Սերգեյ Սեինյանի անվան Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունք

ՍԵՐԳԵՅ ՍԵԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՍԿՐԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքում մասնագիտացված բուժում են ստանում ոսկրերի և փափուկ հյուսվածքների ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ ուռուցքներով  հիվանդները: Յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 210 վիրահատություն:

 

Բաժանմունքի մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել  մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում:

 

Ընդգրկելով ՈՒԱԿ-ում գործող մյուս մասնագիտացված բաժանմունքների ծառայությունները, հնարավոր է իրականացնել ճառագայթային և դեղորայքային բուժում, ինչն ապահովում է համալիր բուժում:


Կատարվում են հենաշարժիչ համակարգի ուռուցքների բոլոր, ինչպես նաև` ոսկրապլաստիկ վիրահատություններ.

 

  Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք


ոսկրերի եզրային և ներօջախային մասնահատումներ,

բոլոր տեղակայման փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում,

ոսկրային պլաստիկա` ոսկրային մատրիքսով և ոսկրային ցեմենտով,

խոշոր և միջին հոդերի էնդոպրոթեզավորում (բազկոսկրի, ուսահոդի,

արմնկային հոդի, կոնքազդրային հոդի, ծնկան հոդի) և

երկար ոսկրերի դիաֆիզար էնդոպրոթեզավորում,

փափուկ հյուսվածքների պլաստիկա:
ախտորոշիչ և վիրահատական արթրոսկոպիա։

 

   


  

Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները հաճախ են վերապատրաստվում արտասահմանյան կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:

 

 

 

 

 


Հեռ +37410205050, ներքին՝162

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Աշխատավարձ՝ սկսած 800.000 դրամից. ՈՒԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հյուսվածքաբանի (պաթոմորֆոլոգ) 23.05.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մեծացնել իր թիմը և աշխատանքի հրավիրել ոլորտի լավագույններին:

Ձեր յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն ու նվիրումն է մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանաձևը. շնորհավոր Մայիսի 1 01.05.2023

Ի դեմս ձեզ՝ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին օրվա առթիվ՝ ցանկանալով, որ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենաք իրացնելու ձեր գիտելիքն ու փորձը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական ներուժը:

Հաճախ տրվող հարցեր