Նորություններ
Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո
Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո
07.05.2019

Ուռուցքով հիվանդները հիմնականում ագրեսիվ բուժում են ստանում: Շատերը քիմիքթերապիան և ճառագայթային բուժումն ավելի ծանր են տանում, քան հենց հիվանդությունը: Իհարկե, այդպիսի բուժումը հյուծում է օրգանիզմը: Կլինիկայից դուրս գրվելուց հետո հիվանդներին երկարատև վերականգնում է սպասվում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական:


Ճիշտ սնուցում


Չարորակ ուռուցքների համակցված բուժումից հետո օրգանիզմի վերականգնումը երկարատև և ծանր գործընթաց է, որն առանց մասնագետների օգնության գրեթե անհնար է: Համալիր վերականգնման մեջ մտնում են ֆիզիոթերապիան, բուժական ֆիզկուլտուրան և հոգեթերապիան: Այս ամենը թույլ է տալիս կանխել հիմնական բարդությունները և բարելավել կյանքի որակը:

 

Ագրեսիվ բուժումից հետո արագ վերականգնվելու և քիչ կողմնակի ազդեցություններ ստանալու նպատակով խորհուրդ է տրվում քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում հաճախ լինել մաքուր օդում և լիարժեք սնվել: Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը պետք է լինի 1:1:4: Անհրաժեշտ է բավարար քանակությամբ հեղուկներ ընդունել՝ օրական 2-2,5լ, շատ շարժվել: Բուժական ֆիզկուլտուրան թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել կյանքի որակը, բարելավել ինքնազգացողությունը, հաղթահարել դեպրեսիան: Ապացուցված է, որ բուժական ֆիզկուլտուրան՝ աէրոբ ծանրաբեռնվածությամբ (արագ քայլ, վազք և այլն) բարձրացնում է լեյկոցիտների, թրոմբոցիտների և հեմոգլոբինի  մակարդակը պոլիքիմիաթերապիայի ֆոնին: Նույնը կարելի է ասել նաև ծանր վիրահատական միջամտության մասին: Բացառություն է կազմում բուժական ֆիզկուլտուրան: Այն կախված է վիրահատական բուժման տեսակից և ծավալից:


Նախավերականգնողական շրջան


Այժմ ուռուցքաբանության մեջ առավել արդիական է նախավերականգնողական շրջանը, վերականգնողական բուժումն իրականացվում է չարորակ նորագոյացության ախտորոշման պահից մինչև բուժման ավարտը: Դա օգնում է ավելի արագ վերականգնվել: Վիրահատությունից 1-2 շաբաթ առաջ սկսվում է բուժական ֆիզկուլտուրան (շնչառական մարմնամարզություն, կազդուրիչ մարմնամարզություն), մերսում: Վիրահատությունից առաջ դա լավացնում է սիրտ-անոթային և շնչառական համակարգի աշխատանքը, հնարավորություն տալիս հիվանդին շնչել: Այն ուղղված է ներ- և հետվիրահատական սիրտ-անոթային և վարակիչ հիվանդությունների բարդությունների կանխարգելմանը: Հիվանդների հետ մշակվում է նաև բուժական ֆիզկուլտուրայի կոմպլեքսը, որը պետք է իրականացվի վիրահատությունից հետո: Անհրաժեշտության դեպքում հիվանդին սովորեցնում են քայլել հենակներով, քայլակներով, ուղղահայաց դիրքին անցնելու ճիշտ եղանակին: Այդ ժամանակ աշխատանքին միանում է նաև հոգեբանը, որը թույլ է տալիս վիրահատական բուժման գնալ համապատասխան տրամադրությամբ: Քիմիաթերապիայի դեպքում հիվանդները սկսում են զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով: Հնարավոր է վերջինիս ինչպես ինքնուրույն իրականացումը, այնպես էլ` հատուկ խմբերում:

 

Այդ ամենից զատ, իրականացվում է հիվանդների հոգեբանական և սննդային աջակցություն: Յուրաքանչյուր շաբաթ դիտարկվում են հնարավոր կողմնակի ազդեցությունները, որոնք շտկվում են ինչպես դեղերով, այնպես էլ ֆիզիոթերապիայի եղանակներով (ինհալացիա, ցածր հաճախության մագնիսաբուժություն, ցածր ինտենսիվության լազերաբուժություն և այլն):


