Նորություններ
Հիվանդը և բժիշկը` մեկ թիմում
Հիվանդը և բժիշկը` մեկ թիմում
21.10.2019

Երբ հնչում է ուռուցքաբանական ախտորոշում, հիվանդի և նրա հարազատների մոտ հազարավոր հարցեր են առաջանում։ Իհարկե, կարելի է փորձել պատասխանները գտնել տարբեր կայքերում, սակայն համացանցի տեղեկատվությունը միշտ չէ, որ հավաստի է։ Բացի այդ, ոչ մասնագետի համար դժվար է հասկանալ բժշկական տերմինները և հիվանդության նրբությունները։ Ուստի ավելի հեշտ է հարցերը տալ այն բժշկին, ով անմիջապես զբաղվում է  բուժմամբ, տեսնում է հիվանդին և հասկանում է իրավիճակը։


Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ բան գիտեն իրենց հիվանդության և բուժման տարբերակների մասին, սովորաբար, ավելի լավ արդյունքներ են ունենում: Բացի այդ,   նրանց մոտ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են առաջանում։ Բժիշկները հասկանում են, թե որքան կարևոր է խոսել հիվանդի հետ։ Այդ բացատրությունները հիվանդին հնարավորություն են տալիս գիտակցել, որ առջևում հեշտ ճանապարհ չի սպասվում, սակայն այդ ուղով լիովին հնարավոր է հասնել հաջողության։


Մանրամասն փուլային պլանի առկայությունն օգնում է հանգստանալ և տրամադրվել արդյունքներին։  Այդ պլանը կազմվում է տարբեր մասնագետների կոնսիլիումի կողմից, հաշվի են առնվում տվյալ ուռուցքի առանձնահատկությունները, հիվանդի տարիքը և այլ նրբություններ։ Բուժման յուրաքանչյուր փուլ համապատասխանում է միջազգային բժշկական ուղեցույցներին, ոչինչ ավելորդ չի նշանակվում, կիրառվում են միայն այն մեթոդները, որոնք կարող են արդյունավետ լինել։


Տվեք Ձեր հարցերը բժշկին և միշտ կստանաք լիարժեք ու մանրամասն պատասխաններ։ Հիշեք, որ հիվանդը և նրա բժիշկը մեկ թիմ են, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ հաղթանակ քաղցկեղի նկատմամբ։

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր