Նորություններ
Հոկտեմբերի 21-ից 25-ը, 2019թ., անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Հոկտեմբերի 21-ից 25-ը, 2019թ.,  անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
17.10.2019

Հոկտեմբերի 21-ից 25-ը ՀՀ Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) հաստ աղու չարորակ նորագոյացությունների անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ կկատարի ամերիկացի բժիշկ, վիրաբույժ-լապարոսկոպիստ Ջենարո Դ․ Լաբելան։


Ջենարո Դ․ Լաբելան TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում Օհայո նահանգի մի շարք հիվանդանոցներում՝ Bethesda North Hospital, Good Samaritan Hospital և TriHealth Evendale Hospital: Բժիշկը նաև American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։


Ամերիկացի վիրաբույժը Հայաստանում վիրահատությունները կկատարի իր հետ բերած նոր սերնդի լապարոսկոպիկ գործիքներով։


Մանրամասների և հերթագրվելու համար դիմել ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք, հեռ․ +374 10 23 68 29, +374 91 48 06 28

Լուրեր, հայտարարություններ
«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

Հաճախ տրվող հարցեր