Ոսկրային ախտաբանության բաժանմունք

Ոսկրային ախտաբանության բաժանմունք

 

Ոսկրային ախտաբանության բաժանմունք


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ախտաբանության բաժանմունքում մասնագիտացված բուժում են ստանում ոսկրերի և փափուկ հյուսվածքների ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ ուռուցքներով տառապող հիվանդները: Յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 180 վիրահատություն:

 

Բաժանմունքում աշխատում են բարձրորակ մասնագետներ, որոնցից 2-ը բժշկական գիտությունների թեկնածու են: Մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել  մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում:

 

Ընդգրկելով ՈՒԱԿ-ում գործող մյուս մասնագիտացված բաժանմունքների ծառայությունները, հնարավոր է իրականացնել ճառագայթային և դեղորայքային բուժում, ինչն ապահովում է համալիր բուժում:


Կատարվում են հենաշարժիչ համակարգի ուռուցքների բոլոր, ինչպես նաև` ոսկրապլաստիկ վիրահատություններ.

 

Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք


ոսկրերի եզրային և ներօջախային մասնահատումներ,

բոլոր տեղակայման փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում,

ոսկրային պլաստիկա` ոսկրային մատրիքսով և ոսկրային ցեմենտով,

խոշոր և միջին հոդերի էնդոպրոթեզավորում (բազկոսկրի, ուսահոդի, արմկային հոդի, կոնքազդրային հոդի, ծնկան հոդի և երկար ոսկրերի դիաֆիզար էնդոպրոթեզավորում),

փափուկ հյուսվածքների պլաստիկա:

 

Բաժանմունթում կատարվում են բազմաթիվ գիտական աշխատանքներ: Վերջին 18 տարիների ընթացքում ՈՒԱԿ-ի ոսկրային ախտաբանության բաժանմունքում բժիշկները պաշտպանել են 4 թեկնածուական թեզ: Կենտրոնում  հրատարակվում են բազմաթիվ գիտական հոդվածներ: Ոսկրային ախտաբանության բաժանմունքի մասնագետները հաճախ են վերապատրաստվում արտասահմանյան կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:

 

     

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Կարինե Խոնդկարյան․ «Օստեոստինտիգրաֆիայի ախտորոշիչ արդյունավետությունը ոսկրերի մետաստատիկ ախտահարման դեպքում» 05.05.2021

ՀՀ ԱՆ Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Միջուկային բժշկության ենթախմբի բժիշկ Կարինե Խոնդկարյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Նաիրա Հարությունյան․ «Լիմֆոսցինտիգրաֆիա և ռենոսցինտիգրաֆիա ՈւԱԿ-ում» 05.05.2021

ՀՀ ԱՆ Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Միջուկային բժշկության ենթախմբի բժիշկ Նաիրա Հարությունյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Ամիրխանյան Գուրգեն․ «Ռեգիոնալ անզգայացումը վիրաբուժական ուռուցքաբանության մեջ» 03.05.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գուրգեն Ամիրխանյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Հաճախ տրվող հարցեր