Նորություններ
Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել
Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել
24.05.2019

Կնոջ մոտ այս ախտորոշման հասատատումը կարող է ցնցել տղամարդուն և խնդիր դառնալ ոչ միայն նրա սիրելիի, այլև հենց իր համար: Գուցե նրան շատ քիչ բան է հայտնի հիվանդության մասին, և տղամարդը չգիտի՝ ինչպես օգնել կնոջը: Այս բաժնում ներկայացված տեղեկատվությունը կարևոր է այդ իրավիճակը հասկանալու համար:


Ի՞նչ է տեղի ունենում


Կրծքագեղձի քաղցկեղը հիվանդություն է, որը հասարակ հաբերով չի բուժվում: Բուժումը շատ անհատական է՝ պայմանավորված նորագոյացության չափերով և ուռուցքի տարածման աստիճանով, ինչպես նաև կենսաբանական բնութագրերով, կնոջ տարիքով:
Սակայն որոշ պահեր կան, որոնց կարելի է սպասել: Կրծքագեղձի քաղցկեղով կանանց մեծամասնությունը քիմիաբուժության կարիք է ունենում: Այն նվազագույնը կազմում է երեք ամիս: Անհրաժեշտ է յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ անցնել քիմիաբուժության կուրս, որը կարող է մի քանի ժամ տևել: Քիմիաբուժության կուրսից հետո պետք է  հատուկ պրեպարատներ ընդունել, և կինն իրեն վատ է զգում: Փոխվում է նրա արտաքին տեսքը, հաճախ տեղի է ունենում մազերի (ժամանակավոր) կորուստ: Այն շատ կարևոր սթրեսային գործոն է յուրաքանչյուր կնոջ համար, նույնիսկ եթե նա հնարավորինս փորձում է թաքցնել այն: 


Կարող են նաև այլ փոփոխություններ տեղի ունենալ. Ճառագայթային բուժման ժամանակ արտահայտված թուլություն է լինում, կարող են զարգանալ նաև մաշկի զգայնության, հուզական վիճակի փոփոխություններ:


Ի՞նչ կարող է անել տղամարդը


Ամենամեծ դժվարությունը անօգնական լինելու զգացողության հաղթահարումն է: Չափազանց ծանր է հետևել՝ ինչպես է սիրելի կինը տառապում ծանր հիվանդությամբ և անցնում բարդ բուժում: Այս իրավիճակում լսելու կարողությունն ամենամեծ արժեքն է:

 

Եվ այսպես,  մի քանի խորհուրդներ.

 

  • Բաց եղեք, որքան հնարավոր է: Եթե վախ եք զգում, խոստովանեք այն: Եթե ցանկանում եք, լաց եղեք:
  • Ամեն անգամ, եթե անհրաժեշտ է, նրա հետ հիվանդանոց գնացեք: Ձեր կնոջը միայնակ մի՜ թողեք: Եթե Դուք չեք կարող, համոզվեք, որ նրան ինչ-որ մեկն ուղեկցում է:
  • Նրա համար բերեք նրա սիրելի գրքերը, միասին նայեք սիրելի ֆիլմերը, հոգացեք Ձեր կնոջ հարմարավետության մասին:.
  • Ձեր մասին ինքներդ հոգացեք և ընտանիքի հոգսերի մեծ մասը վերցրեք Ձեզ վրա: .
  • Շատ կարևոր է ֆիզիկական շփումը: Մի՜ վախեցեք դիպչել կնոջը, հետաքրքրվել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակով:
  • Պետք չէ ցուցադրել Ձեր «խղճահարությունը»: Այն ընկճում և նվաստեցնում է: Կնոջը վերաբերվեք որպես գործընկերոջ, ընկերոջ, հարազատ մարդու, ով ժամանակավոր դժվարություններ ունի:  Շփումը կենսական կարևոր նշանակություն ունի, հատկապես, եթե խնդիրներ կան սեքսի հետ: Տղամարդը կարող է կասկածել, չիմանալ՝ ինչպես մոտենալ կնոջը: Երբ կինը քիմիաբուժության կուրս է անցնում, ապա ամենավերջին բանը, որի մասին նա մտածում է, սեքսն է: Միևնույն ժամանակ նրան կարող է չլքել միտքն այն մասին, որ հիվանդության պատճառով սիրելի տղամարդը կորցնում է հետաքրքրությունն իր նկատմամբ: Բացեիբաց խոսեք Ձեր սեռական պահանջմունքների մասին: Ասացեք կնոջը, թե որքան ուժեղ եք սիրում և ցանկանում նրան, բայց հասկանում եք, որ նա հոգնել է, որն նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Կնոջ ինքնավստահությունը կվերականգնվի, և ըմբռնման համար նա շնորհակալ կլինի: 


Երկար ճանապարհ


Կնոջ կյանքում կրծքագեղձի քաղցկեղը պահպանվում է շատ երկար, նույնիսկ հաջող բուժումից հետո: Նա պետք է պարբերարաբար հետազոտվի, կրկնությունների կանխարգելման նպատակով բուժում ստանա: Տղամարդը պետք է այդ ամենին վերաբերվի ըմբռնումով և համբերությամբ: Մի՜ վախեցեք բժշկին հարցեր տալ, նրա հետ քննարկել անհասկանալի պահերը, խորհրդակցեք Կենտրոնի հոգեբանի հետ:  Միայն աջակցելու, միշտ կողքին լինելու անկեղծ ցանկությունը կօգնի տղամարդուն և նրա սիրելի կնոջը հագիստ և պատվով անցնել ոչ այդքան դյուրին ճանապարհը: 

Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ 06.06.2020

Այնպիսի տպավորություն էր, որ ես մխրճվեցի աղյուսե պատի մեջ։ Այսինքն, այնպիսի ուժգնության հարված էր, որ դժվար էր պատկերացնել

«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Հաճախ տրվող հարցեր