Ճառագայթային բուժման ժամանակ բուժական ֆիզկուլտուրայի հետ միասին, առաջին սեանսից սկսած, նշանակվում է մագնիսա-լազերային բուժում: Այդպիսով, իրականացվում է ճառագայթման հետևանքով մաշկային բարդությունների առաջացման կանխարգելում: Գլխի և պարանոցի շրջանի ճառագայթման դեպքում նշանակվում է ցածր ինտենսվության լազերաբուժություն, որը նվազեցնում է այնպիսի բարդությունների առաջացումը, ինչպիսիք են` ճառագայթային մուկոզիտը և ստոմատիտը: 


Հետվերականգնողական շրջան


Ըստ Ուռուցքաբանության ամերիկյան միության տվյալների, միայն բուժական ֆիզկուլտուրան բավարար չէ ծանր կատեգորիայի հիվանդների լիարժեք վերականգնման համար: Ռեաբիլիտացիան, բացի բուժական ֆիզկուլտարան, պետք է իր մեջ ներառի ինչպես ֆիզիոթերապիա, այնպես էլ` հոգեթերապիա:


Բուժումից հետո արագ վերականգնմանը կարող է նպաստել հենց հիվանդը: Ճիշտ սնուցումը, ռեժիմին հետևելը, ֆիզիկական ակտիվությունը թույլ կտան բարելավել ինքնազգացողությունը: Ցանկացած քաղցկեղային հիվանդություն պահանջում է խիստ սննդակարգ: Պետք չէ դրա մասին մոռանալ նաև բուժման ավարտից հետո: Սնուցմանը վերաբերող խորհուրդները տալիս է օնկոլոգ-ռեաբիլիտոլոգը:


Ընտանիքի և հոգեբանի աջակցությունը


Ծանր բուժումից հետո արագ վերականգնվելուն նպաստում են դրական հույզերը և հաղթանակի վրա կենտրոնացումը: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր է խաղում վերականգնման հարցում: Պետք չէ մոռանալ հոգեբանական օգնության մասին: Հիվանդներին խորհուրդ է տրվում փորձել ապրել նորմալ կյանքով և չմտածել հնարավոր կրկնությունների մասին: Այդպիսի վախերի առկայությունը նորմալ է, քանի որ հիվանդը շատ բաների միջով է անցել, հիվանդությունն առաջացել է անսպասելի: Այնպիսի զգացողություն է, որ հիվանդությունն է ղեկավարում հիվանդին, և հարկ է նորից ամեն ինչ հսկողության տակ վերցնել: Հարկ է ձգտել օպտիմալացնել կյանքը, փորձել առաջարկել այն, ինչ նա կարող է անել տվյալ պահին: Առաջին հերթին այցելել բժշկին, սակայն ոչ ավելի հաճախ քան պետք է. կես տարին մեկ անգամ: Բժշկին պետք է տալ հուզող բոլոր հարցերը, ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, տագնապը հանել, և հասկանալ, թե ինչ պետք է անել այնուհետև:


Հետո օնկոհոգեբանները գնահատում են հիվանդի ռեսուրսները, պարզում, թե ինչը կարող է նրան աջակցել և հենարան դառնալ: Միգուցե ցանկանում են նկարել սովորել, զբաղվել ձիասպորտով, որևէ այլ տեղ հաճախել: Բուժումից հետո այդ ցանկություններն իրականացնելու իսկական ժամանակն է, այսինքն, պետք է հիվանդն ապրի ինքն իր համար: Շատ հիվանդներ այդ ժամանակ սկսում են գործել, նկարել, կարել: Ստեղծագործելը ուրախություն է բերում և շեղում է տխուր մտքերից՝ յուրահատուկ զգացողություն առաջացնելով:


Եթե հիվանդն ի վիճակի է, հարկավոր է հնարավորինս շուտ աշխատանքի դուրս գալ, թեկուզ կես դրույքով: Չարժե տանը նստել, այդպես հիվանդը հեշտությամբ դեպրեսիայի մեջ կարող է ընկնել, կյանքն ավարտված համարել և այլևս ոչ մի լավ բան սպասի: Հարկ է դիմել հոգեբանի խորհրդատվության, կամ միանալ աջակցության խմբերին: Հիվանդը շփվում է նրանց հետ, ովքեր արդեն անցել կամ նոր են սկսում այդ ճանապարհը: Շատերի համար կարևոր է հասկանալ, որ նրանք միասին են և ոչ միայնակ:

Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ 06.06.2020

Այնպիսի տպավորություն էր, որ ես մխրճվեցի աղյուսե պատի մեջ։ Այսինքն, այնպիսի ուժգնության հարված էր, որ դժվար էր պատկերացնել

«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Հաճախ տրվող հարցեր