միոման քաղցկեղային ուռուցքի վերաճելու վտանգի հավանականությունը համեմատաբար մեծ չէ: Բայց դա ընդամենը վիճակագրություն է, որը կիրառելի չէ կոնկրետ մարդու դեպքում: ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս հաջողությամբ բուժել նաև ուռուցքաբանական հիվանդությունները, բայց լավագույն տարբերակն այն կանխարգելելն է:


Փորձելով խուսափել վիրահատությունից, շատ կանայք օգտվում են այլընտրանքային բժշկությունից: Նման դեպքերում, երբեմն, կորում է թանկարժեք ժամանակը, իսկ ուռուցքը մեծանում է, և ոչ-ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում: Անգամ ոչ խիստ մասնագիտական բժշկական կենտրոններում դժվար թե կարողանան բուժել այն միոման, որն արդեն վիրահատության ցուցում ունի:

  •  Դաշտանային ցիկլի փոփոխության դեպքում, երբ այն դառնում է երկարատև ու ցավոտ, երբ արյունը առատ է դառնում (կամ՝ պակասում), նման դեպքերում արյան մեջ նկատելիորեն նվազում է հեմոգլոբինի մակարդակը, որը կարող է և անեմիայի պատճառ դառնալ:

  • Երբ հարակից օրգանների գործառույթները խանգարվում են: Մեծ ուռուցքը, որպես կանոն, ճնշում է միզապարկին և խախտում միզապարկի նորմալ գործառույթը, որի պատճառով կնոջ մոտ հաճախամիզություն է սկսվում: Միոման երբեմն խանգարում է նաև աղիների նորմալ գործառույթին և աղիները դատարկելու կեղծ պահանջներ են առաջանում: Որովայնի ստորին հատվածում ու գոտկատեղում ցավերը նույնպես կարող են վկայել, որ նորագոյացությունն արդեն շատ է «նեղացնում» արգանդին:

Երբ միոման արդեն շատ մեծ է, կամ բազմաթիվ հանգույցներից է բաղկացած, արգանդը լիովին հեռացվում է: Եթե նորագոյացություն հայտնաբերվում է ձվարանում, ապա դա նույնպես հեռացվում է, ինչը չի խանգարում կնոջ օրգանիզմի նորմալ գործունեությանը: Եթե կինը չի պլանավորել հետագայում երեխաներ ունենալ, ներքին սեռական օրգանների բացակայությունը նրան կարող է և ընդհանրապես չխանգարել: 

Լուրեր, հայտարարություններ
Էվելինա Բախշինյան․ «Բրախիթերապիայի դերն օնկոգինեկոլոգիայում» 06.04.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Էվելինա Բախշինյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի արդյունքում սպասվում է 20 տոկոսով մահացության անկում․ Արթուր Ավետիսյան 05.04.2021

Ներկա պահին շարժական մամոգրաֆը գտնվում է Վանաձոր քաղաքում։ Երեք ամսվա ընթացքում այստեղ հետազոտվել է 1300 կին, 13-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։

Զարուհի Հարությունյան․ «Իմունոհիստոքիմիայի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ» 03.04.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ Զարուհի Հարությունյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Հաճախ տրվող հարցեր