Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին
29.10.2019

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոկտեմբերի 25-27-ը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին։ Կենտրոնը, որը վերջին տարիներին արագընթաց տեմպերով զարգանում է, ներկայացել է իր նոր ձեռքբերումներով և հնարավորություններով։ Նշենք, որ մի քանի տարվա ընթացքում ՈՒԱԿ-ում ամբողջովին վերափոխվել և վերազինվել են ընդունարանը, քիմիաթերապիայի բաժանմունքը, գինեկոլոգիայի և ընհանուր ուռուցքաբանության բաժանմունքները, վիրահատարանները, ախտորոշիչ բաժանմունքները համալրվել են նոր, ժամանակակից սարքերով, ներդրվել են ախտորոշման և բուժման արդի մեթոդներ։

Մասնավորապես.

ՈՒԱԿ-ն` առաջինը Հայաստանում, գործարկել է ամերիկյան արտադրության Ventana BenchMark – HT սարքը, որը հնարավորություն է տալիս ավտոմատացված համակարգով կատարել իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ և ապահովում է բարձր արդյունավետություն:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է նաև կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ընթացքում կիրառվող պահակային ավշահանգույցների հայտնաբերման ժամանակակից մեթոդ՝ կրծքում ռադիո-իզոտոպային նյութ (Technetium-99m) ներարկելուց հետո վիրահատության ժամանակ հատուկ սարքի (գամմա-դետեկտոր) միջոցով հայտնաբերվում և անութափոսից հեռացվում է միայն մի քանի ավշահանգույց: Այս մեթոդը թույլ է տալիս պահպանել անութափոսի չախտահարված ավշահանգույցները` դրանով իսկ պացիենտին զերծ պահելով ձեռքի հետվիրահատական այտուցից և քրոնիկական ցավերից:

Այս տարվա սկզբից կենտրոնում վերագործարկվել է ռադիոյոդթերապիան, որը կիրառվում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակ։ Նախկինում այս բուժումը ստանալու համար հիվանդները ստիպված մեկնում էին արտերկիր։

 

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին

Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ 06.06.2020

Այնպիսի տպավորություն էր, որ ես մխրճվեցի աղյուսե պատի մեջ։ Այսինքն, այնպիսի ուժգնության հարված էր, որ դժվար էր պատկերացնել

«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Հաճախ տրվող հարցեր